ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ

ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ

2020

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՓՈԽԴԵԿԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԵՆԵՄՇՅԱՆԻ ՀԵՏ

-Գիրք,որը ինչ-որ բան փոխեց Ձեր մեջ:

-Իր գերբնական ուժի տեսանկյունից` Նարեկը։ Միշտ աշխատասեղանիս է։

-Երաժշտության սիրելի ոճը:

-Նայած տրամադրության։ Օրինակ` շատ սիրում եմ ջազ:

– Սիրելի ֆիլմը:

-Դասական դարձած ֆիլմերը։ Չեմ կարող մեկը առանձնացնել:

-Որտե՞ղ եք Ձեզ լիարժեք հանգիստ զգում:

-Փորձում եմ հանգիստ զգալ բոլոր այն տեղերում, որտեղ լինում եմ:

-Երեք բառ, որ գալիս է Ձեր մտքին Ձեր աշխատանքի մասին մտածելիս:

-Աշխատասիրություն, պատասխանատվություն, սեր:

-Ժուռնալիստիկան…

-Կենսակերպ է:

Եթե չլինեի այստեղ, ապա…

-Հավանաբար կլինեի հեռուստատեսությունում:

-Ես միշտ փորձել եմ…

-Սիրել այն ամենը, ինչով զբաղվում եմ։

-Աշխարհի ամենալավ բանը…

-Կյանքն է։

-Ես սիրում եմ…

-Կյանքը։

-Ուզում եմ բոլորն իմանան…

-Իրենց երջանիկ զգալու կերպը։

-Ինձ ամենաշատը ոգեշնչում է….

-Ուսանողներս են ոգեշնչում։

-Ինձ իմ մեջ դուր է գալիս…

-Լավատեսությունը։

-Դուր չի գալիս…

-Ուշանալու սովորությունը։

– Երբ քննադատական խոսք եմ լսում իմ հասցեին…

-Փորձում եմ հասկանալ` ինչո՞ւմն է բանը։

-Մոտիվացնող մարդիկ…

-Ուսանողներս ու ընտանիքիս անդամներն են։

– Եթե լինեի ամենակարող…

-Չէի ցանկանա լինել այդպիսին։

-Կյանքը…

-Փորձություն է, որը պետք է հնարավորինս գեղեցիկ հաղթահարել։

-Ուսանողի կողմից հնչեցրած կոմպլիմենտ, որը երբեք չեք մոռանա։

-Շա՜տ են (ժպտում է)։ Չառանձնացնեմ։

-Թերևս բոլորն էլ նկատել են, որ դուք գրեթե միշտ  ժպտում եք. ինչպե՞ս է հաջողվում։

-Պարզապես հաջողվում է հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում եմ։ Հաճույք եմ ստանում աշխատանքից, պարտականություններից և ի վերջո` կյանքից։

 

հարցազրույցը՝ Լուսինե Մինասյանի

2-րդ կուրս

Կիսվել