«ԽԱՎԱՐՈՒՄ». ԱՐԳԵԼՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է

«ԽԱՎԱՐՈՒՄ». ԱՐԳԵԼՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է

1313

Այսօր Սարգիս Մուրադյան պատկերասրահում վերաբացվել է «Խավարում» ցուցահանդեսը, որը նվիրված է խորհրդային բռնատիրության զոհերին: 1920-30-ական թվականներին ճնշումներ են գործադրվել հայ մտավորականության, պետական և հասարակական գործիչների նկատմամբ։ Զոհերից են եղել Հովհաննես Թումանյանի երեք որդիները, Չարենցը, Բակունցը, Զապել Եսայանը և այլք։

Ցուցահանդեսը առաջին անգամ բացվել էր այս թվականի օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, սակայն փակվել էր 22 օր անց: Ցուցահանդեսի փակումը դժգոհությունների ալիք էր բարձրացրել հասարակության մեջ: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշել էր, որ սպառնալիքներ են հնչել իր հասցեին: Իսկ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը փակումը պարզաբանել էր՝ ասելով, որ այն «քաղաքականացված էր»:

ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ որոշակի շտկումներից հետո ցուցահանդեսը վերաբացվելու է: Այն հարցին, թե Ն. Թուխիկյանը դիմել է Մշակույթր նախարարությանը ցուցահանդեսը վերաբացելու համար, նա պատասխանեց. «Եթե հիշում եք, կար որոշակի խմբագրումներ անելուց հետո վերաբացելու թույլտվություն, որը ես կատեգորիկ պետք է մերժեի»: Նա նաև նշեց, որ այլ հանդիպման ժամանակ հարցրել է մշակույթի նախարարից, սակայն, բացասական պատասխան է  ստացել:

Ցուցահանդեսը վերաբացվել է Սարգիս Մուրադյան պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի ջանքերով: Նա ասաց. «Սարգիս Մուրադյան պատկերասրահում սովորաբար ցուցադրվում են արվեստ, գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, բայց մենք չկարողացանք անմասն մնալ այս ցուցադրությունից: Մեր սերունդի պարտքն է, որ հասարակությունը իմանա մեր պատմության դաժան էջերը»:

Ն. Թուխիկյանը իր խոսքում նշեց, որ ովքեր ընդդիմանում են, ոչ մի հակափաստարկ չունեն, և իրականում փակումը «մուլտիպլիկատիվ» ազդեցություն է ունեցել, քանի որ այն զուգահեռաբար բացվելու է Վանաձորում, Գյումրիում և Ֆրեզնոյում:

Ցուցադրությունը կտևի մեկ ամիս, եթե պահանջարկ լինի ամանորից հետո ևս մի քանի օրով կվերաբացվի:

 

Հասմիկ Ռաֆայելյան

2-րդ կուրս

Կիսվել