Նոր օրինագիծը նախատեսում է ամբողջապես արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու տրամադրումը

Նոր օրինագիծը նախատեսում է ամբողջապես արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու տրամադրումը

272

Շուրջ մեկ տարի առաջ Կառավարությունը Հանրային առևտրի վայրերում պոլիէթիլենային տոպրակների սպառման ու տրամադրման սահմանապակումներ  կիրառելու օրինագիծ ներկայացրեց։

Օրինագիծն արգելում էր մինչև 50 և ավելի միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների տրամադրումն ու վաճառքը։ Օրենսդրական կարգավորումներից հետո քաղաքում կարելի է հաճախ տեսնել ոչ մեկանգամյա տոպրակների գործածությունը։ Ամեն դեպքում կարգավորումը չունեցավ սպասվող արդյունքները։

Օրինակ Արաբկիր վարչական շրջանի մինիմարկետներից մեկի վաճառող Մ․ Սիմոնյանը նշեց, որ փոփոխություն գրեթե նկատելի չէ, և վաճառքի տեմպերը չի նվազել։ Նրա կարծիքով՝ այս դեպքում ավելի շատ շահում են ձեռնարկատերերը, քանի որ տրամադրելու փոխարեն վաճառվում են՝ 30-ից մինչև 70 դրամով։

Շրջակա միևավայրի նախարարությունից հետաքրքրվել ենք, թե արդյոք օրենսդրական կարգավորումը ամբողջովին արդարացրեց իրեն, և ինչ քայլեր են ձեռներկվելու այս ուղղությամբ։

Նախարարությունից պատասխանեցին, որ վաճառքի (իրացման) արգելքը մի շարք պատճառներով (վարքագծի փոփոխության ցածր մոտիվացիա, էկոլոգիական կրթության և իրազեկվածության անբավարար մակարդակ, իրավակիրարկման Գործիքակազմի և վերահսկողության ինստիտուցիոնալ կարողությունների անբավարար մակարդակ և այլն) չի ունեցել էական ազդեցություն խնդրո առարկա ոլորտի կարգավորման տեսանկյունից։ Կարգավորումը, սակայն, բերեց որոշակի առաջընթացի՝ սպառողի վարքագծի փոփոխության, երկրորդային հումքից պատրաստված, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի ու տոպրակների արտադրության ու գործածության ավելացման ուղղությամբ: Կան նաև կենսաքայքայվող պոլիէթիլենի հումքի ներկրման և ավելի մատչելի հումքի ստացման` հետազոտական աշխատանքների ակտիվացման միտումներ:

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առևտրի օբյեկտներում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի հստակ թիրախային խմբի օտարման արգելք: Մասնավորապես՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված՝

-մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման և տարաների տուփեր, կոնտեյներներ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեների (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների` նախատեսվածի) տրամադրման վրա,

-վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն թիրախային մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով Հարկային օրենսգրքի պահանջներին:

Այսպիսով, նոր կարգավորումը կարգելի բոլոր տեսակի ու հաստության մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը։

Էդգար Գորգինյան

4-րդ կուրս

Կիսվել