Արցախից բերված ինքնաեռով՝ Մասիսում

Արցախից բերված ինքնաեռով՝ Մասիսում

303

Մտեսա վեր պատերազմը սկսվալ ա, միկել վեր ուժե կյասմ լալ (Հիշում եմ, որ պատերազմը սկսվեց, մեկ էլ որ արդեն գալիս էի)․․․

Սամվել պապիկը պատերազմի մասին խոսելիս հուզմունքն ու արցունքները թաքցնում է ժպիտի տակ և ասում, որ պետք է շարունակեն ապրել։

Չնայած նրան, որ մինչ այսօր ապրում է վրանում, միևնույն է, չի չարանում ոչ ոքի հանդեպ և շարունակում է նույն հյուրասեր պապիկը մնալ։ Իր հետ Արցախից բերելով իր ինքնաեռն ու ուրցը՝ նա այսօր ինքնաեռի թեյ է պատրաստում և հյուրասիրում անցորդներին։

Սմավառը պերալմ վեր ժղըվուրդեն չայ տամ։ Մունք բիդի համախմբվինք, բիդի պայքարինք (Ինքնաեռը բերել եմ, որ ժողովրդին թեյ տամ։ Մենք պետք է համախմբվենք, պետք է պայքարենք)։

Սամվել պապիկը հիշում է, թե ինչպես է այրել իր տունը թշնամուն չթողնելու նպատակով, հավաքել այգու բերքը և իր հետ բերել․

Տոնս էրալմ վէր թորքը նիչմտնե ուրխանա, միկել հյաթես նոռնը հվաքալ պերալմ վէր մի պեն ինի Արցախա, վեղ կրեցալչմ պիրիմ, թուղեցեն վուչ (Տունս այրել եմ, որ թուրքը չմտնի ուրախանա, բակիս նուռը հավաքել բերել եմ, որ Արցախից մի բան ունենամ։ Հող չկարողացա բերել, չթողեցին)։

Սամվել պապիկը ծիծաղով պատմում  է․

 –Ուզիսմ լալ ինձ նհետ «Դեդո Բաբո»-ն յոր օնիմ էն էլ  կրեցալ չըմ (Ուզում էի ինձ հետ «Տատիկ Պապիկ»-ը վերցնել, այն էլ չկարողացա)․․․  

Միլենա Ավանեսյան

2-րդ կուրս

Կիսվել