Այսօր առավոտից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները սկսել են նախաձեռնություն, որի նպատակն է աջակցել «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության «Գմբեթ 2» ծրագրին։
Ուսանողները հավաքում են մակուլատուրա՝ թղթեր, գրքեր և այլն։ Հավաքված մակուլատուրան հանձնելու են և գումարը փոխանցելու «Գմբեթ 2» ծրագրին։
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը։
Գմբեթները արագ կառուցվող փայտահողային կրակային կետերն են, որոնք վերևից գրեթե անտեսանելի են և կարող են պաշտպանել զինվորներին։ Նախատեսվում է կառուցել նմանատիպ 500 գմբեթ ամենաբարդ և վտանգավոր ուղություններում։ Յուրաքանչյուրն արժի 2300 ԱՄՆ դոլար։
Ի դեպ՝ մակուլատուրաների հավաքմամբ զբաղվում են նաև մի քանի այլ բուհեր։
Էմմա Վարդանյան
2-րդ կուրս