Արդյոք մենք բոլորս ունենք կեղծ հիշողություններ. որն է դրա պատճառը

Արդյոք մենք բոլորս ունենք կեղծ հիշողություններ. որն է դրա պատճառը

283

Մարդիկ հաճախ անուշադրության են մատնում հիշողության և մտածողության խնդիրները, որոնք կոչվում են կոգնիտիվ աղավաղումներ։ Հատկապես հիվանդության զարգացման առաջին շրջանում նրանք չեն նկատում, որ մոռանում են որոշ երևույթներ, իրողություններ և այդ ամենը ընկալում են որպես նորմալ երևույթ։

Ուշադրության կենտրոնացումը, ընկալվող նյութի կարևորությունը, հետաքրքրությունն ու օրգանիզմի ընդհանուր վիճակը առաջնային են հիշողության համար։ Երբ բացակայում է որևէ մեկը, ձևավորվում է հիշողության խանգարումներ։

Հայտնի են հիշողության խանգարման 4 ձև՝ հիպերմնեզիա, հիպոմնեզիա, ամնեզիա, պարամնեզիա։

Վերջին՝ պարամնեզիան արտահայտվում է հիշողության աղավաղումներով և կեղծ հիշողությամբ։ Այդ ժամանակ մարդը իր հիշողության բացը լրացնում է իր կյանքում երբեք տեղի չունեցած դեպքերի նկարագրությամբ։

Պարամնեզիայի տեսակներից է նաև կոնֆաբուլացիան, այն նկարագրում է մարդու ոչ ճշգրիտ հիշողությունը չունեցած հնարավոր կեղծ նկարագրությամբ։

Կեղծ հիշողություններն ազդում են մարդու դատողությունների և կայացրած որոշումների վրա։ Կեղծ հիշողությունը իրադարձության կեղծ կամ խեղաթյուրված հիշողությունն է։ Այդ ժամանակ մարդիկ կարող են վստահ լինել իրենց հիշողության ճշմարտացիության մեջ։ Բայց դա իրականում այդպես չի լինում։ Այն, ինչ գրանցվում է մեր հիշողության մեջ, միշտ չէ, որ օբյեկտիվ իրականությունն է։ Մենք կարող ենք հստակ հիշել, որ բանալիները թողել ենք խոհանոցում, բայց այն գտնել ենք ննջասենյակում։

Յուրաքանչյուր տեղեկատվություն մենք ստանում ենք մեր զգայարանների միջոցով։ Սակայն այստեղ առկա են որոշ բացեր։ Մարդիկ կարող են խառնել իրենց անցյալն ու ներկան։ Եվ շատ բարդ է որոշել, թե մարդը երբ է հիշում իր անցյալի իրական իրադարձությունները և երբ է մոլորվում։

Երբեմն էլ մենք մեզ ենք վերագրում որիշ բաներ, որոնք իրականում մեզ հետ տեղի չեն ունեցել։ Այդ ամենը պարզապես լսել ենք մեր հիշողության բացը լրացնելու համար։ Եվ այս ամենը կարող է պատահել ցանկացած մարդու հետ, թեկուզ եթե նա ունի շատ լավ հիշողություն։

Կեղծ հիշողությունների ստեղծմանն ու ձևավորմանը նպաստում են զանգվածային լրատվական միջոցները և ամեն օր զարգացող ինտերնետային աշխարհը։ Մարդիկ կարող են սխալ հիշել նաև հայտնի ապրանքանիշների, երգերի, ֆիլմերի, արվեստի գործերի անունները, արտահայտությունները։ Այս ամենին զուգահեռ ԶԼՄ-ի միջոցով տարածվող կեղծ տեղեկությունները մանիպուլացնում են հասարակությանը։ Ստեղծվում են կեղծ հիշողություններ լրագրողների տարածած ինֆորմացիայի արդյունքում։ Հերքումները միևնույն է չեն նպաստում ամբողջությամբ մարդկանց մոտ տվյալ իրադարձության վերաբերյալ  կեղծ տեղեկությունների պահպանմանը։ Նյութի ներկայցումը պայմանավորում է նաև մարդկանց ենթագիտակցությունում այդ ամենի պահպանմանը։

Մասնագետերը խորհուրդ են տալիս մարզել հիշողությունը, ստուգել մեդիայում տարածվող տեղեկությունները, և զարգացնել քննադատական  մտածողությունը։

Արևիկ Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել