«Հայաստանում որքան քար կա, այդքան կյանք է քարացել». Լուսինե Ալեքսանյան

«Հայաստանում որքան քար կա, այդքան կյանք է քարացել». Լուսինե Ալեքսանյան

434

Լուսինեն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի է, ով ստեղծագործական ուրույն ձեռագիր ունի: Նրա հետ խոսել ենք իր ստեղծագործական ուղու, նպատակների և ոգեշնչման աղբյուրների մասին: 

-Որքա՞ն  ժամանակ է որ ստեղծագործում եք։ 

-Ստեղծագործում եմ մոտավորապես  վեց տարի, բայց մոտ երկու տարի առաջվա գրածներս եմ համարում  ստեղծագործություն։ 

-Ինչպե՞ս ծնվեց առաջին ստեղծագործությունը։ 

-Շատ պատահական, դպրոցում քառյակ էին հանձնարարել հորինել, և ես եղբորս մասին էի գրել: Հետաքրքիր, բայց պարզունակ էր ստացվել։ Դրանից 2-3 տարի հետո դպրոցում միջոցառում կազմակերպվեց քառօրյա պատերազմի վերաբերյալ, որի խորագիրը  ևս իմ  գաղափարն էր՝ «Անավարտ երազանքներ»: Ես որոշեցի քառօյա հերոսների անուններով աքրոստիկոսներ գրել, չեմ ասի, որ հանճարեղ ստեղծագործություններ էին, բայց դրանք գրական աշխարհ մուտք գործելու առաջին քայլերս էին: Հետո տեսա, որ  ինչ-որ բան ստացվում է, և պատմվածք գրեցի  նույն  «Անավարտ երազանքներ» վերնագրով, պատմվածքը ներկայում էլ կա, բայց  դեռ  ոչ մի տեղ տպագրված և հրապարակված չէ։ Հույս ունեմ, որ մի օր անպայման կտպագրեմ։ 

՞նչ թեմայով եք հիմնականում ստեղծագործում։ 

-Հիմնականում պոեզիայի ժանրում եմ ստեղծագործում, շատ բանաստեղծություններ ունեմ գրած թե՛ ազատ ոճով, թե՛ չափածո, մեծ մասը երևի թե չափածո է։ Այս պահին ունեմ  հայրենիքի,  սիրային թեմաներով գրվածքներ,  ծնողներիս մասին ունեմ տարբեր բանաստեղծություններ, ունեմ նաև երկու   կատակ-ստեղծագործություններ։ 

-Մասնակցե՞լ եք ստեղծագործական մրցույթների։ 

-Սոցիալական կայքերում կազմակերպած մրցույթներին եմ մասնակցել, որոնք  անվանվում էին «Ինկոգնիտո»:  Որոշակի թեմաներով բանաստեղծություններ էին հանձնարարում գրել,  եթե գրում էինք, հրապարակվում էր, ու հեղինակները անհայտ էին մնում։ Հետո քվեարկության արդյունքում  որևէ մեկը ընտրվում էր հաղթող, ես երեք անգամ մասնակցել եմ մրցույթին, որից երկուսում հաղթել եմ։ Նաև մասնակցել եմ Հանրային ռադիոյի կողմից կազմակերպված մրցույթին՝  «Պոետիկ ռինգ» անվամբ։ Պետք է նշեմ, որ  ի սկզբանե հաղորդմանը չեմ մասնակցել հաղթելու նպատակով,  այլ ինքս ինձ  հնարավորություն տալու, նաև կատարած աշխատանքս գնահատելու համար։ Բայց ի շնորհիվ իմ լսարանի, քանի որ ձևաչափը այնպիսինն էր, որ էլի պետք է քվեարկության արդյունքներով հաղթողը որոշվեր, ես այստեղ ևս հաղթեցի։  

՞րն է Ձեր ստեղծագործությունների թեմատիկան։ 

-Սովորաբար ես չեմ գրում այն թեմաներով, որոնք ինձ հոգեհարազատ են,  այսինքն, եթե ես ինչ-որ մեկին սիրում եմ, չեմ կարող իր մասին գրել։ Այդ իսկ պատճառով ես չէի գրում հայրենիքիս մասին, քանի որ գրածներս ինձ  համար կատարյալ չէին, որքան որ ես կցանկանայի։ Բայց 2020 թվականի պատերազմից հետո իմ մեջ ինչ-որ մի բան փոխվեց,  ու սկսեցի ստեղծագործել հայրենիքի մասին։ Կարելի է ասել՝  2020 թվականը մեծ ազդեցություն ունեցավ իմ գրական ստեղծագործությունների վրա: Այդ ժամանակ գրածս ամենասիրելի տողերից մեկն էր՝ Հայաստանում որքան քար կա, այնքան կյանք է քարացել։ Հիմա, երբ հետ հայացք եմ գցում, զարմանում եմ, թե ինչպես եմ նման մտքեր շարադրել։ 

՞րն է Ձեր գրելու մոտիվացիան։ 

-Երբ ես գրում եմ, ինձ թեթևացած եմ զգում, ու ցանկացած հույզ՝  ուրախ, թե տխուր,  ես գրելու միջոցով եմ իմ ներսից հանում։ Եթե մի ժամանակ գրում էի ամեն օր, հիմա շատ ուշ-ուշ եմ գրում։ Նախ զբաղվածությունն է խանգարում, և հիմա պերֆեկցիոնիստ եմ դարձել, ամեն գրածս չէ, որ հավանում եմ, դրա համար փորձում եմ ստեղծել մի նոր բան, որ ասելիք ունենա: Երբեմն ստեղծագործական կյանքս որոշակի դադար է ապրում, հետո նորից  վեր է ելնում, և այդպես շարունակ։ 

-Գիրք գրելու նպատակ ունե՞ք։ 

-Այս պահին՝ ոչ, բայց հետագա պլաններիս մեջ մտնում է իհարկե: Երբ ես ֆինանսապես կայունանամ, ունենամ իմ ռեսուրսները  ու իմ լսարանը, որը շատ կուզենա ունենալ իմ ստղծագործությունները գրքի տեսքով իր տանը, այդ ժամանակ կմտածեմ գիրք տպագրելու մասին։ 

-Ովքե՞ր են Ձեզ ոգեշնչում: 

-Ինձ մշտապես ոգևորել  են իմ հարազատները՝  մասնավորապես հորեղբայրս: Պետք է խոստովանեմ, որ մասնագիտությանս ընտրության հարցում մեծ դեր է ունեցել հենց հորողբայրս՝ իր  խորհուրդներով։ Երբ  իմացավ, որ ես ստեղծագործում եմ, ասաց՝ ուրեմն քոնը լրագրությունն է.  այդպես էլ եղավ, և ես  ընդունվեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 

Հասմիկ Դավթյան 

4-րդ կուրս 

Կիսվել