«Ստեղծիր, տարածիր և գործիր»

«Ստեղծիր, տարածիր և գործիր»

300

Չեխական NESEHNUTÍ ՀԿ-ն և հայաստանյան Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ն (Centre for Community Mobilization and Support (CCMS))  սեպտեմբերի 15-17-ը Սևանա լճի ափին կազմակերպել էին «Ստեղծիր, տարածիր և գործիր» ԲարՔեմփը։

«Ստեղծել, տարածել և գործել» ԲարՔեմփը կենտրոնացած էր հանրային տարածքներում տեղեկատվության հետ աշխատելու, կոնկրետ օրինակների տրամադրման, ներկայացման և քննարկման վրա:

Կազմակերպությունում ներառված խոսնակները ներկայացնում էին տարբեր երկներ՝ Ուկրաինա, Մոլդովա, Չեխիա և, իհարկե, Հայաստան։

Մասնակիցների մեջ կային լրագրողներ, սոցիալական մեդիայի մարքեթոլոգներ, PR մասնագետներ, տնտեսագետներ, հասարակական կազմակերպությունների հիմնադիրներ։

Ներկաները ոգևորված էին և տպավորված ԲարՔեմփի կայացմամբ ու իրականացմամբ:

Մասնակիցներից Գոռ Հակոոբյանը՝ «Դեղին կապիշոնով տղան»  կիսվեց իր տպավորություններով.

«Այստեղ անցկացրած օրերը բավականին հետաքրքիր էին, հատկապես quiz-ը շատ հավանեցի, սակայն կուզենայի, որ դա լիներ ավելի փոքր խմբերով: Իսկ դասընթացները շատ հետաքրքիր էին, ցանկալի կլիներ,  որ ինտերակտիվ մասերը ավելի շատ լինեին։

Դասընթացից դուրս շատ կհիշեմ, որ անունս ռուսերենով Գառ է արտասանվում, և բոլոր խոսնակները ինձ Գառ էին անվանում, իսկ մասնակիցներից որոշները «դեղին կապիշոնով տղա»։

Գրեթե ամեն բան դրական էր, հատկապես երբ խոսնակներից երկուսը՝ Ռուֆինան և Սոֆիան կազմակերպել էին ասեղնագործության հատուկ դաս, որին, ի դեպ, մասնակցել եմ նաև ես: Որպես բացասական կետ կնշեմ երիտասարդ մասնակիցների մի փոքր անլուրջ լինելը»:

Մասնակից Սյոմա Եղիազարյանը ևս հայտնեց իր կարծիքը.

«Տպավորություններս ֆանտաստիկ լավն են, նախ հաճելի էր ներկաների հետ գտնվել նույն վայրում, սովորել, ծանոթանալ ու ստեղծել նոր հիշողություններ, ինձ համար սա լրիվ նոր փորձ է: Նման դասընթացների, սեմինարների շատ չեմ մասնակցել. այստեղ շատ ժամանակ էինք ունենում իրար հետ շփվելու, ինչպես նաև  հնարավորություն էին տալիս մեր նախընտրելի դասերին նստել, այլ ոչ թե պարտադրված նրանց, որոնց չենք ցանկանում։

Ինձ համար ամենատպավորիչը երեկոյան կրակի շուրջ խաղերն էին, որոնք հոգեբանական թերապիայի էին նմանվում:

Մերի Սողոյան

2-րդ կուրս

Կիսվել