ԳՐՔԱՍԵՐ ԸՆԿԵՐՍ

ԳՐՔԱՍԵՐ ԸՆԿԵՐՍ

2262

Կրկին գրքերի և մտքերի անծայրածիր աշխարհում եմ՝ Հայ գիրք գրախանութում, որտեղ մի անկյունում Ռասկոլնիկովի հետ բանավիճում է Արշակը, իմ գրքասեր ընկերը:

Նա ունի շագանակագույն աչքեր, բարձրագույն կրթություն, սիրելի աշխատանք, թվում է ամեն ինչ երջանիկ լինելու համար, բայց այս ամենից բացի ունի գրքեր, գրքեր ու էլի գրքեր:

Ծնունդով Ծովակից գրքասեր ընկերս այն բացառիկ ու խելացի երիտասարդներից է, ովքեր ցանկանում են իրենց օրինակով ցույց տալ ու ապացուցել, որ գիրք կարելի է կարդալ ցանկացած վայրում, անկախ կրթությունից ու մասնագիտությունից:

Արշակը սովորել ու ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, բայց գիրք այնքան է սիրում, որ անգամ ինժեներ լինելու փաստը չխանգարեց նրան հիմնել Հյուլե գրքասերների ակումաբը:

Գրագետ ու սահուն խոսք, ազատ ու շփվող բնավորություն, խելացի մտքեր, մարդ ում կարելի է անվերջ լսես ու սովորել միայն լավը:

Եվ ահա հաջողությունն առչևում էր:

Կարճ ժամանակում Հյուլեն ընկերական գրքի քննարկումներից վերածվեց գրքասերնեի ակումբի, ու թեև դժվարություններն անբաժան էին, Հյուլեն երեք տարիների ըթացքում հասավ մեծ հաջողությունների:

Արշակն ամուսնացած չէ, բայց գրքասերների հետ կարողացել է ստեղծել «Հյուլեի ընտանիք»-ը որտեղ բոլորն «ապրում են» համերաշխ ու երջանիկ:

Նրա մասին կարող եմ երկար, շատ երկար խոսել, բայց չմոռանամ նշել, որ թեև Արշակը շատ գրքեր է կարդացել, գրեթե երկու օրը մեկ գիրք է ավարտում, բայց միևնույն է նրա ամենասիրելի ստեղծագործությունը շարունակում է մնալ Դոստոևսկու «Ապուշը»:

Թե իչու՞ «Ապուշը», երբեք չեմ հարցրել, բայց գիտեմ, որ պատրաստվում է  հրապարակել իր սիրելի 200 գրքերի ցանկը, դե իսկ ամենացանկալի նվերն Արշակի համար իհարկե գիրքն է:

 

Հեղինե Ղոնախչյան

5-րդ կուրս

Կիսվել