IQOS ՍԱՐՔԵՐԸ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԾԽՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

IQOS ՍԱՐՔԵՐԸ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԾԽՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1285

Արդեն մի քանի օր է՝ Դալմա Գարդեն մոլի տաղավարներից մեկում մշտական հաճախորդներ են հավաքվել, պատճառը՝ IQOS սարքերն են, որոնք ծխողներին հնարավորություն են տալիս բավարարել իրենց ծխելու պահանջմունքը՝ առանց առողջությունը վնասելու:

Ի տարբերություն շուկայում առկա մի շարք ծխախոտների՝ սա իր հերթին վերացնում է ծուխն ու մոխիրը, ինչպես նաև շրջապատին տհաճ հոտերը, որոնք հեշտությամբ կպչում են հագուստին:

Տվյալների համաձայն 2018 թվականի հունվար ամսի դրությամբ ամբողջ աշխարհում ավելի քան 5 միլիոն սպառող ունի արդեն IQOS-ը, ինչը լուրջ և ողջունելի ցուցանիշ է: Լրագրողական հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մեր համաքաղաքացիների մի մասի կարծիքով այն էական փոփոխություն իր մեջ չի պարունակում, իսկ մյուս մասը ուրախ էր, որ արդեն հնարավորություն ունի ծխելը նման միջոցով դադարացնելու. «Մի քանի ամիս է, ինչ լսել էի, որ կան տենց սարքեր, բայց լուրջ չէի մոտենում, որովհետև այն կարծիքին էի, որ ոչ մի տարբերություն չկա, բայց հիմա արդեն երկու շաբաթ է օգտագործում և դժգոհ չեմ մնում, փոխարինել եմ ծխախոտը սրանով և դրա պահանջը չեմ էլ զգում»,- մեզ հետ զրույցում նշեց 29 ամյա Արտակը:

Համաքաղաքացիների մտահոգությունը հաշվի առնելով՝ փորձեցինք պարզել, թե որքանով են տարբերվում IQOS սարքավորումները սովորական ծխախոտներից. « IQOS-ի գոլորշին միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան գիտական հետազոտության շրջանակներում դիտարկված սիգարետի նմուշը և նիկոտինը: Պիտի փաստենք այն, որ ովքեր անցում են կատարել IQOS-ի, զգալիորեն նվազել է վնասակար նյութերի ազդեցությունը: Մենք հույս ունենք, որ այս ճանապարհով զգալի կնվազեն ծխախոտով իրենց առողջությանը վնասող ու վտանգող մարդկանց թիվը»,- իր խոսքում նշեց «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության հաղորդակցության գծով պատասխանատու Տաթեւիկ Հովհաննիսյանը:

Սուրեն Այվազյանը շուրջ մեկ տարի է՝ օգտվում IQOS-ից: Պատմում է, որ տանը տարաձայնություններ էր հաճախ ծագում իր ծխելու համար.« Ամեն օր, երբ ես ուզում էի ծխել ծնողներս ու կինս ինձ հետ բանավիճում էին: Մի օր առիթներից մեկի ժամանակ ընկերս խորհուրդ տվեց այդ սարքը, բայց ասաց, որ քաղաքում չկա, ես էլ հետաքրքվեցի և արտերկրից ինձ ուղարկեցին: Տանը հիմա այնքան հանգիստ է: Այդ թեման փակված է և երջանիկ ենք բոլորս(ծիծաղում է)»:

Ծխող կանանց համար սա նույնպես մեծ իրադարձություն էր և այցելուների շարքում նրանց թիվը ևս փոքր չէր.«Ամուսինս դեմ չէր, որ ես ծխեի, բայց զգում էի, որ ծխախոտի հոտը իրեն հաճելի չէր, այդ իսկ պատճառով փոխարինեցի IQOS-ով և իրեն նույնպես վարակեցի այդ սովորությունովս (ժպտում է) և հիմա ամուսիններով իրար լավ հասկանում ենք»:

