ԵՊՀ-ն արտասահմանցի ուսանողների աչքերով

ԵՊՀ-ն արտասահմանցի ուսանողների աչքերով

943

Ռոն Նջական փոխանակման ծրագրով Գերմանիայից եկել է Հայաաստան՝ սովորելու Երեւանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետում։ Ռոնը  այստեղ է արդեն  3 ամիս։ Նա սովորում է 2-րդ կուրսում։

«Գերմանիայի իմ համալսարանի ֆակուլտետի (Բեռլինի Հումբոլդտի համալսարանի Սլավոնագիտության և Հունգարագիտության ֆակուլտետ) և ԵՊՀ-ի միջև նմանություններից է այն, որ երկուսն էլ Սլավոնական գրականության ուղղության են։ Կարծում եմ՝ ԵՊՀ-ի կրթական որակը բարձր է։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ դասախոսները ընկերական են և պատրաստակամ օգնելու ուսանողին։ Նաև՝ ինձ գրավեցին ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի գրադարանները, որտեղ դու կարող ես գիրք վերցնել, տանել տուն կամ ուղղակի ներսում կարդալ,-ԵՊՀ-ից իր տպավորությունն է փոխանցում Ռոնը։

Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) սովորում է 14.000   ուսանող, որից 432-ը արտասահմանից եկած ուսանողներ են, նրանցից 382-ը ընդունվել է հարցազրույցի միջոցով, 50-ը` ընդհանուր հիմունքներով։ «Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի վարիչ» Ալեքսանդր Վիրաբյանի խոսքով` արտասահմանցի ուսանողները սովորում են Միջազգային հարաբերությունների (27 ուսանող), Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության (27 ուսանող), Իրավագիտության (33 ուսանող), Տնտեսագիտության և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում։ Պարոն Վիրաբյանի խոսքով՝ ուսանողները եկել են Ջավախքից, ՌԴ-ից, Սիրիայից, Չինաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Ճապոնիայից և այլ երկրներից։ 

«Հիմանկանում ուսանողները այստեղ են գալիս միջբուհական պայմանագրերի միջոցով, ինչպես նաև՝ Erasmus ծրագրի միջոցով»,- նշում է պարոն Վիրաբյանը։

Սիմոնա Ամոսահը նույնպես փոխանակման ծրագրով է եկել Հայաստան, ԱՄՆ-ից է։ 

«Ես “American councils” ծրագրի միջոցով եկել եմ Հայաստան՝ ռուսերենս ավելի բարելավելու նպատկով։ ԵՊՀ-ն այն համալսարանն էր, որ ինձ ուղարկեցին, և ես շատ ուրախ եմ այդ հնարավորության համար։ Քոլեջից սկսած՝ ես ռուսերեն եմ սովորել և ավելի խորացնելու նպատակով որոշեցի ծրագրին դիմել, քանի որ Ամերիկայի իմ քոլեջը չէր օգնում բարելավել ռուսերենս։ Ես ահռելի դրական փոփոխություն եմ տեսնում իմ ռուսերենի մեջ։ Համալսարանում ես առաջին անգամ տոնեցի масленица ռուսական տոնը։  Ֆակուլտետի բոլոր ուսանողները ներառված էին, բոլորը երգում էին, պարում էին։ Միայն մի բան էր ինձ համար անսովոր, որ Ամերիկյան մեր քոլեջում մենք հնարավորություն ունեինք ընտրելու մեր բոլոր առարկաները, իսկ այստեղ այդ հնարավորությունը չկա»,- նշում է Սիմոնան։

Հան Յուեհաոն Չինաստանից է, նա նույնպես ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում է սովորում։ Այստեղ նրան դիմում են Սաշա անունով։

«Անցած տարի ես փոխանակման ծրագրով եկա Հայաստան, որ սովորեմ ռուս բանասիրություն։ Ես արդեն մեկ ու կես տարի է, որ այստեղ սովորում եմ ռուսերեն։ Կարծում եմ, որ այստեղ նոր բաներ եմ սովորել, օրինակ՝ գրականության տեսություն, լեզվի տեսություն, քերականություն, որոնք ինձ շատ են դուր գալիս։ Ես  առաջին անգամ դասախոսության ժամանակ ծանոթացա ռուս գրականությանը և քերականությանը»,-ասում է Հանը։

Կրթական փոխանակման ծրագրերը արտասահմանցի ուսանողներին թույլ են տալիս ոչ  միայն  ձեռք բերել մասնագիտություն  կամ շարունակել ուսումը, այլև ճանաչել Հայաստանը, հայկական մշակույթը, ապրելակերպը, նիստ ու կացը՝ դրանով նպաստելով մեր երկրի ճանաչելիությանը այլ մշակույթների ներկայացուցիչների շրջանում։

Լուսինե Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել