Ուսուցչի մասնագիտությունն այլևս գրավիչ չէ

Ուսուցչի մասնագիտությունն այլևս գրավիչ չէ

252

Վերջին տարիներին Հայաստանի մի շարք բնակավայրերում ուսուցիչների պակասի հետ կապված խնդիրը ամենաքննարկվողներից է։ Դասավանդող ուսուցչի կարիք կա հիմնականում Արմավիրի, Լոռու և Արարատի մարզերում։ Հիմնականում գյուղական դպրոցները չեն կարողանում լրացնել թափուր մնացած բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցիչների հաստիքները։ Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ մեկ ուսումնական տարում ուսուցիչների թիվը 877-ով պակասել է։ Բացի այդ, Հայաստանում ուսուցիչների 12%-ը 65 տարեկանից բարձր տարիքի է։ Նաև 3 անգամ նվազել է մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը։ Շատ հաճախ մի ուսուցիչը կարող է դասավանդել իրար ոչ հարակից մի քանի առարկաներ, ինչը ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների համար բարդ է։ Լինան, ով սովորում էր Գողթանիկի միջնակարդ դպրոցում, նշում է, որ բնագիտական և հումանիտար առարկաները կարող էր դասավանդել մի ուսուցիչ, որի պատճառով ընկնում էր սովորելու ոգևորությունը, դասերը անցնում էին ձանձրալի, երբեմն ուսուցիչը չէր տիրապետում իր առարկային։ Այսպիսի խնդրի ականատեսը լինում ենք շատերս։ Շատ հաճախ նշելով, որ ուսուցչի մասնագիտությունը ամենակարևորներից է պետության կայացման համար, միևնույն է, մնում է ստվերում։

Ի՞նչ է անում կառավարությունը

Այս խնդրով պայմանավորված, փոփոխություն է կատարվել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կանոնակարգում: Ըստ ԿԳՄՍՆ վարչության պետ Արսեն Բաղդասարյանի՝ ուսուսչի մասնագիտության նկատամբ գրավչություն ապահովելու համար նախարարությունը կոնկրետ քայլեր է իրականացնում։ Ուսուցչի թափուր տեղի համար կարող են դիմել նաև այն մասնագետները, ովքեր չունեն մանկավարժական կթություն, սակայն տիրապետում են այդ առարկային։ Նրանք կարող են դիմել որևէ կազմակերպություն կամ բուհ, որոնք նախարարության կողմից սահմանված չափանիշներով կստանան 30 կրեդիտ և կկարողանան հայտարարված մրցույթներին մասնակցել։ Տարբեր մեանիզմներով աշխատավարձի բարձրացմանն ուղղված աշխատանքներ են ընթանում։ Արդեն ընդունվել է հանրակրթւոթյան մասին օրենքը, որով ուսոցիչները կարող են անցնել կամավոր ատեստավորում և կստանան հավելավճար։

