ԶԼՄ-ները՝ որպես հակակոռուպցիոն պայքարի մաս

ԶԼՄ-ները՝ որպես հակակոռուպցիոն պայքարի մաս

351

ԶԼՄ-ները կարևոր և առանցքային դեր ունեն հակակոռուպցիոն պայքարում և հանդիսանում են կոռուպցիան զսպող գործոն: Հասկանալու համար, թե որքանո՞վ է սա համապատասխանում հայաստանյան լրատվադաշտին, մենք զրուցել ենք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Հաղորդակցության բաժնի համակարգող Արմինե Թոխմախյանի հետ։

-Մեդիան հանդիսանու՞մ է կոռուպցիան զսպող գործոն:

-Մեդիան վճռորոշ դեր Է խաղում կոռուպցիայի դեմ պայքարում։ Մասանվորապես, ուժեղ և անկախ մեդիայի գործունեությունն է կարևոր այստեղ։ Կայացած, անկախ և չեզոք լրագրությունն է, որ կարող է հանդիսանալ կոռուպցիայի զսպող գործոն։ Մեդիան, ինչպես նաև շատ մասնագիտացած ՀԿ-ներ, կատարում են յուրօրինակ դիտորդի ՛՛watchdog՛՛ դեր՝ բացահայտելով կոռուպցիան և պահանջելով պատասխանատվության ենթարկել հանցանքի համար։

-Ըստ Ձեզ՝ ո՞ր լրատվամիջոցներն են պատշաճ անդրադառնում կոռուպցիոն բացահայտումներին։

-Եթե խոսքը հայատանյան իրականության մասին է, ապա կառանձնացնեի Հետքը, Ինֆոքոմը, Սիվիլնեթը։ Այս լրատվամիջոցների հետաքննական լրագրության թիմերը ահռելի մեծ աշխատանք են կատարում։ Տարվա վերջին ԹԻՀԿ-ը նաև պարգևատրեց հետաքննող լրագրողներ Տիրայր Մուրադյանին և Մկրտիչ Կարապետյանին իրենց հակակոռուպցիոն ջանքերի համար։ Մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝

https://transparency.am/hy/media/news/article/5028

-Ո՞րն է պատճառը, որ որոշ լրատվամիջոցներ ոչ օբյեկտիվ են լուսաբանում կոռուպցիային առնչվող տեղեկատվությունը։

Շատ հաճախ պարզապես գիտելիքի խնդիր կա, նաև սենսացիա հրապարակելու մոլուցքով դրդված, չեն ստուգվում աղբյուրները և արդյունքում ոչ արժանահավատ հրապարակում է ստացվում։

-Ի՞նչ եք կարծում, արդարացվա՞ծ է հասարակության կարծիքն այն մասին, որ Հայաստանում լրատվամիջոցները ամենակոռումպացված կառույցներից են:

-Հարցումների պատասխաններն իրոք շատ մտահոգիչ էին՝ մամուլ, դատարաններ և այլ կարևոր ինստիտուտներ։ Այս կարծիքն իրականում ձևավորվում է ոչ արժանահավատ, հաճախ հստակ քաղաքական օրակարգ ունեցող հոդվածների հիման վրա։ Նաև սոցիալական մեդիայի դարաշրջանում, երբ ամեն մի չհիմնավորված գրառում կարող է մասսայաբար տարածվել մեդիայում՝ ծառայելով տարբեր կողմերի շահերին, հանրության մոտ հիմնավոր կասկած է առաջացնում մեդիայի նկատմամբ մեծ հաշվով։

-Դուք, որպես հակակոռուպցիոն կենտրոնի անդամ, ինչպիսի՞ առաջարկներով կամ հորդորներով կդիմեք լրատվականներին։

-Նախևառաջ՝ իրականացնել համապարփակ հետազոտություն և հետաքննություն՝ բացահայտելու կոռուպցիայի մեղադրանքների հիմքում ընկած փաստերը: Ստուգել տեղեկատվությունը մի քանի վստահելի աղբյուրներից՝ ապահովելու ճշգրտությունը և հուսալիությունը: Խստորեն հետևել լրագրողական էթիկային, լրագրությունը պետք է լինի հավասարակշված և օբյեկտիվ։ ԹԻՀԿ-ը անցյալ տարվանից մեկնարկել է «Լրագրողներ, ընդդեմ կոռուպցիայի» մասնագիտական ինտենսիվ դասընթացը, որը ևս լավ առիթ է ամրապնդելու գիտելիքը և ավելի խորը հոդվածներ պատրաստելու համար։

Հարցազրույցը՝ Մարիամ Վարդանյանի

4-րդ կուրս

Կիսվել