«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԲԱՅՑ ՉԵՄ ԷԼ ՄՏԱԾԵԼ ԱՅՆ ԼՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ». ԷԴԳԱՐ...

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԲԱՅՑ ՉԵՄ ԷԼ ՄՏԱԾԵԼ ԱՅՆ ԼՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ». ԷԴԳԱՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

2022

Ապրիլի հինգին ԷՕՆ հակասրճարանում կայացավ Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր» գրքի երկրորդ շնորհանդեսը, առաջինը կայացել էր Գյումրիում:

Գրող Արմինե Բոյաջյանը խոսելով հեղինակի մասին նշեց.

«Թեև այսօր վերացական գրականությունը տարածված և ընդունելի է, բայց ամեն դեպքում ես սիրում եմ սյուժեներ: Իսկ Էդգարը սյուժե կառուցեու վարպետ է, նա կարողանում է գեղեցիկ պատմել, նա կարողանում է իր պատմությունը սկզբից մինչև վերջ հասցնել մարդկանց, դա իր մոտ շատ լավ է ստացվում: Նա պատմելու վարպետ է»:

Ընթերցողներից մեկի հարցին՝ սիրում ե՞ք մեր սովորական երկիրը և երբևէ մտածել ե՞ք այն լքելու մասին, հեղինակը պատասխանեց. «Ոչ չեմ սիրում, բայց չեմ էլ մտածել այն լքելու մասին»:

Էդգար Կոստանդյանի առաջին գիրքը՝ «Անիմաստ վերադարձ» լույս է տեսել 2007թ-ին, երկրորդը՝ «Ներեցեք» հրատարակվել է 2009-ին, սակայն գրողին հայտնիություն է բերել 2013թ-ին լույս տեսած «Որբանոց» վեպը:

 

 

Նանե Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել