ՄԵԾ ՈՒ ԸՆԴԱՐՁԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՄԵԾ ՈՒ ԸՆԴԱՐՁԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ

1580

Ասում են՝ Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով, բայց շատերս ենք բախվել այն բարդ խնդրի հետ, թե էլ որտե՞ղ կարելի է գնալ ու ինչո՞վ զարմացնել օտարերկրյա մեր հյուրերին:  Պատասխանատու պահերին շրջագայության այդ ցուցակը արագ սպառվում է: Գուցե մենք չգիտե՞նք «թաքնված» վայրերը: Եկեք փորձենք դուրս գալ Կասկադ-Գառնի-Տաթև-Գեղարդ շղթայից՝ հասկանալու համար, թե էլ որտեղ կարելի է շրջել:

Որպես մեծ հյուրասեր ու հյուրի քիմքը տնական համեղ ուտեստներով ու խմիչքներով զարմացնող ազգ, առաջարկում եմ առաջին կանգառն անել «Երևանի կոնյակի գործարան»-ում: Այս գերժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանում արտադրվում է մեծ քանակությամբ բարձր որակի կոնյակ և գինի, բայց պարտադիր է գոնե մեկ անգամ փորձել լեգենդար  «Ararat» կոնյակը: Իզուր չէ, որ Չերչիլն, այն հարցին, թե որն է  նրա երկարակեցության գաղտնիքը, առանց երկար մտածելու պատասխանել է. «Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:

Երևի հյուրերը դեմ չեն լինի ծանոթանալու նաև հայկական գինու համին. Ուրեմն շտապենք «Արենի» գինու գործարան: Արենի գյուղում աճեցնում են երկու տասնյակից ավելի խաղողի տեսակներ, որոնցից, սակայն, առավել արժեքավոր են  «արենի» տեսակի տեխնիկական սորտի խաղողը, որից և պատրաստվում է «Արենի» հանրահայտ գինին, որից տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա և իրացվում ոչ միայն Հայաստանում այլև արտերկրում: Եվ այս գինիով է, որ մարդիկ համեմում են խրախճանքային սեղանները, միմյանց հաջողություն և բարեմաղթանքներ հղում: Չմոռանաք նաև մյուս հայտնի գործարանների մասին՝ «ՄԱՊ», «Ավշար» գինու գործարան, «Արմենիա Վայն», «Երևանի Նոյ կոնյակի-գինու գործարան» և այլն:

Հաջորդ կանգառը «Մեգերյան» կարպետ գործարան- խանութն է:

1917թ ին. Մեգերյաները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել Մեգերյան ընկեությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Մեգերյանների գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է վերջին՝ չորրորդ սերնդի ժամանակաշրջանին: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որոնց հիմքում ընկած էին գորգերի տեսքի և հնագուն ոճի սկզբունքները: Ընթացքում զարգացրեցին և կիրառեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր և հանգույցի հին հայկական տեղնոլոգիաներ՝ այպիսով ստեղծելով ձեռագործ գորգերի արտադրության գործընթացում վաղեմության սկզբունքը: Այցելության ընթացքում, բացի ցուցասրահում շրջելուց և գնումներ կատարելուց, չմոռանաք հետևելու արվեստի գործերի պատրաստման յուրօրինակ ընթացքին, ծանոթանալու բնական նյութերով ներկման և վերամշակման գործընթացին:

Սպորտի կամ բնության սիրահարներին հրավիրեք Հեծյալ ակումբ «Այրուձի»՝ Աշտարակի ծայրամասում: Զբոսանքը ձիերով դրական էներգիա կփոխանցի և, իհարկե, կծանոթանաք այդ բարի կենդանիների հետ աշխատանքին:

Թույլ տանք մեր հյուրերին զմայլվելու հայկական լեռների, անտառների, կապուտակ Սևանի ու կանաչ ձորերի  տեսարաններով՝ այս անգամ  թռչնի բարձրությունից: Հայաստանի լանդշաֆն ու հաճելի եղանակը լայն հնարավորություններ են ընձեռում պարապլաներային սպորտով զբաղվելու համար: Անմոռանալի պահերն ու թարմացնող օդն ապահովված է:

Վերջում չմոռանաք հպարտությամբ ներկայացնելու մեր ունեցած հաջողությունները կաշեգործության ոլորտում, այցելելով Chust shoes խանութ-սրահը, որը մեկ հարկի տակ է հավաքել կայկական կոշկարտադրության առաջատարներին: Chust Shoes նախագծի գործունեությունը գրավիչ և հետաքրքիր է հատկապես օտարերկրյա հյուրերի և Հայաստան այցելող զμոսաշրջիկների համար, ուստի խանութ-սրահը Հայաստանի հյուրերին ներկայանում է առանձնահատուկ առաջարկով և հրավիրում այցելության Հայաստանի՝ որպես կոշկագործության հնագույն ավանդույթներ և մշակույթ ունեցող երկիր բացահայտելու:

 

Ադրինե Նիդելյան

3-րդ կուրս

Կիսվել