«Պաշտպանության» գմբեթը. պետական անհրաժեշտությու՞ն, թե՞ մասնավոր ինքնագործունեություն

«Պաշտպանության» գմբեթը. պետական անհրաժեշտությու՞ն, թե՞ մասնավոր ինքնագործունեություն

309
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի ֆեյբուքյան էջից

ՀՀ ՊՆ-ին զուգահեռ Հայաստանում գործողում են կազմակերպություններ կամ նախաձեռնություններ, որոնք իրականացնում են քաղաքացիների մարտական պատրաստության, և երկրի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Թեև դրանցից ոմանք տասնամյակների պատմություն ունեն, սակայն ուշադրության կենտրոնում են սկսել լինել հատկապես 2020թ.-ի 44 օրյա պատերազմից և Հայաստանի շուրջ արտաքին ռազմական ագրեսիայի հավանականության կտրուկ աճից հետո: Որոշները նաև համագործակցում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որոշները, պարզվում է՝ ոչ:

 Հայաստանում թերևս չկա, մեկը, որ լսած չլինի «ՈՄԱ» (Ողջ մնալու արվեստ) կազմակերպության, նրա կողմից իրականացվող «Գմբեթ» ծրագրի մասին: 

Լայն տարածում ստացած sms հաղորդագրության միջոցով «ՈՄԱ»-ն առաջարկում էր սիմվոլիկ գումար փոխանցել՝ պաշտպանության երկրորդ գծում ռազմական նշանակության՝ հենակետ-կրակակետի դեր կատարող «Գմբեթ»-ների շինարարության համար։ Մեծ թվով անձինք կատարում են փոխանցումներ։

Նույն ընթացքում ՀՀ-ում յուրաքանչյուր գրանցված աշխատող իր ամսական աշխատավարձից մինչև 3000 դրամ պարտադիր կերպով փոխանցում է «Զինծառայողների ապահովագրության «Զինապահ» ազգային հիմնադրամին՝   հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկներին ու նրանց ընտանիքներին սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով։ 

Եվ բնական հարց է առաջանում՝ որքանով է պետական նշված ծրագրի համատեքստում «Գմբեթ»-ի նախագիծը համապատասխանում պաշտպանության ոլորտում պետության քաղաքականությանը։  

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ-ից պատասխանել են, որ «ՈՄԱ» ՀԿ-ի գործունեությունը ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ: Ըստ ՊՆ-ի տված տեղեկատվության՝ համաձայնեցված չեն այն բոլո դրամահավաքները, որոնք իրականացվում են ՀԿ-ի կողմից: «ՀՀ Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության սահմանային և թիկունքային պահպանությասն տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է, և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից պաշտպանության նախարարության այդ նպատակով ֆինանսական միջոցները լիովին բավարար են այդ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- նշված է ՀՀ ՊՆ պատասխան նամակում.

«ՈՄԱ»-ից, սակայն, հավաստիացնում են, որ իրենք լրացնում են ՊՆ-ի գործունեությանը՝ աշխարհազոր ստեղծելու նպատակով։ «Ազգ-բանակ մոդելը ենթադրում է համազորի, պահեստազորի ստեղծում: Նաև ենթադրում է եղած զինված ուժերի և աշխարհազորի, որը մեզ մոտ բացակայում է, ներդաշնակ կառավարում և համադրում: Մեր ռազմահայրենասիրական կազմակերպության նպատակներից մեկը տարեկան մեծաթիվ մարդկանց ինքնապաշտպանության պատրաստելն է»,- ասում է «ՈՄԱ» կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Ա. Խաչատրյանը՝ հավելելով, որ 44 օրյա պատերազմի ընթացքում ՈՄԱ-ի ներկայացուցիչները ՊՆ-ի կազմում են եղել, իսկ համագործակցության մյուս մակարդակը 25 օրյա վարժանքներն են, որոնք իրականացվել են:

Լուսանկարը «ՈՄԱ»-ի ֆեյբուքյան էջից

«Պաշտպանության» ԳՄԲԵԹԸ

«ՈՄԱ»-ի կողմից տեղեկացնում են, որ «Գմբեթ» ծրագրի շրջանակներում կառուցվում են  երկարաժամկետ փայտահողային պաշտպանական կետեր: Ըստ այդմ՝ գմբեթները կառուցվել են պաշտպանական երկրորդ, երրորդ և չորրորդ գծերում:

Սակայն ՀՀ պաշտպանական գերատեսչությունից պնդում են՝ ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ գլխավոր շտաբը «ՈՄԱ» կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլատվություն չի տվել:

