ԵՊՀ ուսանողները՝ Հորդանանի համալսարանում

ԵՊՀ ուսանողները՝ Հորդանանի համալսարանում

537

Ամեն տարի Երևանի պետական համալսարանի Արաբագիտության ամբիոնի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մեկ ուսումնական տարի անցկացնել որևէ արաբական երկրում։ Այս ուսումնական տարում ուսանողների մի մասը մեկնել էր Քուվեյթ`մասնակցելու Քուվեյթի համալսարանի լեզուների կենտրոնի կողմից կազմակերպված արաբերենի դասընթացներին։ Ուսանողների մյուս խումբն էլ մեկնել էր Հորդանանի Հաշիմյան Թագավորություն։

Journalist.am-ը զրուցել է 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Երզնկյանի հետ։ Նա օրեր առաջ է վերադարձել Հորդանանից։

-Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Դուք մեկնեցիք Հորդանան։

-Համալսարանն ունի ուսանողների փոխանակման ծրագիր, ըստ որի՝ Մայր բուհի ուսանողները գնում են արաբական երկրներ և այնտեղից էլ այցելում են մեր բուհ։ Դեռ երկրորդ կուրսից արդեն տեղյակ էինք, որ հնարավորություն ունենք մասնակցելու այդ ծրագրին։

-Իսկ ուսանողների ընտրությունն ինչպե՞ս է կատարվում։

Սկզբում ես դիմեցի, որ ցանկանում եմ մեկնել Հորդանան, հետո արդեն անցա հարցազրույցի փուլը։ Սակայն ընտրության հարցում նաև շատ կարևորվում է ուսանողի ՄՈԳ-ը։

-Հորդանանում դասերն ինչպե՞ս էին անցնում։

-Նախ մենք սկզբում քննություններ հանձնեցինք գրավոր տարբերակով, հետո հարցազրույց անցանք,  որպեսզի հասկանային մեր գիտելիքների մակարդակը։ Այդ ժամանակ կային 7-8 մակարդակներ։

-Ձեր խմբից բացի ո՞ր երկրների ուսանողներ կային Հորդանանի համալսարանում։

Մեզ հետ սովորում էին Իտալիայից, Մալազիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և շատ ուրիշ երկրներից ուսանողներ։ Ուղղակի տարբերությունն այն էր, որ նրանց մի մասն իրենց սեփական նախաձեռնությամբ եկել էին սովորելու, իսկ մյուս մասը մեզ նման փոխանակման ծրագրով էին։

-Փոխանակման ծրագրով որքա՞ն ժամանակ կարող եք մնալ ու սովորել այնտեղ։

-Մեզ երկու տարբերակ էր տրված․ մենք կարող էինք կա՛մ երկու կիսամյակ սովորել, կա՛մ էլ երեք՝ ներառյալ ամառը։

-Բացի դասերից ինչո՞վ էիք զբաղվում ազատ ժամանակ։

Հորդանանի համալսարանն ամեն շաբաթ մեզ համար կազմակերպում էր հատուկ շրջագայություններ տարբեր ուղղություններով։

Անահիտ Նահապետյան

3-րդ կուրս

Կիսվել