Մեղեդու հինը իբրև նոր․ հարցազրույց Կաթիլ խմբի մենակատար Սևադա Համբարձումյանի հետ

Մեղեդու հինը իբրև նոր․ հարցազրույց Կաթիլ խմբի մենակատար Սևադա Համբարձումյանի հետ

338

Մերօրյա երիտասարդությանը միշտ չէ որ գրավում են հայկական երգերը, մեղեդիները։ Հաճախ երիտասարդները ընտրում են այն երաժշտությունը, որը նորաձև է, ավելի արդիական։ Այս իրականության մեջ ապրելով, սակայն, մեր իսկ կողքին ձևավորվում են հայկական այնպիսի երաժտական խմբեր, որոնք հենց մեր արմատներից եկող երաժշտությունն ու երգերն են ներկայացնում՝ նոր մատուցմամբ, դրա հետ մեկտեղ պահպանում երգերի խորքում ապրող արմատների շունչն ու հոտը։

«Կաթիլ» ինդի-ֆոլկ խումբը արդեն 5 տարի է, ինչ ստեղծում և իր լսարանին է ներկայացնում հայկական հին երգերը։ Խումբը այս տարիների ընթացնում արժանացել է ճանաչման և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում։

Կաթիլ  խմբի մենակատար Սևադա Համբարչյանը խոսել է խմբի ձևավորման, երգերի և երաժտության ստեղծման, սեփական լսարանի և այս ամենի հիմքում հայկականի պահպանման մասին։

-Մինչ Կաթիլ խմբի ստեղծումը դուք ինչպիսի՞ երաժշտական գործունեություն եք ծավալել։

-Հիմնական գործունեությունս հայկական երաժշության ստեղծման գործում սկսել եմ 2012 թվականից, մինչ այդ եղել եմ հայկական երգի-պարի խմբում 6 տարի շարունակ։ Այդ  ժամանակահատվածում անհատական ձայնագրվում էի տարբեր պրոեկտներում։  Բացի դրանից, ես ինքս համերգներ էի ունենում Հայաստանի տարբեր ակումբերում։ Հետագայում մեկնել եմ ծառայության, սակայն այդ հատվածում ևս հնարավորիս փորձել եմ շարունակել իմ երաժշտական գործունեությունը՝ թեկուզ պասիվ տարբերակով։ Վերադառնալուց հետո մեկ համերգ ունեցա «Հովերին» խորագրով, որից հետո արդեն հստակ որոշեցի իմ իսկ խումբն ունենալ։

-Ինչպե՞ս ձևավորվեց Կաթիլը։

-Սկզբում Գրիգոր Քարտաշյանի և մյուս երաժիշտներ հետ համագործակցելով՝ որոշեցինք ունենալ մեր խումբը, և, ի վերջո, 4-ով ստեղծեցինք Կաթիլը։ Հետագայում մեզ միացան ևս 2 երաժիշտներ, և ունեցանք այն հիմնական կազմը, որով պետք է ստեղծեինք այն, ինչ հարկավոր էր մեր հասարակությանը։  Մեր հիմնական նպատակը ոչ միայն նվագելն էր և դրա հիման վրա ճանաչում ունենալը: Այն երգերը, որոնք երբեք չէին լսվել, կարիք ունեին և պետք էր ունենայն լայն տարածում. Կաթիլը ընտրեց և տվեց այդ երգերի ցանկալի տարածումը։

-Ինչո՞ւ որոշոցինք հենց հայկական հին երգերը դարձնել Ձեր հիմնական երգացանկի կարևոր և մեծ ծավալ ունեցող մասինկը, ի՞նչ նոր բան եք տալիս դուք այդ երգերին։

-Շատ-շատ մարդիկ մեր իսկ երգերից հետո եկան դեպի հայկականը, հայկական երաժշտությունը։ Կարելի է ասել՝ Կաթիլը կատարում է իր ճիշտ ֆունկցիան․ այն երգերը, որոնք քիչ մարդիկ են լսում, մոռացվում են, հետո նոր շունչ առած վերադառնում են մարդկանց կյանք ու արդեն, թեկուզ այդ մատուցմամբ, մարդկանց ստիպում են էլ ավելի շատ սիրեն հայկականը։

-Ունե՞ք հստակ նպատակներ, տեսլականներ դեպի որոնց ուղված է ձեր գործունեությունը։

-Մենք պայքարում ենք հանուն որակյալ երժշտության, նրա համար, որ հայկական մեղեդիները իրենց ճիշտ տեղում հայտնվեն՝ թեկուզ մշակված տարբերակով։ Եթե ուսումնասրենք մեր հարևան ազգերի մշակույթը, ստեղծագործությունները, պարզ կտեսնենք, որ իրենք իրենց մեղեդիները չեն էժանացնում, չեն ցածրացնում, այլ փորձում են էլ ավելի լավը ցուցադրել, ավելի հարուստ դարձնել։ Ու մեր կարևոր նպատակն է ցույց տալ, որ հայկական մեղեդին ևս խորություն ունի, ինքը այնքան ճկուն է, որ կարող է բոլոր տեղերում հայտվել, միշտ արդիական մնալ։

-Ինչպե՞ս եք ընտրում երգերը, որոնք պետք է դառնան ձեր երգացանկի մի մասը։

-Մանկությունիցս ի վեր դաստիարակությանս մեջ լավ մեղեդիները, հատկապես հայկական լավ մեղեդիները եղել են, և պատահական չէ, որ խումբը ընտրում է այնպիսի երգեր, որոնք իրոք լավն են։ Մենք բոլորս էլ մեր երաժշտական դասիրակության մեջ ունեք այդ հստակ չափանիշենրը, որտեղ ավելորդ ոչինչ չկա։ Երբ երգի ընտրության առջև ենք լինում, նախ ուշադրություն ենք դարձնում երգի էներգետիկային և մեղեդայնությանը։ Այն պետք է մեզ դուր գա, մենք պետք է զգանք։ Այնուհետև ուսումնասիրում ենք, թե ինչ մոտեցում և մշակում կարող ենք տալ այդ երգերին, որովհետև կան երգեր, որոնք դուրս են եկել մեր երգացանկից զուտ այն պատճառով, որ երգը չի կարողացել ընդունել այն, ինչ մենք ցանկանում էինք նրան տալ։

-Ունեք երգեր որոնք բավականին մեծ տարածում ունեն, ավելի շատ մարդկանց կողմից են սիրված, սակայն մյուս երգերը մնում են ստվերում։ Ինչպե՞ս եք այս բախման պայմաններում գոհացնում ձեր լսարանին։

-Եթե մենք միայն առաջնորդվեինք մեր հանդիսատեսի ցանկությամբ, ապա գուցե և մեր երգացանկի երգերը բավականին միօրնակ լինեին։ Սակայն մեր նպատակը միայն երգի ծարավը բավարարելու մեջ չէ, այլ այդ երաժտությամբ մենք ցանկանում ենք խոսել, բացատրել այն ամենը, ինչ կոչվում է հայկական երաժշտություն՝ թեկուզ և դա լինի փոքր ինչ տարաբնույթ մեղեդիներով։ Եթե մենք միայն ռոք նվագեինք, բնակնաբար, դա չէր բերի այն հաջողությունը, որը ունենք այժմ։ Մեր հանդիսատեսը մեր հետ աճում և մեր հետ ճանապարհ է անցնում։ Ամեն ակորդին, ամեն նոր բանին ինչ-որ նոր արձագանք են թողնում։ Գուցե մեզ գիտեն այլ երգերով, բայց գալիս են և լսում են այնպիսի երգեր ևս, որոնք թերևս իրենց իմացածին այնքան էլ նման չեն։

-Հետագայում ևս կշարունակե՞ք ստեղծագործել՝ հիմք ընդունելով հայկականը, թե՞ գուցե փոխվի ձեր երաժշտական ուղղությունը։

-Որպեսզի քեզ ավելի լավ ընկալեն, քո մեղեդին ավելի հասկանալի լինի, նախ և առաջ պետք է քո լեզուն հղկես։ Ինչքան քո լեզվով ես խոսում, այնքան դու ավելի անկեղծ և պարզ ես։ Ինչքան մենք հայկական ենք նարկայացնում, այնքան ավելի ենք հղկում մեր ստեղծածը։ Մենք մեր ասելիքը ունենք, մեր գույնը, ու հենց այդ գույնն է ամենակարևորը։

Զարուհի Տոնիկյան 

4-րդ կուրս

Կիսվել