Լուսանկարը «ՈՄԱ»-ի ֆեյբուքյան էջից

«Մենք կառուցել ենք պաշտպանական երկրորդ, երրորդ, չորրորդ գծերում, որը ՊՆ-ի ենթակայության տակ չի և կազմակերպությունը թույլտվություն վերցնում է հողի սեփականատերերից։ ՊՆ-ն չի կարող թույտվություն տալ կամ չտալ, որովհետև դա իր վերահսկողության տակ չէ»,- մեզ հետ զրույցում պարզաբանում է կազմակերպության հանրային կապերիպատասխանատում Ա․ Խաչատրյանը:  Ոչ մի վերահսկողություն չի իրականացվել նաև դրամահավաքի գործըթնացի նկատմամբ։ Ըստ կազմակերպությաան հանրային կապերի պատասխանատուի՝ դրանք անցկացվել են բաց ու թափանցիկ:

Ի տարբերություն ՈՄԱ-ի՝ կամավորական հիմունքներով հայրենիքի պաշտպանութան աշխատանքներ իրականացնող մեկ այլ՝ «Վրիժառու» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, օրինակ, համագործակցում է ՀՀ ՊՆ-ի հետ։ Կազմակերպության հիմնադիր-նախագահ Արա Հովհաննիսյանն ասում է, որ իրենք իրականացնում են մարտական  դասընթացներ նաև երիտասարդների հետ, որը ևս համաձայնեցված է, և չնայած որոշակի թերություններին՝ ՀՀ ՊՆ-ն այս ոլորտում գործունեություն ծավալում է։ Կազմակերպության նախագահը հերքեց այն փաստը, թե ՀՀ ՊՆ-ն իր աշխատանքը չի կատարում, և հայտնեց, որ կան որոշ թերություններ, որոնք հղկվում են, բայց աշխատանքները նորմալ կատարվում են:

Լուսանկարը «ՈՄԱ»-ի ֆեյբուքյան էջից

Չնայած, որ ռազմահայրենասիրական  կազմակերպությունները միշտ անհրաժեշտ են, քանի որ հանդիսանում են քաղաքացիական հասարակություն-պետության կապ օղակի մեջ գտնվող կարևոր միջանկյալ կապի միջոցներ, սակայն պետք է նման կազմակերպությունը երբեք իր ֆունկցիոնալ գործառութային իմաստով չփոխարինի պետությանը: Նման կառույցների գործունեությունն այսպես է մեկնաբանում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։ 

Նրա կարծիքով՝ այդպիսի կազմակերպությունները գործում են պաշտպանական գերատեսչության բացթողումների պատճառով՝ ցանկանալով լրացնել եղած պակասները: Ռազմական փորձագետի կարծիքով՝ այսօր պետական  կառավարման մարմնի կարևորագույն թերություններից մեկն այն է, որ նորարական միջոցներ չեն կիրառում և ժամանակի հետ համահունչ չեն գնում: Մասնավորը անում է այն, ինչը պետք է պետական մարմինը աներ:

Լուսանկարը «ՈՄԱ»-ի ֆեյբուքյան էջից

«Չեմ ցանկանում ասել, թե ՈՄԱ-ն կամ նման տարաբնույթ ՀԿ-ները վատ են: Ավելի լավ է՝  այսօր դրանք լինեն, քան չլինեն: Բայց վատ է, որ դրանք կան ու նման թափ ունեն: Դա փաստում է՝ պետական մարմինը վատ է աշխատում: Եվ մենք պիտի ձգտենք հասանել մի վիճակի, երբ պետական մարմինը դառնա այնչափ լավը,  որ նման տարաբնույթ ՀԿ-ները ուզեն էլ, չհասնեն իր հետևից: ՀԿ-ն պետական կառավարման ոլորտային մարմնից որակով չի կարող աշխատել և ի վերջո այստեղ առաջանում է գլխավոր տրամաբանական խնդիրը․ եթե ես ու մնացածը հարկեր ենք վճարում և որոշել ենք, որ հայերի ոլորտային կառավարումը պաշտպանության ոլորտում պետք է X մարմինը իրականացնի, մենք պետք է այդ մարմինը ուժեղացնենք, ոչ թե մեկ այլ զուգահեռ մարմին ստեղծենք»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ այս գործառույթի հետևում կարող է նաև կոռուպցիոն ռիսկ լինել։

Անդրադառնալով «Գմբեթ» նախագծին՝ Մ․ Հակոբյանը նշում է, որ սխալ է, երբ կամավորն է գնում գմբեթի փոսը փորելուն՝ այն փոսը, որ ստուգված չէ՝ արդյո՞ք ճիշտ տեղում է փորվում: 

Հռիփսիմե Ավագյան

3-րդ կուրս

Կիսվել