«Չարենցը կապույտ մզկիթի բակում սիրել է ստեղծագործել, նրա ջանքերով է նաև մզկիթը...

«Չարենցը կապույտ մզկիթի բակում սիրել է ստեղծագործել, նրա ջանքերով է նաև մզկիթը պահպանվել»․ Լենա Հակոբյան

267

Journalist.am-ի զրուցակիցն է Լենա Հակոբյանը, ով արդեն 25 տարի է, ինչ աշխատում է կապույտ մզկիթում՝ որպես գիդ, նաև դասախոսում է Իրանի մշակույթի կենտրոնում։

-Ե՞րբ է կառուցվել մզկիթը։

-Մզկիթը կառուցվել է 17-րդ դարի վերջին, այն կառուցել է Հոսեյն-Ալի խանը 1766 թվականին, երբ Հայաստանը գտնվում էր Շահական Պարսկաստանի տիրապետության տակ: Երևանում կար 9 մզկիթ, սակայն հետագայում, երբ սկսվում է ռուս-պարսկական պատերազմը և ավարտվում Ռուսաստանի հաղթանակով, Հայաստանի 9 մզկիթներից մնում է միայն մեկը՝ Կապույտ մզկիթը։

Մզկիթը պահպանվում է մեր մտավորականության շնորհիվ, հատկապես՝ Եղիշե Չարենցի, հենց Չարենցը կարողացավ սա դարձնել Հայաստանի պատմության թանգարան, Չարենցը Կապույտ մզկիթի բակում նաև շատ ստեղծագործություններ է գրել։ Հետագայում, երբ կոմունիզմը քանդվեց, Իրանից եկան մասնագետներ, վերանորոգեցին մզկիթը, և 1994 թվականից ի վեր այն աշխատում է, այսօրվա դրությամբ մզկիթի բակում նաև Իրանի մշակույթի կենտրոնն է, դասարաններ կան, և ես՝ ինքս այստեղ դասավանդում եմ։

-Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք այստեղ որպես գիդ և դասախոս։

-Ես արդեն 25 տարի է աշխատում և դասավանդում եմ այստեղ, ինքս իրանահայ եմ և եկել եմ Իրանից, երկար տարիներ նաև Իրանում եմ դպրոցներում, համալսարաններում աշխատել՝ որպես դասախոս։ Մշակույթի կենտրոնում դասավանդում եմ երեք լեզու՝ պարսկերեն, ռուսերեն և անգլերեն։

-Ովքե՞ր են ուսանում մշակույթի կենտրոնում։

-Մշակույթր կենտրոնում սովորում են իրանցի և հայ ուսանողներ։ Վարձավճարը քիչ է, իսկ դասերի տևողությունը տարբեր են, հիմնականում փոքր սեմինարներ են։ Բակում կա նաև գրադարան, որտեղ պարսկական մեծ գրականություն կա, մշակույթի կենտրոնի ուսանողները, այցելուները հնարավորություն ունեն օգտվելու նաև գրադարանից։

-Հիմնականում, ովքե՞ր են այցելում մզկիթ։

-Հիմնական այցելուներն իրանցիները, հնդիկները և ռուսներն են, վերջերս հնդիկների այցն է շատացել, իսկ իրանցիները բնականաբար գերակշիռ մասն են կազմում, մզկիթում աղոթում են ամեն օր։

-Ադրբեջանի պատվիրակությունը Երևանում 2022 թվականին այցելել էր նաև կապույտ մզկիթ, դուք այստեղ եք եղե՞լ, մզկիթի մասին պատմել եք նրանց։

-Չեմ ուզում նույնիսկ հիշել. այո, ես եղել եմ այստեղ, նրանց ներկայացրել եմ, որ սա Պարսկական մզկիթ է և պատերին գրված գրությունները փաստում են դրա մասին, բայց նրանք պնդում էին, որ սա ադրբեջանական մզկիթ է։ Հետո Իրանի դեսպանատունը երեք լեզվով հայտարարեց, որ սա Պարսկական մզկիթ է: Մեզ համար Ադրբեջանի ներկայացուցիչների այցը պատահական էր, նրանց այցից տեղյակ չենք եղել մեն փաստերի մասին լրագրողներին ներկայացրել է Կապույտ մզկիթի հոգևորկան Մահմուդ Մովահեդիֆարը, հոգևորականի խոսքերն էլ ես եմ թարգմանել։

Միքայել Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել