ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՎ ՆՈՐ ԲԱՌԵՐ ԵՆ ՊԵՏՔ․ ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՎ ՆՈՐ ԲԱՌԵՐ ԵՆ ՊԵՏՔ․ ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2137

«Ինձ տվեք ձու, միս, աղ և տեսեք, թե ինչ լավ եթեր կլինի»:

Անկեղծանում է հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը և ավելացնում, որ փողկապով նստել և լուրջ դեմքով էկրանին նայելն իր համար չէ, իսկ այս դահլիճում ուղիղ եթեր լինելու դեպքում չորս ժամ անընդմեջ կխոսեր, բոլորին հարցեր կուղղեր:

ԵՊՀ-ի ուսանողներն այս անգամ հյուրնըկալել էին Ֆելիքս Խաչատրյանին, ով արդեն մի քանի տարի է՝ հեռուստատեսությամբ չէր երևում: Ծավալում էր երաժշտական գործունեություն՝ հանդես գալով 33․3 խմբում։ Երկարատև դադարից հետո հաղորդավարը Հանրային հեռուսաընկերությունում հանդես կգա նոր ծրագրով՝ Սիրո բանաձև։

Այն հարցին, որ այսօր Ֆելիքսին շատ քիչ ենք տեսնում, հարցազրույցներ ընդհանրապես չի տալիս, նշում է, որ միշտ է այդպիսին եղել։ Քիչ է շփվել, անծանոթ համարներին չի պատասխանել, տնից քիչ դուրս եկել։ Այսօր էլ նաընտրում է տանը կամ ձայնագրման ստուդիայում մնալ: Նրա խոսքով, երբ հեռուստատեսությունում չէր, այս ամենը ոչ ոք չէր նկատում, սակայն հիմա բոլորն ասում են, թե գոռոզ է: Անկեղծանում է, որ համալսարան գալն էլ պատահական ստացվեց, բայց ուրախ է, որ այնուամենայնիվ հեռախոսին այս անգամ պատասխանել է:

3․33-ի առաջին երգը՝ Հայելին, կատարել է ռեփեր Նարեկի հետ, այսօր ժպիտով է հիշում, որ սկզբում այն յութուբում միայն մեկ դիտում ուներ, այն էլ իր կողմից։ Ֆելիքսը բազմիցս նշել է, որ այդ ստեղծագործությունները մեծ լսարանի համար նախատեսված չեն եղել, ըստ նրա կարևորը գործը սիրով անելն է։

Արդյո՞ք կան սկզբունքներ երաժշտության մեջ, որ երբևէ չեք խախտի հարցին դժվարանում է պատասխանել, բայց կյանքում շատ կան, օրինակ՝չուշանալը. «Ես միշտ չուշանում եմ»: Ի դեպ այս արտահայտությունը միակը չէ, «միլիոն հատ» նոր բառ կուզենար հորինել:

«Ժամանակը փոխվել է, ամեն ինչ՝ դպրոցը, տունը երիտասարդությունը, նոր ժամանակին նոր մարդիկ ու նոր բառեր են պետք»: Լուծումն էլ գիտի. առաջարկում է բացել «Նոր բառերի կոմիտե»։

Հանրային հեռուստաընկերությունից Արմենիա, Արմենիայից Հանրային։ Ֆելքիս Խաչատրյանի Նոր հաղորդաշարը ևս չի տարբերվում ոճային առումով, ժամանցային ծրագիր է: Իր կարծիքով լավն այն է, որ նոր նախագիծը իրեն թույլ կտա մնալ այդպիսի կերպարով, ինչպիսին կա․ տարիներ շարունակ մորուքի հետ կապված խնդիրներ է ունեցել, ստիպված է եղել սափրել այն՝ հակառակ իր կամքի։

-Ֆելի՛քս, դժվար չէ ապրել այն գիտակցումով, որ կյանքը թատրոն է:

-Եթե դու ծաղրածու ես` շատ:

Անկեղծ հարցեր և անկաշկանդ պատասխաններ, ուսանողները գոհ էին հանդիպումից, այդ են փաստում նրանց մեկնաբանությունները․

«Չկային ձևականություններ. Ֆելիքսը մաքսիմալ անկեղծ էր»:

«Ֆելիքսն իմ պատկերացրածից ավելի անկաշկանդ էր ու կենդանի»:

Իսկ ռեփերն իր հույզերն ու ապրումները ներկայացրեց մեղեդու և գույնի տեսքով՝ խոստանալով, որ երգը ստեղծվելու դեպքում այն ուսանողներին պետք է նվիրի: Իսկ գույնը կարմիրրի և դեղինի խառնուրդ էր, բայց ոչ նարնջագույն:

Ձայնասկավառակների համար հերթ գոյացավ․ սկավառակները քիչ էին, ուսանողները՝ շատ, համաձայնեց մյուս անգամ էլի գալ։

 

 

Անի Ավագյան

3-րդ կուրս

 

Կիսվել