ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑԱԾԸ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑԱԾԸ

1579

Նկարիչներն իրենց շրջապատող իրերը և երևույթները միանգամայն այլ երանգներով են ընկալում։ Կարինե Ղազարյանը մեծանալով արվեստագետների շրջանում, դեռ մանկուց սիրել է արվեստի այս գունավոր ոլորտը։ Մանուկ հասակում նայում էր մորեղբոր նկարներին, մտքում պատկերացնելով, որ մի օր ինքը ձեռքը կվերցնի վրձինը. «Քեռիս նկարիչ է, հավանաբար հենց նրանից է ինձ այս տաղանդը փոխանցվել։ Հաճախ էին քեռիիս ընկերները հավաքվում մեր տանը, ոմանք նկարիչներ էին, ոմանք՝ քանդակագործներ, ծեռագործ իրեր պատրաստողներ, ու արվեստի հետ կապը միշտ մեր տանը եղել է»։

Ունենալով շատ վառ երևակայություն և նկարելու տաղանդ, այնուամենայնիվ տատիկը փոքրկ Կարինեին տարավ երաժշտական դպրոց, դաշնամուրի բաժին։ Տարիներ հետո, իհարկե արդեն նպատակասլաց աղջիկը ընտրեց երազանքի իրականացման ճանապարհը և ընդունվեց Երևանի գեղարվեստի ակադեմիա։ Այժմ սովորում է դիզայնի բաժնի երրորդ կուրսում։ «Մասնագիտության ընտրությունը շատ դժվար տրվեց ինձ։ Մայրս ցանկանում էր, որ տնտեսագետ դառնամ, սակայն ես միշտ երազել եմ նկարչությամբ զբաղվելու մասին։ Կիսում եմ նաև մայրիկիս մտավախությունը, իհարկե, տնտեսագիտությունը ավելի եկամտաբեր կլիներ, բայց մասնագիտությունը ամբողջ կյանքի համար ես ընտրում ու կարևոր է, որ սիրելով ընտրես։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, այն ինձ համար հոբի է, որից պարզապես հաճույք եմ ստանում»։

Կատարելության ձգտելու ճանապարհին Կարինեն բազմիցս փոխել է մտածելակերպը, որն էլ արտահայտված է իր աշխատանքներում։ Համեմատության մեջ դնելով ավելի վաղ տարիքում նկարած նկարները վերջինների հետ տարբերություններն ակնհայտ են դառնում։ Եղել է մի պահ, երբ նա նկարում էր միայն սև գույնով, Կարինեն նշեց, որ պարզապես սկսել էր շատ սիրել այդ գույնը և հավելեց. «Ես սևի մեջ տեսնում էի բոլոր մյուս երանգները։ Հիմա էլ եմ շատ սիրում այդ գույնը, սակայն նկարներիս մեջ ավելի շատ վառ գույներ եմ օգտագործում։ Կարծում եմ, որքան նկարիչը հարուստ է հոգով, այնքան նրա ներկապնակը հարուստ է գույնեերով»։

Այժմ Կարինեն նկարում է ամեն ինչ, ուսումնառության տարիներին ուզում է իրեն փորձել բոլոր ոճերում, հետո բնականաբար, կընտրի իրեն ամենահոգեհարահազատը:

Նվագելուց ու նկարելուց բացի, Կարինեն նաև լավ երգում է, նույնիսկ ընկերների հորդորով երգի մրցույթների է մասնակցել, սակայն լուրջ հաջողություններ չգրանցելուց հետո, որոշել է չզբաղվել երգով։ Այժմ երգելը օգնում է նկարելիս։ Կարինեն օրվա մեծ մասը անցկացնում իրենց տանը, իր համար առանձնացվված փոքրիկ անկյունում, որն արվեստանոցի դեր է խաղում։ Նրան հաճախ կարող եք տեսնել այնտեղ, վրձինը ձեռքին, քթի տակ ինչ-որ երգ երգելով։

Կարինեն այժմ մի նպատակ ունի, բուհն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակել Ռուսաստանում, որից հետո կվրադառնա հայրենիք և այստեղ կբացի իր սեփական նորաձևության սրահը:

 

Սեդա Գևորգյան

4-րդ կուրս

Կիսվել