ՄԵԿՆԱՐԿՎԵԼ Է ԿԱՏԱՐԱԿՏԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՆՎՃԱՐ ԾՐԱԳԻՐԸ

ՄԵԿՆԱՐԿՎԵԼ Է ԿԱՏԱՐԱԿՏԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՆՎՃԱՐ ԾՐԱԳԻՐԸ

1709

Այսօր, ինչպես  արտասահմանում, այնպես էլ Հայաստանում կան բավականին բարձրորակ և էֆեկտիվ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս տաս րոպեում վիրահատել կատարակտով հիվանդներին և արագ ապաքինում տալ գրեթե ամբուլատոր պայմաններում առանց հիվանդանոցում մնալու։

«Առողջապահության  նախարարության շնորհիվ մենք այսօր ունենք  «Անվճար կատարակտ» ծրագիրը,  որը ներդրվում է Հայաստանի գրեթե բոլոր ակնաբուժական ծառայություններում։ Ծրագիրը գործում է որոշակի խմբերի համար, ընտրվում  են հիվանդներ, որոնք ստանում են անվճար բուժում և ոսպնյակներ»,-Երիտասարդ Բժիշկների Ասոցիացիայի գիտաժողովի ժամանակ ասաց Շենգավիթ բժշկական կոնտրոնի լազերային կորեկցիայի բաժնի տնօրեն, Երևանի գլխավոր ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը։

Կատարակտի վիրահատությունը կատարվում է մեկ անգամ ամբողջ կյանքի համար, սովորաբար արհեաստական ոսպնյակի փոփոխման խնդիր չկա։ Ա. Զիլֆյանը վստահեցնում է. «Եթե վիրահատությունը կատարվում է էֆեկտիվ և լավ, ապա ամբողջ կյանքում տեսողության վատացում չի լինի»։

 

Աննա Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել