Աննայի փոքրիկ ցանկությունից ծնված բիզնեսը

Աննայի փոքրիկ ցանկությունից ծնված բիզնեսը

428

Փոքր ցանկությունց կարող  է  մեծ  գաղափար ծնվել։ Այդպես եղավ արցախցի Աննայի դեպքում։ 2 տարի առաջ 17-ամյա  Աննան  մի փոքրիկ  ցանկությունով  մի  մեծ գաղափար  տվեց։ Երկար  ժամանակ  ստեփանակերտցի Աննան  Շուշիի  Սուրբ  Ղազանչեցոց  եկեղեցու  պատկերով  պայուսակ  էր  ուզում  և  ոչ  մի  խանութում   նման  ոչինչ   չէր   գտնում։ Աննայի  պատկերացրած  պայուսակը  կենդանի  դարձրին նրա  մայրն  ու  քույրը՝  իրենց  ստեղծագործական  տաղանդով։ Աննայի  մայրիկը  կարեց  պայուսակը, իսկ  քույրը՝ Գայանեն, նկարեց  դրա  վրա։ Մարդկանց  դրական  կարծիքները ոգևորեցին  նրանց պայուսակներ  կարել  նաև  պատվերով։ Ու  հենց այստեղից  էլ սկսվեց  էկո  պայուսկաներ ստեղծելու  բիզնես-գաղափարը։

2 տարի  բիզնեսը  գործել է  Արցախում, իսկ պատերազմից հետո՝ Երևանում։ Մեր զրույցի  ընթացքում արդեն Կառավարման  ֆակուլտետում  սովորող Աննան  խոսեց  դժվարությունների  մասին, որոնք հաղթահարել  են այդ 2 տարիներին․ «Քույրիկս Երևանում  էր  սովորում: Երբ  ես  էլ  ուսման  նպատակով տեղափոխվեցի Երևան, մայրիկը  պետք  է միայնակ աներ ամեն  ինչ»։ Շրջափակումը  չէր   կանգնեցրել  նրանց։ Երբ  կտորեղեն չէր բերվում քաղաք, նրանք մի  կերպ կտոր էին գտնում  և  շարունակում  էին  կարել  պայուսակները․ «Սեպտեմբերի  19-ին,  երբ  մայրիկս  գնացել  էր,  որ  կտոր  գնի, հենց  կտրելու ժամանակ պատերազմը  սկսվել  էր»,- պատմում  է  Աննան։

Պատերազմը շատերի  երազանքն անկատար  թողեց, շատերից  երազանքներ խլեց։ Աննայենց ընտանիքից էլ։ Բայց  ընտանիքը,  գալով  Երևան, վերականգնեց և շարունակեց բիզնեսը։ Աննան այժմ խթանում  է բիզնեսի զարգացումը սոցիալական  ցանցերում։ 

«Հավատում  ենք, որ կհասնենք  հաջողության  շատ  լավ  ու  բարի մարդկանց  շնորհիվ  ու  միշտ  կնշենք, որ  այս  ամենը  սկսվել  է  Արցախում»,- ասում  է  Աննան։

Արևիկ Արզումանյան

2-րդ կուրս

Կիսվել