Գրետան, ով նույնպես ծխելու սիրահար է՝ պատմում է, որ IQOS սարքերին դեռևս արտերկրում բնակվելու ժամանակ է ծանոթ եղել, բայց երբեք չի կիրառել.«Հայաստանում ուրիշ է, եվրոպայում աղջիկների ծխելուն այդպես խիստ չեն մոտենում, երբ ես սկսեցի ծխել տասնյոթ տարեկան էի, բայց ծնողներս արդեն պլանավորել էին, որ գալու ենք Հայաստան, էստեղ ինձ ամուսնացնեն, մի խոսքով, ապագաս էստեղ էին տեսնում հայ տղայի կողքին: Երբ եկա այստեղ, սիրահարվեցի մի տղայի, թողեցի ծխելուս սովորությունը՝ քաջ գիտակցելով, որ այստեղ, թերևս, ոչ մի տղայի դուր չի գա, որ իր ընկերուհին ծխի, իհարկե, չթաքցրի նրանից, որ արտերկրում բնակվելու ժամանակ ծխել եմ, նա դա թեթև տարավ, բայց չմոռացավ հիշեցնել, որ այլևս մոռանամ ծխելու մասին: Մի քանի օր առաջ իմացա, որ Երևան նույնպես IQOS սարքերն առկա են, խնդրեցի ընկերոջս, որ թույլ տա փորձեմ և ի զարմանս ինձ նա կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ ինձ նվեր կանի: Հիմա սպասում եմ, տեսնենք (ծիծաղում է)»:

Բորիս Այվազյանն, ով արդեն շուրջ 10-ը տարի է՝ ծխում է, պատմում է, որ երկար տարիներ տարբեր ապրանքանիշի ծխախոտներ է ծխել, հատկապես սիրել է թունդ տեսակները.«Ինձ մոլի սիրահար համարել չգիտեմ՝ որքանով է կարելի, բայց միշտ սիրել եմ ծխել օրվա կտրվածքով 1-2 տուփ: Ընկերներս արդեն գիտեին, որ, եթե նյարդերս թույլ էին, ինձ օգնության էր հասնում ծխախոտը, չնայած որ ցանկություն ևս կար, այսինքն միայն նյարդերս հանգստացնելու համար չէի ծխում: Գործնական հանդիպումներից մեկի ժամանակ նկատեցի, որ գործընկերներիցս մեկը IQOS է օգտագործում, թերահավատորեն մոտեցա և սկսեցի հետաքրքվել, հետո ականջի հետև գցեցի: Անցավ մի քանի ամիս, մտքովս անցավ, զանգեցի նրան և խնդրեցի ինձ համար պատվիրել այդ սարքից, չնայած որ այդքան էլ համոզված չէի, որ կօգտագործեմ: Հիմա արդեն չորս ամիս է այս սարքն եմ օգտագործում, անկեղծության համար պիտի նշեմ, որ ինքնազգացողությունս ավելի լավ է և ինձ ավելի թեթևացած եմ զգում: Սկզբնական շրջանում արտերկրից էի պատվիրում, հետո արդեն բաժանորդագրվեցի և երեք  տուփ հնարավորություն ունեի ձեռք բերելու, իսկ հիմա շատ ուրախ եմ, որ մեր քաղաքում ևս հասանելի դարձավ: Երբեմն, իհարկե, պիտի խոստովանեմ, որ անցնում եմ ավանդական ծխախոտի, բայց չեմ տարվում դրանով, 1-2 հատիկ ծխում եմ, հավեսս հանում, կարոտս առնում ու դեն նետում: Աշխատավայրում մեկս մյուսին վարակեց և հիմա բոլորս դարձել ենք IQOS-ի անդավաճան օգտագործողները, չնայած որ պլանավորում եմ կտրականապես դադարացնել ծխելս, գիտեմ շատ դժվար կլինի, բայց ոչ անհնար»:

Չնայած ծխախոտի վնասակար լինելու հանգամանքին՝ մարդիկ, ովքեր կախվածություն ունեն դրանից, անհնար է միանգամից ձերբազատվել և հրաժարվել ծխելուց, ուստի IQOS-ը ոսկե միջին տարբերակն է, որի միջոցով ժամանակի ընթացքում կարելի է հասնել հաջողության և բացարձակապես դեմ լինել ծխելուն:

 

Արմինե Գասպարյան

4-րդ կուրս

Կիսվել