ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

2074

Մարտի 25-ին,Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհը ստիպեց մտածել սեփական անվտագության մասին:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնի 3-րդ կուրսի ուսանողները որոշեցին այցելել երևանյան առևտրի կոնտրոններ ու սեփական հետաքննությունն անցկացնել՝ պարզելու, թե  որքանով են մեր հանրային վայրերն անվտանգ ու ապահով այցելուների համար:

 

«Պալաս» առևտրի կենտրոն

Մուտք գործելով «Պալաս» առևտրի կենտրոն, առաջինը, ինչ մենք նկատեցինք, պատերի վրայով անցնող հոսանքի բաց լարերն էին, ապա՝  նեղ աստիճնավանդակները:

Առևտրի կենտրոնը շատ խառն է դասավորված, ինչը թույլ չի տալիս այցելույին արագ կողմնորոշվել՝ ուր գնալ և ինչպես:

Հետևաբար մենք խնդրեցինք անվտանգության աշխատակցին ուղեկցել մեզ ու ներկայացնել առևտրի կենտրոնի անվտանգության համակարգերը:

Բայց նախ պետք էր գտնել  այդ աշխատակցին ու տարբերել  նրան շարքային այցելուներից, քանի որ այս կենտրոնում անվտանգության աշխատակիցները  հատուկ համազգեստ չեն կրում:

Մեր հարցին, թե արդյոք առևտրի կենտրոնն ապահովված է անվտանգության համակարգերով, մեզ դրական պատասխան տվեցին, բայց հրաժարվեցին ցույց տալ դրանք:

Տարհանման պլանի մասին հարցին էլ այսպես պատասխանեցին. «նկուղում ունենք շենքի քարտեզը»: Իսկ ձայնային ազդանշանային համակարգը տեղադրված էր աստիճանավանդակի դժվար հասանելի անկյունում՝ շուրջ 2 մետր բարձրության վրա:

Մեր մտահոգությանը, թե արտակարգ իրավիճակներին շենքն ու դրա անձնակազմը պատրաստ չեն, առևտրի սրահներից մեկի վաճառողուհին ասաց. «ԱԻՆ-ը երկու օր առաջ եկել, «չերեզ օֆիս» ստուգել է»:

 

Dalma Garden Mall առևտրի կենտրոն

Այս առևտրի կենտրոն մեր այցելության ընթացքում տեսանք, որ շենքում  պահպանված են անվտանգության  գրեթե բոլոր կանոնները: Շենքը ունի երկու մուտք, բայց շատ քիչ պատուհաներ: Յուրաքանչյուր հարկում պատերին փակցված են տարհանման պլանները: Խաղահրապարակները գտնվում են երկրորդ հարկում, ունեն  լայն դռներ դուրս գալու համար: Շենքում գործում է և՛ շարժասանդուղք, և՛ վերելակ:

Հաճախորդների հետ ունեցած զրույցից հասկացանք, որ նրանք իրենց ապահով են զգում և համոզված են՝ ցանկացած պարագայում կկարողանան արագ դուրս գալ  շենքից:

 

«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն

Երևանի կենտրոնում գտնվող 7 հարկանի ՌոսիաՄոլ(Rossia Mall) առևտրի և զվարճանքի համալիրը 5 մուտք ունի՝ երեքը Տիգրան Մեծի պողոտայից, մեկը՝ Խորենացի փողոցից, մեկը՝ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանից։

Մոլի անվտանգության պատասխանատուները մեզ պատրաստակամ ընդունեցին, և, ուղեկցելով տարածքում, ցույց տվեցին անվտանգության բոլոր միջոցները՝ հրդեհաշիջման համակարգերը, օդորակիչները, հակահրդեհային պահարանները, հակարդեհային անձրևային համակարգը ու պատերին փակցված տարհանման պլանները:

Այդուհանդեձ, մոլն ունի նաև որոշ թերություններ. Շարժասանդուղքները  չափազանց նեղ են, նախատեսված մեկ հոգու համար, չկան հաշմանդամների համար նախատեսված հարմարանքներ, բացի վերելակներից, որոնք դարձյալ մեծ չեն:

Play Space մանկական կենտրոնը և  ռեստորանը գտնվում են մոլի չորրորդ հարկում, ինչը արտակարգ իրավիճակների դեպքում կարող է խնդիրներ առաջացնել՝ այնտեղ գտնվողներին տարհանելու ժամանակ։

 

«Ռիոմոլ» առևտրաժամանցային կենտրոն

2017թ–ի նոյեմբերից գործող «Ռիոմոլ»–ում հակահրդեհային անվտանգության համակարգ կա, բայց երբեք չի գործարկվել։ Այս մասին մեզ պատմեց առևտրաժամանցային կենտրոնի աշխատակիցը` մոլի տարածքում առկա անվտանգության բոլոր միջոցները ցույց տալով ու հավաստիացնելով` համակարգն անխափան աշխատում է։

Մոլն ունի արտակարգ դեպքերի համար նախատեսված պահեստային ելքեր, հակահրդեհային ձայնային ազդանշան և ավտոմատ հրդեհաշիջման համակարգ։

Մեր այցելության ժամանակ «Ռիո մոլի» անվտանգության աշխատակիցը ցույց տվեց վթարային ելքերը, հակահրդեհային արկղերը, առաստաղին տեղադրված հրդեհաշիջման համակարգի գլխիկները։ Նա մեզ  վստահեցրեց, որ արտակարգ իրավիճակների ժամանակ, եթե նույնիսկ ելեկտրոնային դռների համակարգը խափանվի, կան նաև մեխանիկական բացվող դռներ՝ բոլոր ելքերի մոտ:

«Մենք ունենք պայմանական տերմիններ, որով իրար բացատրում ենք, թե շենքի որ հատվածում պետք է տարհանում իրականցնենք: Ունենք անվտանգության հատուկ կահավորված սենյակներ ու բուժկետեր: Բոլոր հարկերում տեղադրված են նաև հակահրդեհային անձրևային համակարգեր: Միայն խաղասրահում  չկա, որպեսզի խուսափենք ջրի հոսքի ժամանակ հնրարավոր կարճ միացումներից»,- ասաց մեր զրուցակիցը:

Լավ տպավորություններով լքելով «Ռիո» մոլի շենքը, բակում մեզ հիասթափություն էր սպասվում: Առևտրի կենտրոնի անմիջական հարևանությամբ տեղակայված  բենզալցակայանը փչացրեց ներսում ստացած ամբողջ դրական տպավորությունը, քանի որ ցանկացած հրդեհի դեպքում այն լրացուցիչ ռիսկ է կենտրոնի այցելուների համար:

 

«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոն

Մեր այցելության պահին գործում էր առևտրի կենտրոնի միայն առաջին հարկը: Անվտանգության աշխատակցին գտնել չհաջողվեց: Տարհանման պլան ևս չգտանք: Մոլի տարածքում կային մի քանի ելքի-մուտքի դռներ, բայց դրանցից բաց էր միայն մեկը:

Հակահրդեհային համակարգերից գտանք միայն առաստաղին փակցված ինչ-որ սարքեր, որոնք այնքան էլ պարզ չէ, թե ինչպես են գործում և ինչի համար են նախատեսված: Իսկ աշխատակիցներից պարզաբանում ստանալ, ինչպես արդեն ասացինք, չհաջողվեց:

 

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց

Այցելելով «Երևան Սիթի»-ի տարբեր մասնաճյուղեր և մոտենալով դրանց տնօրեներին՝ մենք նույն պաատասխանն ստացանք՝ կամ տեղում չեն, կամ  չեն ուզում հարցերին պատասխանել:  Տիգրան Մեծի պողոտայում տեղակայված սուպերմարկետում տնօրենին հանդիպելով, միայն  գռեհիկ պատասխան լսեցինք, ուստի ստիպված էինք ինքնուրույն շրջել տարածքում ու անել սեփական դիտարկումները. առևտրի սրահն ունի երկու մուտք դիմացից ու հետևից, տարածքում շրջում են անվտանգության աշխատակիցները, տեղադրված են տեսախցիկներ, դռներն էլեկտրական չեն, հակահրդեհային համակարգ ու տարհանման պլան տեսնել չհաջողվեց:

Մաշտոցի 5 հասցեյում գտնվող Փակ Շուկան ևս երկու մուտք ունի, 2-ն էլ էլեկտրական դռներով: Այստեղ ևս անվտանգության աշխատակիցները աչալուրջ հսկում են տարածքը, կան տեսախցիկներ:

2-րդ հարկում կա մեկ մուտք: Այս փաստի վրա, ի դեպ, իր ստուգայցերի ժամանակ ուշադրություն էր հրավիրել նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ-Ի դիտարկումերից պարզ էր դարձել, որ էլեկտրականության հետ ևս  որոշ խնդիրներ կան: Այդուհանդերձ, հաճախորդներին դա չի անհանգստացնում: Այս առևտրի կենտրոնում նրանք վստահեցնում են, որ իրենց ապահով ու հարմարավետ են զգում:

 

Մերի Դարաբյան

Մերի Թևոսյան

Սաթենիկ Խեբոյան

Նաիրա Կարապետյան

Սոնա Գիշյան

Անի Կարապետյան

3-րդ կուրս

Կիսվել