Սեպտեմբերի 1-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում տօնական մթնոլորտ էր: «Եղիշե Չարենց» սրահում կայացած հանդիպմանը ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմն ու ֆակուլտետի ուսանողները:
Միջոցառմանը մասնակցում էին Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներ, այժմ ոլորտի առաջատարներ Հանրային հեռուստաընկերություն մարզական հաղորդումների գլխավոր խմբագիր Կարեն Գիլոյանը, «Օրակարգ»-ի մեկնաբան Լարա Առաքելյանը, առավոտյան ծրագրի ղեկավար Արփի Հարությունյանը, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի առաջատար մեկնաբան Քրիստինե Ալագուլյանը, «Երկիր մեդիա» հեռուստանկերության «Երկրի հարցը» հաղորդման հեղինակ-վարող Դավիթ Սարգսյանը:
Հյուրերը շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթելով ապագա լրագրողներին հաջողություններ: Նրանք կարևորեցին մասնագիտական կրթությունն ու պատմեցին մի քանի հիշարժան դեպքեր իրենց ուսանողական և լրագրողական կյանքից: