Հայաստանի Ազգային գրադարանի թամանյանական դահլիճում տեղի ունեցավ «Անկումը» թատերականացման էկրանացումը՝ ըստ Ալբեր Կամյուի համանուն վիպակի։ Այն կազմակերպվել էր Հայաստանի Ազգային գրադարանի և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից։ Միջոցառումը նվիրված էր ֆրանսիական գրականության օրերին։
Գլխավոր կազմակերպիչ, ֆրանսիական կապերի պատասխանատու Աիդա Գառնիկյանն իր խոսքում նշեց.
-Ֆրանսիական գրականության օրերն այս տարի նշվում են հոկտեմբերի 16-ից 20-ը։ 2018 թվականից սկսած` համագործակցություններ ենք ունենում ֆրանսիական գրականության շրջանակներում։ Այս ամենի նպատակն այն է, որ հայ երիտասարդությունը ծանոթ լինի ֆրանսիական գրականությանը, մշակույթին։
Պատվավոր հյուրերը Ֆրանսիական տարբեր համալսարանների դասախոսներն էին, ովքեր ժպիտով և հիացմունքով դիտում էին ֆիլմը։
Ներկաներից Նատալյա Խաչատրյանն, ով Բրյուսովի անվան համալսարանի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, մեզ հետ զրույցում նշեց.
-Այս տարի ընտրվել է Ալբեր Կամյու, քանի որ ամեն տարի անդրադառնում են ֆրանսիական գրողներից որևէ մեկին։
Վերջում Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջեցին գրադարանում` ծանոթացան ընթերցասրահներին, տեղեկացան առաջիկա օրերին անցկացվող միջոցառումների մասին։
Ալլա Մանուկյան
2-րդ կուրս