100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում. «Մանթաշյանց» գործարարների ակումբն անցկացրեց իր առաջին ցուցահանդեսը

100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում. «Մանթաշյանց» գործարարների ակումբն անցկացրեց իր առաջին ցուցահանդեսը

116

Հոկտեմբերի 18-19-ը «Մերիդիան» ցուցահանդեսային համալիրում անցկացվեց Մանթաշյանց էքսպո 2024-ը, որը մեկ հարկի տակ էր հավաքել «Մանթաշյանց» գործարարների միության անդամ ավելի քան 100 ընկերությունների։

Էքսպոյի նպատակը արտասահմանյան ընկերություններին՝ հայաստանյան շուկա, իսկ հայաստանյաններին՝ արտասահմանյան շուկա մտնելու հնարավորություն տալն էր։

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված էին պանելային քննարկումներ: Այցելուները նաև հնարավորություն ունեցան լսելու հայաստանյան մի շարք ընկերությունների հաջողության պատմությունները։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Big Project ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանի խոսքով՝ ցուցահանդեսի անհրաժեշտությունը միշտ էլ եղել է, քանի որ «Մանթաշյանց» գործարարների ակումբի 650 անդամներից շատերն իրար չեն էլ ճանաչում, մինչդեռ ակումբի խնդիրներից է, որ գործարքներն անդամների միջև շատ լինեն։

«Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտասահմանյան բիզնեսներին ծանոթանալու և համագործակցելու միմյանց հետ՝ միաժամանակ նպաստելով պետության տնտեսական աճին»,- նշեց ակումբի համահիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը։

Ցուցահանդեսին զուգահեռ ընթացավ նաև համաժողով՝ նվիրված Հայաստանի տնտեսության որոշ ոլորտների՝ տուրիզմ, շինարարություն, ռիթեյլ, ֆրանչայզինգ և այլն։

Լուսանկարները՝ Mantashyantc Global Expo

Մարինա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել