ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ

1479

Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Փարաջանյանց)  հայ կինոռեժիսոր է, ով ստեղծել է համաշխարհային ճանաչման արժանացած  ֆիլմեր ` «Մոռացված նախնիների ստվերները» (1964), «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» (1969), «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1985), «Աշուղ Ղարիբ» (1989): Ֆիլմերում ներկայացված են Կովկասի բազմազանությունը, կոլորիտն ու մշակույթն առհասարակ։

Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988-ին։ 1988-ի աղետալի երկրաշարժի պատճառով շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991-ին: Ցավոք, Փարաջանովին չվիճակվեց ապրել այն տանը, որը մահից հետո դարձավ թանգարան։

Թանգարանը մեր առջև բացում է փարաջանովյան կյանքի հայտնի ու անհայտ էջերը, կենցաղավարությունը, մեզ անհայտ կենսագրական տվյալներն ու նրա արվեստի յուրօրինակ նմուշները։

Ներկայացված են շուրջ 1400 ցուցանմուշ և 700 ստեղծագործություն։ Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ, որոնք դեռևս կենդանության օրոք նրա կամքով Երևան են տեղափոխվել:

Փարաջանովի ստեծագործությունը իր նմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, յուրօրինակությամբ, եզակիությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ:

Գոյության շուրջ 20 տարիների  ընթացքում թանգարանը կազմակերպել է 56 ցուցահանդես, այդ թվում` Կննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Լոնդոնում, Փարիզում և այլուր։Հատկանշական է, որ արտասահմանյան ցուցադրությունների ժամանակ ապակյա կոլաժները չեն ցուցադրվում, ինչը առիթ է ստեղծում, որպեսզի այն տեսնեն միայն թանգարանում։

Թանգարանի հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներին են. գծանկարներ,տիկնիկներ,գլխարկներ,գծանկարներ, կինոֆիլմերի էսքիզներ: Փարաջանովը մի քանի ինքնանկարներ է ստեղծել, որոնք նույնպես ցուցադրված են։ Կոտրված ափսեները, անպետք իրերը, մկրատները, երաժտական գործիքները, ապակիները վերածվել են յուրօրինակ կոլաժների։Թանգարանի ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակները`  ուղղված Լիլի Բրիկին, Ա.Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գոծիչների:

Նույնիսկ անազատության մեջ գտնվելով՝ Փարաջանովը շարունակեց ստեղծագործել։ Հեղինակի ինքնատիպ գործերի մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ, որոնք ևս ցուցադրված են թանգարանում։

Մեկ անգամ այցելությամբ, թերևս, չենք կարող ամբողջապես բացահայտել Փարաջանովի արվեստնն ու անձը, և ընդհանրապես Փարաջանով մարդուն լիովին բացահայտելը անհնար է։

 

Լիլիա Արզումանյան

4-րդ կուրս

Կիսվել