Ապատեղեկատվությունից պաշտպանվելու համար պետք է լինել մեդիագրագետ և ունենալ քննադատական մտածողություն․ Գեղամ...

Ապատեղեկատվությունից պաշտպանվելու համար պետք է լինել մեդիագրագետ և ունենալ քննադատական մտածողություն․ Գեղամ Վարդանյան

371

Media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ խոսել ենք ապատեղեկատվություն տարածողների, նրանց նպատակների, դրանից պաշտպանվելու մեթոդների և մի քանի այլ հարցերի շուրջ։

Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են ստեղծում ապատեղեկատվություն և ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:

Ով ասես կարող է ստեղծել, եթե վերցնենք չարամտորեն ապատեղեկատվություն ստեղծողներին, ապա դա կարող է քաղաքական, տնստեսական, ֆինանսական որևէ շահ ունենալ, և գուցե նրանք ովքեր ուզում են ապատեղեկատվության միջոցով ունենալ ավելի շատ այցելություններ իրենց կայք կամ էջ։

Բայց սա գլոբալ հարց է և կարող է ունենալ մի շարք նպատակներ, մեծ հաշվով դա անում են մարդկանց մոլորեցնելու, մանիպուլացնելու և ինչ-որ կեղծիքի հավատացնելու համար։

Կարո՞ղ ենք արդյոք վերահսկել այն աղբյուրներին կամ լրատվամիջոցներին, որոնք ստեղծված են հենց ապատեղեկատվություն տարածելու համար։

-Երբ խոսում ենք մեդիայի մասին, վերահսկել բառը այդքան էլ տեղին չէ, մենք կարող ենք խոսել կարգավորման մասին, կարող ենք խոսել օրենքների մասին, ինքնակարգավորվելու և դրանց մեխանիզմների մասին։ Այսինքն, եթե խոսքը ապատեղեկատվության տարածման դեպքում կապ ունի քրեական օրենսգրքի որոշակի օրենքների հետ, ապա դրանով կարող է զբաղվել ոստիկանությունը կամ դատախազությունը, բայց այն դեպքում, երբ հսատակ ստեղծվի որևէ հոդված, որը կպատժի ապատեղեկատվությունը տարածողներին. դա շատ վտանգավոր ճանապարհ է։

Ըստ Ձեզ՝ ո՞ր լրատվամիջոցներն են համարվում վստահելի։

Ամեն մեկը իր համար է որոշում, թե որ լրատվամիջոցն է իր համար վստահելի, բայց մի քանի շատ կոնկրետ չափանիշ կա, որ օրինակ մենք մեր դասընթացների ժամանակ ասում ենք: Եթե կայքը ունի կոնտակտային տվյալներ,  եթե ունի մեր մասին բաժին, թափանցիկ է աշխատում, պարզ են դրա հեղինակները, ապա որոշակի ստանդարտների համապատասխանում է կայքը, որպեսզի համարվի վստահելի լրատվական կայք, մնացացծը ճաշակի հարց է։

Ինչպե՞ս պաշտպանվել ապատեղեկատվությունից:

Ամենակարևորը՝ լինել մեդիագրագետ, ուժեղացնել քննադատական մտածողությունը, կասկածել ինչ-որ դեպքերում և տալ այս հարցը՝ ո՞վ է սա ասում, ինչպես նաև նայել նյութի աղբյուրին՝ պաշտոնական է, թե՝ ոչ։

– Դուք որպես խմբագիր ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ապատեղեկատվությունից  խուսափելու համար։

Մենք ստուգում ենք մեր աղբյուրները, ինչպես ցանկացած խմբագրություն, մենք ևս կարող ենք սխալվել, բայց սխալվելու դեպքում փոփոխություն ենք անում մեր հոդվածում և նշում ենք, թե երբ ենք արել այդ փոփոխությունը, ինչու ենք արել, ինչպես նաև media.am-ում մենք զբաղվում ենք փաստերի ստուգմամբ և դրանով օգնում ենք մարդկանց պաշտպանված լինել ապատեղեկատվությունից։

Սիրուշ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել