Հոգով միշտ հայ մնացողը

Հոգով միշտ հայ մնացողը

304

«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու»։

Արշիլ Գորկի

20-րդ դարի ամերիկյան ամենաազդեցիկ նկարիչներից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի անունը քչերն են լսել: Նա, Մաքսիմ Գորկու կերպարով ոգեշնչվելով, իր համար վերցրեց մի նոր անուն՝ Արշիլ Գորկի և հենց այս անունով էլ հայտնի  դարձավ ողջ աշխարհին (պնդում էր, որ ինքը ռուս գրող Մաքսիմ Գորկու ազգականն է, թեպետ վերջինս ևս փոխել էր իր ազգանունը)։

Արշիլ Գորկին ծնվել է Արևմտյան Հայաստանում 1904թ. ապրիլի 15-ին։ Նախնական կրթությունը Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում ստանալուց հետո, 1915թ. կոտորածների ժամանակ Ադոյանների ընտանիքը, վերցնելով մի քանի օրվա սնունդ, գաղթում են Երևան:

Մոր հանկարծամահ լինելուց հետո քույրերի հետ տեղափոխվում է հոր մոտ՝ Միացյալ Նահանգներ:

Արշիլ Գորկու սերն անսահման էր մոր հանդեպ: Նա ուզում էր, որ մայրը երբեք ոչնչի կարիք չունենար:

Դեռևս 1926 թվականին Գորկին իր քրոջից՝ Ագապիից վերցնում է 1912 թվականին Վանում արված իր և մոր լուսանկարը, որն էլ որպես «աղբյուր» է ծառացնում իր մտահաղացմանը:

Մայրը Գորկու համար աստվածուհի էր, և նա  ողջ կյանքում հիշեց հանդարտ հայացքով մոր պատկերը և այն հավերժացրեց իր` «Նկարիչը և նրա մայրը» կտավում:

Այդ ընթացքում Գորկին հակվում է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը և կյանքի վերջին տասնամյակում ստեղծում է վառ գույներով հետաքրքիր ու յուրօրինակ կտավներ։

Աստիճանաբար մշակում է  իր ուրույն ոճն ու հայկական դպրոցների նման օտար հողում ստեղծում իր դպրոցը:

Հենց այն տարիներին, երբ Գորկու մոտ սկսվում է ստեղծագործական կյանքի վերելքը, դժբախտությունների մի ամբողջ շարան գալիս են նրա կարիեռան խափանելու: 1946թ. հրդեհվում է նկարչի արվեստանոցը, այրվում է 36 նկար և գրադարանը, ամիսներ անց տանում է քաղցկեղի վիրահտություն:

Այնուետև կինը Գորկու ընկերոջ՝ Ռոբերտո Մատտայի հետ սիրային կապեր հաստատելով՝ հեռանում է՝ իր հետ տանելով երկու երեխաներին: Դժբախտությունները շարունակվում էին նկարչի կյանքում, նա ենթարկվում է ավտովթարի՝ վնասում ողնաշարն ու աջ  ձեռքը  և զրկվում նկարելու հնարավորությունից:

Չդիմանալով այդքան շատ դժվարությունների՝ նկարիչը 1948թ. ինքնասպան է լինում:

Գորկին կյանքի մեծ մասն անցկացրեց ԱՄՆ-ում, սակայն իր  աշխատանքներում ամբողջությամբ երևում է հայկական ոգին և շունչը։

Նա հոգևոր արմատներով միշտ կապված մնաց իր հայրենիքին և հայ ժողովրդին։

Արևիկ Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել