ՆՈՐ ՏԱՐԻՆ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

3707

Դե իհարկե բոլոր երկրներում չէ, որ Նոր տարին դիմավորում են հեռուստացույցի առջև խոզի ազդրի և մայրաքաղաքային աղցանի հետ:

Նոր տարին դիմավորելու ավանդույթներն տարբեր երկրներում տարբեր են, նույնիսկ հայերի համար եվրոպացիների Նոր տարին դիմավորելու ավանդույթը կարող է տարօրինակ թվալ: Բոլոր երկրներում չէ որ տոնի խորհրդանիշեր են համարվում Ձմեռ պապն ու տոնածառը:

Եվրոպացիները ևս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31-ին, բայց նրանց համար կարևոր է Սուրբ Ծնունդը:

Անգլիայում կեսգիշերին բնակիչները բացում են դռները որ հին տարին դռնից գնա և գա ու տուն մտնի Նոր տարին:

Ֆրանսիայում Ձմեռ պապն այցելում է Նոր տարվա գիշերը և  նվերները դնում փոքրիկների ոտնամանների մեջ:

Ավստրիացիները համոզված են, որ երջանիկ լինելու համար Ամանորի կեսգիշերին պետք է խոզի գլխից մի կտոր ուտել: Ուկրաինացիներն ևս իրենց երջանկությունը փնտրում են խոզի միս ուտելու մեջ:

Իսպանիայում մի հետաքրքիր ավանդույթ կա, Նոր տարվա գիշերը ժամացույցի զարկերի հետ պետք է ուտել 12 հատիկ խաղող:

Իտալիայում հին տարվա վերջին րոպեներին իտալացիները նետում են տան հին իրերը: Նրանք վստահ են, որ եթե տան հին իրերը նետեն նոր իրեր ձեռք բերելու հնարավորությունը մեծանում է:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

 

Մանե Մուրադյան

3-րդ կուրս

Կիսվել