Իրավաբա՞ն, թե՞ երգչուհի, կամ երկուսն էլ միասին

Իրավաբա՞ն, թե՞ երգչուհի, կամ երկուսն էլ միասին

670

-Հիշում եմ, երբ քննական շրջան էր սկսվում, գրքերին զուգահեռ ինձ ուղեկցող նոթատետր ունեյի. գիտեյի, որ ինչ որ պահ գիրքը փակելու եմ և սկսելու եմ երաժշտություն գրել: 

Քնարիկ Սարգսյանը երաժշտության մեջ առաջին քայլերն արել է առաջին դասարանում: Հաճախել է դաշնամուրի վարպետության դասերի, սակայն կիսատ է թողել, որովհետև ծանրաբեռնված էր այլ պարապմունքներով: Իսկ ութ  տարեկանում արդեն սկսել է զբաղվել վոկալի դասընթացներով, որին զուգընթաց նաև  սոլֆեջո է պարապել: Այդ հասակում նաև թողարկել է մի շարք երգեր, ինչպես նաև տեսահոլովակներ: Այնուհետև ընդունվել է երգի պետական թատրոն: Այստեղ երկու տարի սովորելուց հետո հաջորդել է  ԵՊՀի Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելը: 

Դուք դեռ մանկուց հետաքրքրված էիք երաժշտությամբ, ինչու՞ հետագայում ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը: 

-Իրականում, ի սկզբանե, մեկ ոլորտով երբևիցե չեմ սահմանափակվել: Այսինքն` փորձել եմ ինձ տեսնել որքան հնարավոր է շատ հարթակներում: Ընտրեցի իրավաբանությունը ` պայմանավորված ոլորտի արդիականությամբ, անընդհատ զարգացման միտում ունենալու հանգամանքով և ներպետական մակարդակում, թերևս, կատարելագործման կարիք ունենալու հանգամանքերով: 

Եղե՞լ է Ձեր կյանքում շրջան, որ երաժշտությոընտ մղվել է երկրորդ պլան: 

-Այո, միանշանակ եղել է: Եվ ցավով եմ նշում, որ փորձում էի ինձ համոզել, որ երաժշտությանը պետք է նայել որպես հոբբի, այլ ոչ թե որպես աշխատանք, որում կարող ես մաքսիմալ կրեատիվություն և նորամուծություններ ներածել: Հիշում եմ, երբ քննաշրջան էր սկսվում, գրքերին զուգահեռ ինձ ուղեկցող նոթատետր ունեյի. գիտեյի, որ ինչ որ պահ գիրքը փակելու եմ և սկսելու եմ երաժշտություն գրել: 

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում լինել միաժամանակ և´ երգչուհի, և´ իրավաբան։  

-Հավատացեք` չգիտեմ: Ես ուղղակի օրվա առավոտյան ժամերին աշխատում եմ կազմակերպությունում` տարբեր բնույթի պայմանգրեր ուսումնասիրելով, մարդկանց հետ իրավահարաբերություններ մեջ մտնելով, իսկ երբ գալիս եմ տուն, հասկանում եմ, որ ժամանակն է կրկին ստեղծագործելու: 

Դուք ունեք հրապարակած նոր երգ ու տեսահոլովակ, մոտ ապագայում կլինե՞ն նորերը։ 

-Որքան շատ եմ ստեղծագործում, այնքան հասկանում եմ, որ ուղղակի աններելի կլինի մարդկանց նմանատիպ երաժշտության հետ չծանոթացնելը, նրանց իմ արվեստի մի մասնիկ չդարձնելը: Միանշանակ՝ կլինեն: 

Հասարակությունը ավելի շատ կտեսնի իրավաբա՞ն, թե՞ երգչուհի Քնարիկին։ 

-Նայած, թե հասարակության որ տարիքային շերտի մասին ենք խոսում: Ես ցանկանում եմ, որ ինձ փոքրիկները տեսնեն որպես մեծ քույր, ով լավ երաժշտությունով կիսում է իրենց հետ` իրենց իսկ ժպիտ պարգևելու նպատակով: Հասուն մարդիկ կտեսնեն մարդ, ով միաժամանակ և´ պայքարում է ներպետական և միջազգային մակարդակում իրավական բնույթի հարցերի շուրջ, և´  ձգտում է առողջ միջավայր ստեղծել ապագա սերունդների համար, և´ որպես երաժիշտ-ստեղծագործող իր երաժշտությամբ կյանքի հետաքրքիր փուլերն է ներկայացնում, ինչու ոչ, նաև իրենց իսկ պատմությունն է պատմում երաժշտության միջոցով: 

Մարիա Խաչատրյան 

4-րդ կուրս 

Կիսվել