Ինչու՞ ինքնագլորների երթևեկությունը չի կարգավորվում որևէ օրենքով

Ինչու՞ ինքնագլորների երթևեկությունը չի կարգավորվում որևէ օրենքով

310

Քիչ չեն դեպքերը, երբ ինքնագլորների ոչ կանոնավոր երթևեկության պատճառով կատարվող պատահարները ունենում են վատ վերջաբաններ։

Վերջերս Երևանում մեծ տարածում գտան ինքնագլորները. թվում է, թե դրանք պետք է առավել համարավետ դարձնեին քաղաքացիները շարժը, սակայն դա տեղի կունենար, եթե գործեին կանոներ, տրվեին  հստակ կարգավորումներ, որպեսզի այդ սարքը անվտանգ և ապահով լիներ թե՛ վարողի և թե՛ հետիոտնի համար:

Ովքե՞ր են առհասարակ օգտվում ինքնագլորներից, որքա՞ն հաճախ են բախվում դրանց հետ կապված խնդիրների, հանդիպե՞լ են դրանց մասնակցությամբ ՃՏ պատահարների: Այս հարցերի մոտավոր պատասխանները իմանալու նպատակով անցկացրել ենք փոքրիկ հարցում Երևանի բնակիչների շրջանում։

Այսպես՝ բնակիչկների մոտ 25%-ն է օգտվում ինքնագլորներից, մեծամասնություն են կազմում պատանիները (դեռահասները) և երիտասարդները, մնացած տարիքային շերտը գրեթե չի օգտվում դրանցից։ Հարցվածների մեծամասնությունը հանդիպել է ինքնագլորի մասնակցությամբ ՃՏ պատահարների:

Մեր զրուցակից Դավիթը պատմում է իր հետ կատարված պատահարի մանրամասները. «Մի օր առավոտյան շտապում էի դասի, գիտեյի, որ ուշանում եմ, որոշեցի պատահած սամակատը վերցնեմ ու գնամ դասի, շատ արագ էի վարում, և այդ ժամանակ կողային նեղ փողոցից անսպասելիորեն դուրս եկավ մեքենա, ես չհասցրեցի արգելակել»:

Պատահարի արդյունքում Դավիթը ընկել է՝ վնասելով գլուխն ու վերջույթները։ Անցորդներն անմիջապես շտապ օգնություն են կանչել, Դավիթը տեղափոխվել է հիվանդանոց։ Սա ապացույց է այն բանի, որ առանց պաշտպանիչ հանդերձանք կրելու չի կարելի օգտվել ինքնագլորներից, ինչպես նաև պետք է ուշադիր լինել, հետևել երթևեկության կանոններին:

Խնդրի շուրջ հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետարան, որին ի պատասխան տրանսպորտի վարչության  պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը պաատասխանեց, որ ինքնագորների երթևեկությունը Երևանում որևէ օրենքվ կարգավորելու հարցը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գործառույթից դուրս է, իսկ ինքնագլորների կայանատեղեր հատկացնելու մասին պատասխան չստացանք։

Այս ամենից ելնելով՝ առանձնացնենք մի քանի հիմնարար կետեր, որոնց կիրառումը կնպաստի առկա խնդրների լուծմանը:

  • Սահմանել երթևեկության կանոններ, որոնք վերաբերում են հատուկ ինքնագլորների օգտագործմանը: Սա կարող է ներառել ճանապարհների, մայթերի և նշանակված ուղիներով վարելու կանոններ, ինչպես նաև ճանապարհային ազդանշանների և նշանների ուղեցույցներ:
  • Անվտանգությունը բարձրացնելու համար հաշվի առեք ինքնագլորների   համար սաղավարտի պահանջների ներդրումը:
  • Տարիքային սահմանափակումներ. սահմանել տարիքային սահմանափակումներ ինքնագլորների շահագործման համար: Սա օգնում է ապահովել, որ դրանք ունենան անհրաժեշտ պատասխանատվություն՝ անվտանգ վարելու համար:
  • Նշանակված կայանատեղիներ. ստեղծել հատուկ կայանատեղեր դրանց  համար՝ մայթերին և հանրային վայրերում խառնաշփոթը կանխելու համար:
  • Հանրային իրազեկման արշավներ. սկսել հանրային իրազեկման արշավներ՝ հանրությանը ծանոթացնելու գործող կանոնակարգերի մասին: Սա կարող է ներառել տեղեկատվություն անվտանգ վարելու գործելակերպի, երթևեկության կանոնների և կանոնակարգերին հետևելու կարևորության մասին:
  • Տուգանք․կիրառել արդյունավետ պատժամիջոցներ, մեխանիզմներ՝ ապահովելու կանոնակարգերի պահպանումը: Սա կարող է ներառել իրավապահ անձնակազմի տեղակայումը՝ վերահսկելու և պատժելու խախտումները:

Այն մարդիկ, ովքեր օգտվում են ինքնագլորներից, իրենց և մնացածի անվտանգության   պատասխանատվությունը պիտի վերցնեն իրենց վրա, քանի որ վերոնշյալ  կետերը միայն առաջարկներ են և տեսակետեր, այլ ոչ թե սահմանված կանոններ։ Կարևոր է հիշել, որ պատահարներ կարող են տեղի ունենալ, սակայն պատշաճ նախազգուշական միջոցներ ձեռնարկելը կարող է զգալիորեն նվազեցնել վնասվածքների վտանգը: Միշտ առաջնահերթություն տալ անվտանգությանը և պատասխանատու վարքագծին, երբ օգտագործում են տրանսպորտի ցանկացած ձև:

Ալինա Սաակյան

2-րդ կուրս

Կիսվել