ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21

5909

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Անկախություն, որը սերունդներ էին երազել, ու սերունդներ էին իրենց ստեղծագործ միտքն ու բազկի ուժը նվիրաբերել այդ երազանքի իրականացման համար: 26 տարի առաջ, 1991 թվականին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման լուսավոր ուղի:

*****

Վազգեն Ա. – Կը խորհինք թե Սեպտեմբերի 21-ի այոն ոչ թէ լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումովը մեր հայրենիքի քաղաքական անվտանգութեան և տնտեսական զարգացման:

Հայոց աշխարհի հորիզոնի վրայ, ահա բարձրանում է անկախութեան աստղը:

Օրհնութիւն և փառք ճառագայթող այդ աստղին ու յաւետ ազատ’ արմենական մեր ազգին:

*****

Հրանտ Մաթևոսյան– Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:

*****

Սերո Խանզադյան – Մենք անկախություն ստեղծեցինք 1918թ., երբ Լենին-Աթաթուրք բռնակալները Հայաստանի անկախությունը բռնությամբ տապալեցին: Ուրեմն, խոսքը ոչ թե անկախություն ստեղծելու մասին է, այլ մեզնից խլած անկախությունը վերականգնելու: Մեր անկախությամբ մենք կփրկենք և´ մեր ժողովրդին, և´ հարազատ Ղարաբաղը:

*****

Վարդգես Պետրոսյան – Ճանապարհը, որ տանում է դեպի Անկախության տաճար, հարթ և ուղիղ չէ, ինչպես մտածում են ոմանք: Դա լեռ բարձրանալ է’ վայէջքներով ու կեռմաններով:

 

Կիսվել