Կարմրուկը Հայաստանում վերահսկողությունից դուրս չէ. Ստելա Եգոյան

Կարմրուկը Հայաստանում վերահսկողությունից դուրս չէ. Ստելա Եգոյան

429

Վերջերս Հայաստանում շատ արագ տարածվում է կարմրուկի վիրուսը. այս հիվանդությամբ հիմնականում վարակվում են երեխաները: Թե կարմրուկը ինչ բարդություններ կարող է առաջացնել և ինչպես կարող ենք պաքարել, խոսել ենք Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ավարտական կուրսի ուսանողուհի, նյարդաբան Ստելա Եգոյանի հետ:

-Քանի՞ օր անց կարող է պարզվել, որ տվյալ անձը կարմրուկով վարակված է, որո՞նք են նախանշաները:

-Կարմրուկը վիրուսային վարակիչ հիվանդություն է, որով վարակվում են օդակաթիլային ճանապարհով: Հիմնականում վարակվում են երեխաները, մեծահասկաների մեծ մասը փոքր տարիքում պատվաստվել են, և նշանակում է, որ պաշտպանված են, վիրուսը չեն ընդունի, չնայած ունենք կարմրուկով վարակված մեծահասակներ: Գաղտնի շրջանը տևում է 10-ից 15 օր, և այդ շրջանում ոչ մի նախանշան չի լինում: Հետո գալիս է նախանշանային փուլը, ջերմությունը բարձրանում է  մինչև 40 աստիճան, գլխացավ, քթահոսություն, աչքերի ցավ ու այտուց, հետևյալ նշաները նման են սովորական մրսածության և այս փուլում ևս անորոշ է հիվանդը կարմրուկով է վարակված, թե ոչ: Այս փուլից հետո, որը տևում է 5 օր, մարմինը  ցանավորվում է և ցանավորում է մարմնի վերևի հատվածը` աստիճանաբար իջնում ներքև:

-Հիվանդության ընթացքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ:

-Բարդություններ կարող է լինել  այն մարդկանց մոտ, ովքեր փոքր տարիքից այլ հիվանդություններ են ունեցել: Եվ ավելի ծանր տանում են մեծահասակները: Վիրուսը տարածվում է ամբողջ օրգանիզմում և ամեն օրգանիզմում առաջացնում է իր բարդությունները: Օրինակ` շնչառական համակարգի կողմից հաճախ լինում են թոքաբորբեր, բրոնխիտներ, որոնք շատ ծանր ձևով կարող են ընթանալ: Կարող է ականջի բորբոքում առաջանալ և համապատասխան բուժումը չստանալու դեպքում հնարավոր է  կորցնել այդ ականջի լսողությունը ընդհանրապես: Նյարդային համակարգի կողմից ևս հաճախ առաջանում են բարդություններ: Լինում է ուղեղի թաղանթի բորբոքում, որը ծանր հետևանքներ է թողնում անգամ բուժվելուց հետո: Մարմնի ցանը ևս կարող է բարդություններ առաջացնել, այն կարող է բորբոքվել կամ  կողքից այլ վարակ առաջացնել:

-Ինչպե՞ս է կանխարգելվում և բուժվում կարմրուկը:

-Կանխարգելու համար Հայաստանում պատվաստումների ցուցակում կարմրուկը կարևոր պատվաստում է համարվում: Եթե չկան լուրջ հակացուցումներ, ապա բոլոր մարդիկ այն պետք է ստանան: Առաջին դոզան ստանում են 12 ամսականում, երկրորդը 6 տարեկանում: Պարտադիր է, որ երկու փուլում էլ պատվաստումը ստանան, եթե չի ստանում մեկը, ապա պատվաստումը համարվում է թերի: Ովքեր ստացել են երկու պատվաստումն էլ, ապա 98-99% չեն վարակվում, բայց բացառություններ ամեն դեպքում լինում են: Կարմրուկի բուժման համար հատուկ դեղորայք չկա: Այդ ընթացքում ստուգում են բոլոր օրգան համակարգերի աշխատանքը, ու եթե ինչ-որ օրգանում նկատվում է խնդիր, ապա բուժումը նշանակում են կոնկրետ  խնդրի  համար: Այդ ընթացքում կարևոր է վիտամիններ ստանալ և ճիշտ սնվել:

-Բացի պատվաստվելուց կա՞ այլ տարբերակ կարմրուկից պաշտպանվելու:

-Պատվաստվելուց բացի միևնույն է այլ տարբերակը ամբողջությամբ չի պաշտպանելու, անգամ եթե մի քանի շերտով դիմակներ կրեն, որովհետև այդ վիրուսը օդակաթիլային ճանապարհով է անցնում, այսինքն ամեն դեպքում այն կարող է թափանցել պաշտպանիչ շերտը:

-Կարմրուկը Հայաստանում ի՞նչ փուլում է գտնվում:

-Ներկայիս դրությամբ կարելի է ասել, որ կարմրուկը Հայաստանում կայուն վիճակում է, վիճակը վերահսկվում է, պանդեմիայի վտանգ չկա: Վարակակիրները հայտնաբերվեցին ժամանակին, ստացան համապատասխան բուժումնները, կասկածելի վարակակիրների շրջանակը մեկուսացվեց: Բնակչության մեծ մասը պարտադիր պատվաստումները ստացել են և դժվար թե վերահսկողությունը սահմաներից դուրս գա:

Մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85-ն է:

85ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ:

Սյունե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել