ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ

2165

Սննդամթերքի անվտանտանգության խնդիրների հարցում առանձնահատուկ նշանակություն ունեն հանրային սննդի կետերը, որոնք զբաղվում են արագ սննդի վաճառքով։

Ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ արագ սննդի կետերը տարեկան մեկ անգամ ստուգվում են, ավելի հաճախակի դիտարկումներն իրականացվում են բացառապես ահազանգի հետքերով։ Ըստ պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի՝ ստուգումները պետք է ավելի հաճախակի և անկողմնակալ բնույթ կրեն և չսպասեն ահազանգի։ Այստեղ պետք է անընդհատ վերահսկողություն իրականացնել, չէ որ մենք գործ ունենք սննդի հետ, որի անորակ լինելը առողջական որոշակի խնդիրների կհանգեցնի,- ասում է Դավիթ Պիպոյանը։

Գաղտնիք չէ, որ արագ սննդի կետերում հաճախ կասկածելի կիսաֆաբրիկատներ են օգտագործվում, իսկ հիգիենայի պայմանները հույս չեն ներշնչում։ Արագ սննդից և քաղաքի կենտրոնական հատվածներում տեղակայված հանրային սննդի կետերից հիմնականում օգտվում են ուսանողներն ու դպրոցականները։ Իրենց խոսքերով՝ օգտվում են արագ սննդից ժամանակի սղության պատճարով, ոմանց էլ դուրեկան է վերջինիս համը։ Համալսարանում ուսանողները օգտվում են յուղի, ձեթի մեջ տապակված անորակ սննդից, որը մատչելի է իրենց գրպանին,- ասում է Դավիթ Պիպոյանը։

Ըստ գաստրոէնտերոլոգ Արմեն Միրզոյանի արագ սնունդ պատրաստելիս հաճախ օգտագործվող բաղադրիչը ձեթն է, որը ջերմային վերամշակում անցնելուց հետո ձերք է բերում մեծ քանակի կանցերոգեն տարրեր, որոնք օրգանիզմում առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, էրոզիա, գաստրիտ։ Օգտագործվում են նաև արոմատիզատորներ, որոնք պարունակում են քիմիական տարրեր, ունեն հաճելի, գերող հոտ, սրանք նույնպես առաջացնում են ստամոքս-աղիքային խնդիրներ։

Նույն ձեթի մեջ մի քանի անգամ տապակվող սնունդը, արոմատրզատորներն ու հիգիենայի վատ պայմանները նպաստում են օրգանիզմում մի շարք հիվանդությունների առաջացմանը։ Հանրային սննդի կետերում խնդիրներն այնքան շատ են, որ դրանք լուծելու համար տարեկան մեկ անգամ ստուգումներ կատարելը բավարար չէ։ Այստեղ պետք է պարբերաբար հսկողություն։ Խնդիրը չի լուծվի անգամ տուգանելու դեպքում։ Քանի դեռ համապատասխան մեխանիզմներ չեն մշակվել, տնտեսվարողը կշարունակի խախտումներով աշխատել։

 

Սյուզաննա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել