«Հեղինակն իր շատ սովորություններից հրաժարվել է, շատերն էլ ձեռք է բերել,...

«Հեղինակն իր շատ սովորություններից հրաժարվել է, շատերն էլ ձեռք է բերել, քանի որ սկսել է իր կյանքին ավելի գիտակցաբար վերաբերվել»

557

                             Մի՛սպասեք լավ տրամադրության, որպեսզի անեք։

                                  Հիմա արեք, որպեսզի լավ տրամադրություն գա։

                                                                                         Հրաչյա Մանուկյան

   Որոշ նոր հեղինակներ բերումենխնդիրներինորլուծումներ, բայցոչդրանցիցխուսափելուտարբերակներ։ Այդ հեղինակներից մեկն է Հրաչյա Մանուկյանը։

Ո՞վ է Հրաչյա Մանուկյանը։ 

Հրաչյան անձնային աճի գծով հեղինակ է: Նա գրում է իր կյանքի փորձի հիման վրա: Գրքերը մարդկանց սեփական փորձի մասին պատմելու տարբերակ են: Հ. Մանուկյանը հեղինակ է, որը սեփական կյանքի փորձը խտացրել է աֆորիզմների մեջ։ Դրանք նրա ապրած կյանքի հետնախորքի վրա մարդկանց մոտիվացնում են՝ մղելով անձնական աճ գրանցելու, սեփական ուժերին վստահելու, հավատալու և նպատակին հասնելու։ Դրանք կյանքի տարբեր իրավիճակների համար խորհուրդներ առաջարկող գրքեր են, որոնց առանցքը մարդն է, որն ունի հստակ նպատակ և ուղի։ Խորհուրդները տարբեր իրավիճակների համար են՝ թե ինչպես կարող է վաղ արթնանալը փոխել ամբողջ օրը, թե ինչպես կարող է ծուլությունն ակնթարթորեն ազդել աճի վրա, ինչպես կարող ես անձնապես աճել և հարստանալ՝ նաև գիտելիքների մեծ պաշարով, և թե ինչու է պետք ինքնակրթությունը, ինչ կարևորություն ունի 1-ին րոպեն կյանքի որակի վրա և այլն։

Հրաչյայի գրքերն, իհարկե, պարունակում են տարբեր խորհուրդներ, բայց ընթերցողն ինքը պետք է հավատա ու փորձի առաջնորդվել այդ խորհուրդներով։ Նրա գրքերից շատերն ինքս կարդացել եմ, վերլուծել, փորձել հասկանալ՝ արդյո՞ք որևէ բան փոխվեց գրքից հետո իմ կյանքում, և այո՛, շատ բաներ կարող են փոխվել, եթե իրոք գիտակցես դրանց փոխվելու անհրաժեշտությունը։

Հրաչյա Մանուկյանը գրքեր հրատարակելու և իր՝ որպես հեղինակ աճելու տարիների ընթացքում նաև ձեռք է բերել իր թիմը, որը կազմված է 4 հոգուց։ Նրանցից մեկն է Տիգրան Վարդանյանը, որը սոցիալական ցանցերում մատուցում է հեղինակի կողմից մեզ տրվող բոլոր խորհուրդները։ Զրուցել եմ նրա հետ։

-Կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին. ինչպե՞ս սկսեցիք աշխատել Հրաչյա Մանուկյանի հետ։

-Հրաչյային ճանաչում եմ մոտ 14 տարի: Այն ժամանակ նա success.am՝ Հաջողության բլոգն էր վարում, իսկ ես ընթերցող էի: Ամեն օր ընթերցում էի հրապարակումները և շատ ոգևորվում։ Մի օր մի միջոցառման էի մասնակցում, որը կոչվում էր Հաջողության բանաձև, որտեղ գործարարները պատմում էին իրենց կյանքի փորձի մասին։ Առաջին անգամ Հրաչյային անձամբ հանդիպեցի այդ միջոցառման ժամանակ: Ծանոթացանք և սկսեցինք ընկերություն անել։ Ես մի քանի տարի ապրել եմ ԱՄՆ-ում: Անձնային աճի թեման ԱՄՆ-ում զարգացած էր: Ճանաչված խոսնակներ, մասնագետներ կային, որոնց այնտեղ հետևում էի: Այդ ժամանակ էր, որ սկսեցի հայկական տիրույթում այդ թեմայով զբաղվող կազմակերպություն կամ մարդկանց փնտրել և գտա Հաջողության բլոգը: Զգացի, որ պետք է ինչ-որ կերպ մասնակցեմ: Սկզբում հոդվածներ էի գրում, հետո առաջարկ ստացա թիմ կազմելու և միասին աշխատելու: Այդ ժամանակ երկուսով էինք: 

Երբվանի՞ց է Հ. Մանուկյանը սկսել հոդվածներ և գրքեր հրապարակել։

-2009թ․-ից Հրաչյան վարել է success.am բլոգը, որտեղ անձնային աճի թեմայով հոդվածներ էր հրապարակում: Հոդվածների մի մասը թարգմանված էին արտասահմանյան աղբյուրներից, մյուս մասը հեղինակային էին՝ Հրաչյայի կյանքի փորձի, մտքերի հիման վրա:

Հրաչյան մասնագիտությամբ ծրագրավորող է, սակայն ծրագրավորմամբ վաղուց չի զբաղվում: 

2012թ․ հրատարակվեց հեղինակի առաջին՝ «Փոխիր կյանքդ» գիրքը, որն ամբողջությամբ success.am-ի հեղինակային հոդվածների հիման վրա էր: Դրանից հետո լույս տեսան հաջորդ գրքերը՝ 2016թ.՝ «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները», 2017թ.՝ «Փոխիր կյանքդ-2», 2018թ.՝ «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս», 2020թ.՝ «Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր»: 

Ո՞ր գիրքն առավել ճանաչում բերեց հեղինակին. ինչու՞ հենց այդ գիրքը։ 

-Ամենաշատ վաճառված երկու գրքերը «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ» գրքերն են:   Ամենահայտնին «Փոխիր կյանքդ» գիրքն է: Կարծում եմ՝ այն պատճառով, որ դրանում մտածելակերպի փոփոխության առաջին փուլի մասին է գրված, որը շատերիս կյանքում բեկումնային պահ է։  

-Ձեզ՝ որպես հեղինակի թիմի անդամի, Տիգրա՛ն, ո՞ր գիրքն է առավել շատ դուր եկել. կպատմե՞ք՝ ինչու՞։

-Ես գրքերի առաջին ընթերցողներից եմ: Գրքերը տարբեր են, բոլորն էլ շատ հավանում եմ: Ամենից շատ  տպավորվել է «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գիրքը: Դրանում Հրաչյայի՝ մարդու մտածողության մասին մտքերն են: Դա իմ գլխում հեղափոխություն արեց, քանի որ մինչ այդ մեր մտածողության մասին բոլորովին այլ պատկերացումներ ունեի: Երբ պատասխանում եմ Ձեր հարցերին, հասկացա, որ պետք է գիրքը վերընթերցեմ։

-Նոր գրքեր կլինե՞ն մոտակա ժամանաշրջանում։

-Այո՛, այս տարի սպասում ենք վեցերորդ՝ «Երբ հասուն դարձա» գրքի հրատարակմանը:

-Գիրքըկրկինանձնայինաճիվերաբերյա՞լ է լինելու։ 

– Դրա վրա հեղինակը աշխատել է մի քանի տարի: Այն մարդու գիտակցական հասունության մասին է: Սևագիր տարբերակի մի մասն ընթերցել եմ: Վստահ եմ, որ շատ կարևոր գիրք է դառնալու, քանի որ մեր կյանքի՝ շատ պարզ և պրակտիկ  բաների մասին է գրված: 

-Գրքերն այլ լեզուներով թարգմանվու՞մ են։

-Ժամանակին անգլերեն է թարգմանվել միայն «Փոխիր կյանքդ» գիրքը: Վստահաբար թարգմանվելու է «Երբ հասուն դարձա» գիրքը։

-Հրաչյա Մանուկյանը հրաժարվել է հեռուստացույց դիտելուց, ծխելուց, ուշ արթնանալուց, ոչ կարևոր բաներից խոսելուց, ուշադրություն գրավել ձգտելուց, անկարևոր բաների վրա էներգիա ծախսելուց և այլն։ Այս միջոցները կարո՞ղ են մարդկանց ավելի լավը դարձնել։

-Ճիշտ եք, հեղինակն  իր շատ սովորություններից հրաժարվել է, շատերն էլ ձեռք է բերել, քանի որ սկսել է իր կյանքին ավելի գիտակցաբար վերաբերվել: Թիմում մենք նույնպես համարժեք մտածելակերպ ունենք: Օրինակ՝ ոչ ոք չի ծխում, ալկոհոլչիօգտագործում, շուտենքարթնանում և այլն: Այս ամենը միանշանակ ազդում է մարդու կյանքի վրա: Սակայն դա կարող են հասկանալ մարդիկ, որոնք այդ փոփոխություններն ապրել են: Այլապես՝ միայն դրանց մասին մտածելով շատ բան չես հասկանա։

Էլլեն Աղաջանյան

2-րդ կուրս

Կիսվել