«Ջևիկ» եղբայրների բրենդը

«Ջևիկ» եղբայրների բրենդը

344

Արհեստի ու արվեստի քաղաք Գյումրին հայտնի է վարպետներով։ Այսօր կզրուցենք նրանցից երկուսի՝ Մամիկոնի և Աշոտի հետ, ովքեր ստեղծել են սեփական բրենդը՝ «Ջևո»-ն։

-Ինչո՞ւ «Ջևո», ո՞վ է մտածել այդ անվանումը։

-Ես ու Մամիկոն ախպերս ջևիկ ենք։ Էրևնցիք ըդուր զույգ, երկվորյակ կըսեն։ Հերս կսիրե մեզի միշտ ըդպես կանչել, մենք էլ որոշեցինք մեր հոր խաթր տենց էլ թողնինք, քիչըմ սիրունցրինք, սարքինք «Ջևո»։

-Ե՞րբ եք սկսել արհեստով զբաղվել, նախասիրությու՞ն է, թե՞ մասնագիտություն։

-4 տարեկանից նկարեմ գը,-պատմում է Մամիկոնը,-էս ախպերս էլ տեսավ ՝ինչ կէնեմ, ինքն էլ սորվավ, մարդ բանըմ չէնե։ Հետո սկսեցինք զարդեր նկարել, մամայի մարտի 8-ին չուզեցանք հորիցս փող ուզենք, երկու ախպերով պրովուդից մատանի սարքեցինք, սովորական քարերով զարդարեցինք, ներկեցինք, մերս ահագին ուրախացավ, ըդպես սորվանք, տարեցտարի ավելի պրոֆեսիոնալ զարդեր սարքեցինք։

-Զարդերը միայն սեփակա՞ն մտահղացմամբ եք պատրաստում, թե՞ կան նախատիպեր:

-Հիմնականում մենք ձևը կմտածենք, բայց որ հաճախորդը նկար ցույց կուտա հայտնի բրենդներից, ըդպես էլ պատրաստենք գը։ Մենք մեր էսքիզները ցույց կուտանք, հիմնականում հավնեն գը, սաղս էլ գոհ կմնանք։

-Ո՞րն է եղել ամենադժվար պատրաստվող զարդը, ինչքա՞ն ժամանակում եք պատրաստել։

-Որ քանդակ կէնենք, լավ երկար կէշտա, մի անգամ վայրի խոզ էին պատվիրել, մե քանի ամիս տանջվանք ըդուր վրա, իսկ զարդը խաչ է եղել, կնոջս համար նվեր կէնեի, 8 ամիս գնաց մինչէ սարքեցի, մեկ քարը չէի ճարե, մեկ գույնը չէր բռնե, երկար տանջվա, բայց լավ է, վերջում դուրն եկավ։

-Աշխատանքը ինչպե՞ս եք բաժանում, Աշոտը նկարում է, Դուք պատրաստու՞մ եք։

-Հա, ինքը կնկարե հիմնականում, մաստերը կսարքե։(ծիծաղում է Մամիկոնը)

Ճիշտն ըսած՝ իրա մոտ ավելի լավ կստացվե նկարելը։ Էն սկզբի վախտը, որ էսքիզներս ցույց կուտայի, հաճախորդը չէր հավանե, կըսեի, թե ախպերս է նկարե, բայց ես լավ կսարքեմ, հետո Աշոտը իմացավ, սկսեց էլ չէնելը, հազիվ համոզի, որ կատակ եմ էրել։ Երկուսս էլ հավասար կէնենք, միշտ գոհ կմնան մարդիկ։

-Ցուցահանդեսներ կազմակերպու՞մ եք։

-Հա, նկարներ էլ ունինք, ես հիմա ավելի շատ կնկարեմ, մենակ զարդեր չէ, դիմանկարներ էլ կէնեմ, մարդիկ կուգան, տեղում նկարեմ գը, Մամիկոնն էլ իրա քանդակներով կզարմացնե։ Բայց էն օրը մեկը ըսավ, թե բա օնլայն էջ բացե, մենք չենք սիրե, կուզեն, թող գան ստեղ տեսնին, առնին, համ էլ Լեննականը կտեսնին։

-Գները մատչելի՞ են բոլորի համար։

-Հա բը, բոլորս էլ մե օրի ենք, կտեսնինք մարդը ինչ հնարավորության տեր է, հարմար բան կառաջարկենք, որ ոչ ինքը նեղվե, ոչ էլ մենք անեծքի տակ ընկնինք։

-Համագործակցու՞մ եք այլ բրենդների հետ, գուցե նաև այլ երկիր եք արտահանում։

-Գյումրիում կան խանութներ, որ կհամագործակցենք, իրանք մեզի գովազդ կենեն, մենք՝ իրանց։ Ռուսներ շատ կուգան, հետո Ռուսաստան էշտալուց որ չեն հասցնե գան առնին, կխնդրեն կուղարկենք, բայց մշտական չէ ըդիգ։ Ամառն է հիմնական տուրիստների սեզոնը, կառնին, կտանին, նվեր էլ կուտանք, իրանք էլ կուտան, լավ է։

– Ինչպիսի՞ն կլինի «Ջևո»-յի հետագա ընթացքը, խանութ լինելու՞ է ։

-Միշտ կուզենք խանութ բացենք, բայց չենք հասցնե, երևի մե քանի վախտը էլ չզբաղվենք նկարելով կամ քանդակելով, հասցնենք խանութ սարքենք, որտև մենք էլ կզգանք, որ պետք է, մարդկանց էլ հարմար կէղնի, համ կծանոթանան տեղում հավաքածուին, համ էլ կառնին, Ձեզ էլ կհրավիրենք, մե հատըմ էլ հարցազրույց կէնենք։

Լենա Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել