Գիտահանրամատչելի հաղորդումների ցուցադրումը Բուն TV-ում

Գիտահանրամատչելի հաղորդումների ցուցադրումը Բուն TV-ում

403

Գիտության հանրահռչակման հիմնական մեթոդներից են գիտահանրամատչելի հեռուստատեսային հաղորդումները, որոնք հայաստանյան հեռուստատեսությունում շատ քիչ են։ Ոչ բոլոր հեռուստաընկերություններն են ուշադրություն դարձնում այս բացին, սակայն Բուն tv-ին այն հեռուստաընկերություններից է, որը կարևորում է  գիտակրթական հաղորդումների ցուցադրումը։  

Այս մասին խոսեցինք Բուն TV-իի ստեղծագործական տնօրեն Վահե Բուդումյանի հետ։ 

անի՞ գիտահանրամատչելի հաղորդում է ցուցադրվում Բուն tv-ով և որո՞նք են դրանք։ 

-ԲունTV հեռուստատեսությունն ունի գիտամշակութային ուղղվածություն, ինչպես նաև թողարկում է բազմաթիվ վերլուծական հաղորդումներ հասարակական-քաղաքական թեմաներով։ Բուն TV-ի եթերում կարևոր տեղ են զբաղեցնում երիտասարդական և մանկական թողարկումները, բարձրարժեք ֆիլմերն ու համերգները, տարբեր մշակութային նախագծերը։ 

Թեև դժվար է հստակ սահմանել, թե որն է «գիտահանրամատչելի» հաղորդումը, սակայն կարելի է վստահորեն ասել, որ մեր եթերացանկում ներառված հաղորդումներից շատերն ունեն գիտական կողմնորոշում և նպատակ ունեն հեռուստադիտողին հնարավորինս մատչելի և հետաքրքիր կերպով ներկայացնել տվյալ գիտակարգին վերաբերող որոշակի հարցեր։ Օրինակ՝ «Քաղգրականություն․ Տիգրան Գրիգորյանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը պատմում է քաղաքագիտական ամենավերջին գրքերի, դրանց հիմնական գաղափարների ու առաջ քաշվող թեզերի մասին, «Գիտակարգ․ Հայաստանը XX դարում» շարքի ընթացքում պատմաբան Համո Սուքիասյանը ներկայացվում է Հայաստանի նորագույն պատմությունը, իսկ Րաֆֆի Մովսիսյանի «Եվ լողում է նավը» հեղինակային հաղորդումն անդրադառնում է խորհրդային և անկախ շրջանի հայկական կինոարտադրությանը, և այլն։ 

Շաբաթական քանի՞ անգամ են եթեր հեռարձակվում այդ հաղորդումները։  

-Հաղորդումները, որպես կանոն, հեռարձակվում են շաբաթական մեկական անգամ՝ ողջ եթերաշրջանի ընթացքում՝ մոտ 4 ամիս։ Յուրաքանչյուր հաղորդում կրկնվում է նախ գիշերային ժամերին, ապա շաբաթվա ընթացքում։ Այնպես որ, եթե բաց եք թողել ձեր սիրելի հաղորդումը, հոգ չէ, կարող եք այն տեսնել կրկնության ընթացքում։ 

Ո՞ր տարիքային լսարանի համար են նախատեսված հաղորդումները։ 

-Բուն TV-ի հաղորդումները, ֆիլմերն ու համերգները, նախատեսված են բոլոր տարիքների, սեռի և զբաղվածության մարդկանց համար, ովքեր փնտրում են ճանաչողական, հետաքրքիր և բովանդակալից հեռուստաարտադրանք։ Թեև վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մեզ դիտում են առավելապես երիտասարդները։ Քիչ չեն նաև մարզերում բնակվող մեր հեռուստադիտողները։ 

նչպիսի՞ արձագանքներ եք ստանում հեռուստադիտոողներից։ 

-Մենք գրեթե ամեն րոպե ստանում ենք արձագանքներ ԲունTV-ի սոցցանցերի հրապարակումներին, շատերը նաև չեն զլանում զանգահարել և իրենց կարծիքն արտահայտել մեր եթերի կամ առանձին հաղորդման վերաբերյալ։ Ընդ որում մենք ստանում են շատ տարբեր բնույթի մեկնաբանություններ ու դիտարկումներ, թե՛ դրվատական, շնորհակալական խոսքեր, թե՛ քննադատություններ և խիստ դիտողություններ (երբեմն նույնիսկ միևնույն հաղորդման կամ համերգի վերաբերյալ): 

Ամեն դեպքում, անկախ արձագանքի բնույթից, մենք լսում և հաշվի ենք առնում ստացվող արձագանքները, ինչը մեզ համար մեր հաղորդումների որակը բարելավելու կարևոր միջոց է։ 

Հասմիկ Դավթյան 

4-րդ կուրս 

Կիսվել