Փորձագետի կարծիք

Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ այս խնդիրը մի քանի հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինն այն է, որ Հայաստանում ուսուցչի աշխատավարձը ցածր է։ Երկրորդ խնդիրը աշխատանքի բարդությունն է։ Աշխատանքը բարդացել է՝  հոգեբանական հարցերի առումով, երեխաների հետ աշխատելու առումով, քանի որ ծնողները դարձել են քմահաճ, և ամեն մեկը մի բան է պահանջում։  Ուսուցչի աշխատանքը չի արժևորվում և կա ուսուցչի հանդեպ հարգանքի բացակայություն։ Ըստ փորձագետի՝ պետք է բարձրացնել դպրոցի հեղինակությւոնը, դպրոցին տալ իշխանություն ու ամեն ինչ անել, որ դպրոցում լինեն լավ մասնագետներ։ Լուծման առաջին պայմանը աշխատավարձերի բարձրացումն է։ Խոսելով վերջին շրջանում կատարվող ատեստավորման մասին, փորձագետը նշեց, որ այս ձևով չենք կարող գնահատել լավ մասնագետներին։ Շատ հաճախ ուսուցիչները չեն դիմում կամավոր ատեստավորման թեստի անհաղթահարեի լինելու պատճառով։ Կան դեպքեր, երբ լավ մանկավարժը, ով կարողանում է երեխաների հետ «լեզու գտնել», հասկանալ նրանց, դուրս է մնում ատեստացիայի պատճառով, քանի որ թեստը միայն գնահատում է մանկավարժի կրթական մակարդակը, մինչդեռ մանկավարժը ունի մի շարք հատուկ արժանիքներ, որոնք նույնպես պետք է արժևորվեն։ Ըստ նրա՝ խնդիրը կարող է լուծվել աշխատավարձի բարձրացմամբ և ուսուցչի հանդեպ հարգանքի միջոցով։ Եթե հարգված չէ ուսուցիչը, բնականաբար, հանգիստ կարող է փոխել մասնագիտությունը։ Կարող է ընտրել ավելի եկամտաբեր, այնպիսի մասնագիտություն, որտեղ իրեն կգնահատեն։ Մարդիկ կան, ովքեր պատրաստ են ցածր աշխատավարձով աշխատել, միայն իրենց հանդեպ հարգանք լինի։ Մեր երկրում ընդհանուր պետք է կրթությունը արժևորված լինի։

Խնդրի լուծումը ծրագրերի կողմից

Խնդիրը լուծելու նպատակով ստեղծվել են ծրագրեր, որոնք նպատակ ունեն Հայաստանի բոլոր բնակավայրերում ապահովել երեխաների կրթությունը։ Ծրագերերից մեկը «E-school Armenia»-ն է։ Այս նախագծի շրջանակում արդեն ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները էլեկտրոնային դասեր են վարում այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է մասնագետի պահանջ։ Աշակերտներն էլեկտրոնային դասերին մասնակցում են իրենց դպրոցից՝ այդ նպատակով կահավորված դասարանում՝ ուղիղ կապի միջոցով։ Համագործակցում են երկու դպրոց, դասացուցակները իրար համապատասխանեցնում են, որ չխանգարեն։ Աշակերտները մասնակցում են դասերին, այդ ընթացքւոմ պետք է նայեն վիդեոդասերը, առաջադրանքենրը լուծեն, իսկ դպրոցը պետք է ուշադիր լինի, որ դասը կազմակերպվի։  Այս ծրագրի առաջնորդերի համոզմամբ այն կարող է լուծել ուսուցիչների պակասի հարցը, քանի որ այն նորարարական է, և փորձված է այլ երկրներում։

Այս խնդիրը փորձում է լուծել նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը։ Սա միջազգային կրթական կազմակերպության Հայաստանյան ծրագիր է։ 2013 թվականին ստեղծված ծրագրի նպատակն է Հայաստանի և Արցախի բոլոր երեխաներին անկախ նրանց գտնվելու վայրից ու սոցիալական պայմաններից ապահովել որակյալ ու հավասար կրթությամբ։ Այս նպատակի իրականացման համար հիմնադրամը հավաքագրում և վերապատրաստում է մասնագետներին և տեղաբաշխում Հայաստանի մարզային համայնքներից մեկում։ Ծրագրին դիմելու համար պետք է 2022 թվականի հուլիս ամսվա դրությամբ ունենալ բակալավրի աստիճանի առկայություն, հայերենի իմացություն, պատրաստակամություն 2 տարի ապրելու և դասավանդելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործընկեր համայնքներից մեկում։ Մասնակցելով ծրագրին մասնագետը կգրանցի մասնագիտական աճ, կստանա ֆինանսական աջակցություն, մանկավարժի մագիստրոսական աստիճան։ Ըստ ծրագրի առաջնորդների, այն արդեն գրանցել է լուրջ հաջողություններ, և հազարավոր երեխաներ արդեն ստանում են որակյալ կրթություն։

Սյուզաննա Դեմիրճյան

4-րդ կուրս

Կիսվել