Երեխաները` հեռուստատեսային կերպարների ընդօրինակողներ

Երեխաները` հեռուստատեսային կերպարների ընդօրինակողներ

406

Հայաստանյան մեդիադաշտում շատ են նախագծերը, որտեղ գլխավոր դերում երեխաներն են: Հեռուստատեսությամբ հեռարձակվող մանկական և ոչ մանկական հաղորդումները երեխաների մասին պատկերացումները բարելավելու արդյունավետ միջոց են: Մանկավարժ-հոգեբան Անի Ապիտոնյանի հետ զրուցել են մեդիայում երեխաների դերի, հեռուստատեսային կերպարների և հենց այդ կերպարների ընդօրինակման մասին.

-Ներկայումս մեդիայում գերակշռում են երեխաների ներգրավվածությունը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Մեդիան երեխայի կյանքում, ինչպես նաև մեծահասակների կյանքում, շատ մեծ նշանակություն ունի: Եթե դիտարկենք վերջին 5 տարիների կտրվածքով, ապա միանշանակ կնկատենք, որ երեխաները հիմա ավելի շատ են մեդիայի մաս կազմում: Սա պայմանավորված է նրանով, որ մենք երեխաներին փորձում ենք ավելի շատ ընդգրկել հասրակության մեջ և նոր պայմաններ ենք դնում երեխաների առջև՝ ավելի պրակտիկ, ինֆորմացված լինելու միտումով: Մյուս կողմից, երեխաների ներգրավվածությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ երեխաներին հաճելի կլինի տեսնել իրենց հասակցներին՝ այս կամ այն կերպարը կերտելիս:

-Ինչպե՞ս են երեխաները ներկայացվում մեդիայում:

-Մի քանի տարի առաջվա համեմատմամբ՝ այժմ ավելի դրական տեղաշարժ ունենք: Առաջ մեծացնում էին մեդիայում երեխաներին, բայց այժմ նրանք ներկայնում են իրենց տարքին համապատասխան, վարում են իրենց տարիքն համապատասխան հաղորդումներ և նկարահանվում սերիալներում, որտեղ կերտում են իրենց տարիքաին խմբին բնորոշ կերպարներ: Ներկայումս մեդիայում ստեղծվել են ու ստեղծվում են այնպիսի հաղորդումներ, որոնք բավարարում են որոշակի տարքային խմբի հետաքրքությունները և համապատասխան են տարիքային զարգացումներին:

Ինչպե՞ս կարելի է պայքարել հեռուստատեսությունում կարծրացած սերիալների, սիթքոմների հերոսների վարքի ընդօրինակման դեմ:

-Եթե անջատենք հեռուստացույցը, որպեսզի երեխան չնայի և հետո չընդօրինակի սերիալների կամ սիթքոմների հերոսների վարքագիծը, միևնույն է երեխան կգտնի ինչ-որ տարբերակ սիթքոմը կամ սերիալը նայելու համար: Այստեղ շատ կարևոր է, որ ծնողը խոսի, բացատրի երեխային, թե նման վարքագծի ընդօրինակումը ինչ հետևանքներ կարող է ունենալ:  Իսկ հեռուստատեսային կախվածությունից ազատվելու թերևս լավագույն տարբերակներից են տարատեսակ խմբակները, զարգացնող կենտրոնները:

-Երեխաները շատ լավ կրկնօրինակում են նաև հեռուստատեսային ժարգոնային բառերը, շարժուձևը։ Ի՞նչ հետևանքներ է այս ամենը թողնում երեխայի դեռևս չձևավորված արժեհամակարգի վրա։

-Դեռահասների մոտ շատ ենք նկատում ժարգոնային բառերի օգտագործում, շարժուձևի կրկնօրինակում: Այս դեպքում ևս հեռուստացույց դիտել արգելելը միջոց չէ: Եթե ընտանիքում խոսում են ոչ ժարգոնային բառամթերքով, կարդում են գրքեր, սա միանշանակ կնպաստի, որ երեխաները չկրկնօրինակեն վարքագծի այս տեսակը: Բայց եթե ընտանիքում ընդունելի լինի վարքագծի այդ տեսակը, երեխայի ընդօրինակումը անխուսափելի կլինի: Շատ կարևոր է նաև դպրոցի գործոնը, այսինքն՝ այն միջավայրը, որտեղ երեխան շատ է լինում:

-Հեռուստատեսությամբ աղավաղվում են ծնող-երեխա, երեխա-ընտանիք փոխհարաբերությունները։ Ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ։

-Մեդիան ուղղված է ոչ միայն մարդկանց զբաղեցնելու, այլև որոշակի գաղփարների հաղորդմանը: Միանշանակ, հեռուստատեսությամբ ևս տեսնում ենք ծնող-երեխա, երեխա-ընտանիք փոխհարաբերություններ: Այդ հարաբերությունները ինչպես նկարագրվեն, այնպես էլ կտպավորվեն պատանի հեռուստադիտողի մոտ: Շատ կարևոր է, թե ինչպես են այդ կոնֆլիկները ներկայացվում, ինչ լուծումներ են տրվում։ Այս ամենից է կախված ծնող-երեխա փոխհարաբերության ներսում առաջացած հարցերի  լուծումները:

-Ինչպե՞ս պայքարել հեռուստատեսային կերպարների ընդօրինակման դեմ։

-Եթե ընտանիքում ընդունվում ե վարքագծի այն կանոնները, որոնք քարոզվում են մեդիայում, միանշանակ դրա դեմ պայքարը կլինի դժվար: Միշտ չէ, որ միայն դրական կերպարներն են կրթող և դաստիարակող: Կան նաև բացասական կերպարներ, որոնք ևս կրթում են: Եթե ծնողը  երկար և ճիշտ աշխատանք տանի երեխայի հետ, բացատրի հեռուստատեսային կերպարների նշանակությունը, ցույց տա կերպարի վարքագծի ընդօրինակման հետևանքները, ապա երեխան կհասկանա, չի ընդօրինակի: Պետք է միշտ զբաղվել երեխայի հետ, որպեսզի նա չտարվի այնպիսի հետաքրքրություններով, որոնք հետագայում բացասական արժեքնր կարող են ձևավորել: Դաստիարակոըթյունը երկարատև և համբերատար աշխատանք է պահանջում։ Այդ աշպատանքը չպետք է լինի ճնշող, քանի որ կհեռացնի ծնողին և երեխային միմյանցից, և երեխան առավել հեշտ կընդօրինակի այն, ինչի մասին խոսում ենք: Դա պետք է լինի համագործակցություն՝ առանց քննադատակն նոտայի։

Մերի Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել