Մահվան տեսիլների պոետը

Մահվան տեսիլների պոետը

294

Գրիչը վերցնում ես ձեռքդ և քեզ պաշարում  է անվստահությունը, նորը որքան ճիշտ է թվում, այնուամենայնիվ, քեզ տանում է մտքերի նոր, թվում է անհայտ ուղիներով:

«Խմբապետ Շավարշ», «Գիրք ճանապարհի», «Մահվան տեսիլ»- ներ. այո՚, ճիշտ հասկացաք՝ Եղիշե Չարենց: Մարտի 13-ին լրացավ մեծ բանաստեղծի 126 ամյակը:

Ճակատագրի հեգնանքով պոետի կյանքի և հղացումների մասին երբեմն ավելի քիչ գիտենք, քան անհայտ ուղիներով հեռացած Աբովյանի մասին:

Չարենցը ստեղծել է զարմանալի գունեղ պատկերներ, որի շնորհիվ ոչ միայն տեսանելի է դարձել քաղաքական կյանքը, այլև հսկայական չափով մեծացել է կենսական ընդգրկման հնարավորությունները ու բացվել են նոր հորիզոններ:

Առհասարակ զարմանք են պատճառում այս պոետի մտքի տարողունակությունը, կենսական նյութի, երևույթների, ապրումների, երանգների, մանրամասների արտասովոր հարստությունը և ներքին կենտրոնացումը: Չարենցի ամեն նոր գիրք, որպես կենսական, հոգեկան և ոճական ակնառու հայտնագործություն, պատուհան էր բացում աշխարհի վրա:

Չարենցի պոեզիան իր ժամանակի գրական մտածողության հետ միասին մեր ազգային մշակույթի, հոգևոր կյանքի և գրական հազարամյա մեծ հոսանքի հարստացուցիչներից մեկն է։
Գրականագետ Հրանտ Թամրազյանի մոտ հարց է առաջացել.
«Դուք տեսե՞լ եք լեռնային հզոր վտակներ, որոնք իջնում են զարմանալի թափով, գետի խառնարանում ստեղծում բուռն ալեկոծություն ու շրջապտույտ, թվում է՝ կանգնեցնում են մայր գետի ընթացքը։ Այդ վտակը, այնուամենայնիվ, խաղաղվում է, մի փոքր, միայն մի փոքր փոխում է հունը, բայց ներքուստ վտակը ավելացնում է մայր գետի թափը, բարձրացնում արագությունը և հորձանգի ուժը»։
Այսպիսին է նաև Չարենցի բանաստեղծությունների և մայրենի հազարամյա գրականության փոխհարաբերությունները։ Ի դեպ, այդպիսի փոխհարաբերության մեջ էին նաև Նարեկացու բանաստեղծությունները, ամբողջության մեջ Աբովյանի ստեղծագործական երևույթը, Թումանյանի պոեմները։ Այդ հզոր վտակները թափ են առնում հայրենի սարերից, անտառներից, մոլեգին մրրիկներից ու խաղաղ տեղումներից:

Սակայն հեղափոխական երգիչը և լենինյան զինվորը ծանր ապրումների մեջ է եղել կյանքի յուրաքանչյուր քայլափոխին. նրան խբում էին և՛աջից, և՛ ձախից, մեղադրում էին և՛ նացիոնալիզմի, և՛ նիհիլիզմի մեջ։ Հենց այդ ժամանակաշրջանում ծնվում էր ճանապարհի խնդիրը, պատմության խնդիրը։ Չարենցը, դառնացած և իմաստացած, սկսում է մեծ զրույց գալիքի քաղաքացու հետ, ծնվում են «Մահվան տեսիլն» ու «Պատմության քառուղիներովը», «Դեպի լյառը Մասիսն» ու «Նորքը»։
Աբովյան, Սիամանթո, Կոմիտաս, Թումանյան, Հայնե։ Նրանք Չարենցի հարազատներն էին՝ բախտի և արյան մերձավորները։ Եթե առաջինները մերձենում են ազգային ճակատագրի ողբերգական ընկալումներով, ապա Հայնեն՝ ստեղծագործական և անձնական բախտի որոշ ընդհանուր գծերով։

                                  Բայց ուղին մեր եղել է միշտ մթին,
                                  Եղել է անսգյուտ ու անփառունակ,
                                  Ծարածվել է անբոց ու անժպիտ՝
                                  Ուրիշների փայլով շարունակ
                                  Շառագունված-որքա՜ն, որքա՜ն աղետավոր…

Անհուն հավատով, բացառիկ սիրով, նվիրվածությամբ է տոգորված արվեստակից ընկերներին ձոնված բանաստեղծը։
Դժվար ապրումներին խառնվում է ցավագին մի երազանք։ Նա հիշում է մի անցած պատկեր, նկարագրում է մի տարօրինակ, անշուք թաղում։ Ժամանակակից աղմկոտ քաղաքի երթի մեջ գնում է մի խեղճ թափոր, փոքրիկ ձին առջևում սայլակով տանում է խոտերով և ծաղիկներով ծածկված դագաղ։ Այս տխուր թաղման, տխրության և խեղճության մեջ Չարենցը տեսնում է ինչ որ անբացատրելի գեղեցկություն, նախանձելի բան։ Նա ուզում է, որ իր թափորն անցնի հարազատ, հայրենի փողոցով.

                                    Նախանձելի թաղում…Այդպես, օ, սիրտ իմ,
                                    Ես կուզեի, որ քեզ մի իրիկուն տանեն
                                    Այս հարազատ, ծանոթ այս փողոցով,
                                    Այս տների միջով, ուր կատուներն անգամ
                                    Քեզ ճանաչում են…

Մերի Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել