Տիկին Ռիմայի հույսը…

Տիկին Ռիմայի հույսը…

296

Պատերազմն  անտարբեր չի  անցել  նաև  տիկին  Ռիմայի ընտանիքի  կողքով։ Նրանք  թողել  են  իրենց   Մարտունին ու  վերադառնալու  հույսով  եկել  Հայաստան։ Արցունքն  աչքերին՝  հիշեց  այդ  չարաբաստիկ  օրը․ «Մի  կերպ  ինձ  տարան  մեր շենքի  նկուղը»․․․

Հաշմանդամություն  ուներ    տիկին  Ռիման։  Երեք  օր  շարունակ ցուրտ, խոնավ նկուղում մնալուց  հետո  դուրս  էին  եկել, բայց․․․ Պատմում է․ «Մեզ  խաբեցին։ Ասեցին՝   արդեն  հաց  ենք  տալու  նորմալ։ Տենցա  հլա  մեր  դրությունը։ Ես  էլ  հույսալ  եմ, որ  արդեն  կանգնելուա պատերազմը, բայց  էլ  հույս  չկար  էլ, բենզինը տալիս  էին, թե դուրս  եկեք։ Ստիպել  են, էլի»․․․

Հաճախ  տիկին Ռիման լռում էր, թախծոտ  աչքերով  նայում պատուհանից  դուրս ու  ասում․ «Դե  ես  հույս  ունեմ, որ  կգնանք, կգնանք․․․ Հույսս  տենցա, չգիտեմ»։

2 տեսակի մարդ էր  դիմացս  նստած․ մեկի  վերադառնալու հույսը  մեծ էր, մյուսը  հույս  ուներ, բայց  վախենում  էր։ Անուշը՝ տիկին  Ռիմայի հարսը, ասաց․ «Մեկա  այդ  վախի  զգացումը  էնքան շատա, որ  արդեն ինչքան  էլ  հույս    ըլնի  գնալու, մեկա  էդ  վախը   կա  էլի։ Էդ  նույն  դժվարությունները,  ապրումները,   նորից  երեխուդ  տանես  ընդե,  մտածես,  որ  կարողա  5  րոպեից  նորից  կրակեն»։

«Պատերազմից  պրծում չկա․․․», – ասում  է  տիկին  Ռիման։

5 տարեկան Դավիթը  վախենում   է  դեռ։ Տիկին  Ռիման  պատմում  է, որ  մի  երեկո, երբ  ավտոտնակի  դուռը   փակում  էին, ձայն  է եկել։ Դավիթը   վազել  է  պապի  մոտ  ու  ասել․  «Պապի՛,  կրակում  են․․․»։ Հետո  հարցրել  է  տատիկին․  «Տա՛տ, էստե՞ղ  էլ  են  կրակելու․․․»։ 

Բայց  այս  վախի,  անորոշության  մեջ, միևնույն է,  կյանքը  շարունակվում  է․ այն  հողերը,  որոնք  ամբողջովին  ծածկվել  էին  խոտով, մաքրել  ու  մշակելի էր  դարձրել  Անուշի  ամուսինը։

«Հուսով  եմ՝  մենք  կգնանք  մեր  Արցախը․․․»,- արցունքն   աչքերին  ասում է՝  տիկին  Ռիման։ 

Արևիկ  արզումանյան

2-րդ  կուրս

Կիսվել