ԿԱՅԱՑԱՎ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՄԱՆ ԽՆԴԻՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԿԱՅԱՑԱՎ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՄԱՆ ԽՆԴԻՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

2281

Տարածության և ժամանակի մեջ, հնարավորության սահմաններում, նույնացնել և տեղայնացնել հայկական հնագույն էթնիկական հանրույթը,այնքան վաղ, ինչքան միայն հնարավոր է՝ որոշ չափով անդրադառնալով նաև նրա վաղ զարգացման ընթացքին:

Մարտի 15-ին, ժամը 16:00-ին «Հայ գիրք» գրախանութում ջերմ ու գրքային մթնոլորտ էր: Տեղի ունեցավ Արմեն Պետրոսյանի երկար սպասված «Հայ ժողովրդի ծագման խնդիրը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է հեղինակի ծնողների հիշատակին: Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանն, ով նույնպես ներկա էր շնորհանդեսին: Ըստ նրա՝ Արմեն Պետրոսյանի յուրաքանչյուր գործ լի է նորանոր բացահայտումներով ու անակնկալներով:

-Իր ոճի յուրահատկությամբ նաև,-նշեց խմբագիրը,- հեղինակը կարողացել է ներկայացնել ու բացահայտել այնպիսի բաներ, որ թվում է գիտենք, բայց պարզվում է պարզապես անցել ենք կողքով: «Հայ ժողովրդի ծագման խնդիրը» գիրքը նմանատիպ գրքերի շարքում կարելի է նվաճում համարել:

Գրքում քննարկվում են հայ ժողովրդի սկզբնավորման, ձևավորման, նախապատմության ու վաղ պատմության խնդիրները, որոնք տարբեր աշխատություններում կոչվել են «ժողովրդի ծագում», «ժողովրդի ձևավորում» և այլն: Ուսումնասիրվում է հայագիտության առավել կարևոր ու վիճահարույց խնդիրները՝ ծագումն ու կազմավորումը: Ներկայացվում ու քննարկվում են հարցի շուրջ եղած հայտնի տվյալներն ու վերջիններիս հիման վրա առաջ քաշած գիտական վարկածները: Նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանակների համար:

Շնորհանդեսն անցավ հետաքրքիր ու ակտիվ քննարկումներով: Ներկաներն հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել հեղինակին, և իհարկե, ձեռք բերել գիրքը հեղինակի մակագրությամբ:

 

Արաքսյա Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել