ԱՄԵՆ ԳԵՂԵՑԻԿ ԽԱՂԱԼԻՔ ՉԷ, ՈՐ ԱՆՎՏԱՆԳ Է

ԱՄԵՆ ԳԵՂԵՑԻԿ ԽԱՂԱԼԻՔ ՉԷ, ՈՐ ԱՆՎՏԱՆԳ Է

2188

Մենք շատ հաճախ ջանք չենք խնայում երեխաներին ամեն անգամ նոր ու գեղեցիկ խաղալիքներ նվիրել, չէ՞  որ մանկությունն առանց սիրելի խաղալիքների անհնար է պատկերացնել։ Դրանք կարևոր նշանակություն ունեն նաև հոգեկան աշխարհի զարգացման, անձի ձևավորման տեսանկյունից։

-Դուք աշխարհի ամենայավ մաման ու պապան եք, հենց էս կուկույից էի ուժո՜ւմ․․․

ԻՆՉՊԻՍԻ՞ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ ՄԵՆՔ

Մեր օրերում այնքան շատ է ներկրվող խաղալիքների տեսականին, իսկ գներն էլ այնքան բազմազան և խափուսիկ, որ սովորական սպառողը դժվարանում է կողմնորոշվել և՛ գնի, և՛ որակի առումով:

Խաղալիքների ընտրությանը 2016 թվականին անդրադարձել է Mediamax.am-ը՝ օգնելով սկսնակ և փորձառու մայրիկներին ճիշտ ընտրություն կատարել։ Մասնագետները խարհուրդ են տալիս սահմանափակել խաղալիքների քանակը եւ առաջնորդվել որքան քիչ, այնքան լավ սկզբունքով, արդեն առկա և անընդհատ ավելացող խաղալիքները չկուտակել, այլ՝ նվիրաբերել եւ հերթափոխել (հոդվածն ամբողջությամբ այստեղ՝

http://www.mediamax.am/am/column/12621/

Շատ հաճախ մեր շուկան հեղեղված է լինում ոչ օգտակար, վնասակար նյութեր պարունակող խաղալիքներով, ունենում են վատ ամրացված կոճակներ, պատրաստված են լինում վատ որակի պլաստտմասայից, ներկերից։

2  տարեկան Դայանայի մայրը  խորհուրդ է տալիս ծնողներին` տնտեսական որևէ խանութից խաղալիք չգնել: «Մի քանի անգամ մենք գնել ենք, ավելի շատ նվիրել են, ահավոր հոտ էր գալիս, երեխան անընդհատ փռշտում էր, վրան էլ ալերգիկ ցան դուրս տվեց: Մասնագիտացված խանութներում մի քիչ թանկ են, բայց կարծում եմ, ավելի որակյալ ու անվտանգ են»,- ասաց տիկին Էմման, ով գտնում է, որ ավելի լավ է գնել մեկ խաղալիք թանկ գնով, քան մի քանիսը` ավելի մատչելի, որից ինչեր ասես, որ հետագայում չեն կարող առաջանալ:

Մեր հասարակության մեծ մասը ուշադրություն չի դարձնում, թե որտեղից և ինչպիսի խաղալիք է գնում: Եվ ցավոք սրտի, խաղալիք կարելի է գնել ցանկացած տնտեսական խանութից:

Քանի որ մեր երկրում մեր  ծնողները վաստակում են ոչ այնքան շատ, այդ իսկ պատճառով երեխաների համար խաղալիքներ ընտրելիս նախապատվություն են տալիս ավելի էժան տարբերակներին, բայց սա դեռ չի նշանակում, որ ավելի թանկ խաղալիքները պակաս վտանգավոր են:

Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Բժիշկ-մանկաբույժ Մարգարիտա Աճեմյանը հորդորում է, որ պետք է զգուշանալ խանութներում վաճառվող փափուկ խաղալիքներից ևս։ Տարրական վերահսկողության բացակայությունը հանգեցնում է նրան, որ վաճառասեղաններին դրված են փափուկ խաղալիքներ, որոնց աչքերն ամրացված չեն ամուր թելով, այլ ընդամենը սոսնձած են մորթու վրա։ Երեխան կարող է հանգիստ կուլ տալ դրանք։ Հարյուրավոր դեպքեր են եղել, երբ հրաշքով ենք հասցրել երեխայի կոկորդից հանել խաղալիքի մանր դետալները։ Բացի այդ, փափուկ խաղալիքները բակտերիաների հիանալի տարածիչներ են:

Ինչպես տեղեկացնում է «Pediatrics» ամերիկյան հեղինակավոր ամսագիրը, ավստրալիացի բժիշկները փափուկ խաղալիքների վրա հայտնաբերել են 86 տեսակի բակտերիաներ, այդ թվում` 13-ը ոսկեգույն ստաֆիլակոկի։

Մինչդեռ, impoqrik.am-ը դեռևս 2012 թվականին գրել է, որ մասնագետը լիովին անվտանգ է համարում հայկական արտադրության խաղալիքները։ Խաղալիք գնելիս մասնագտը խորհուրդ է տալիս  անպայման վաճառողից պահանջել խաղալիքի սերտիֆիկատը: Հայաաստանյան խաղալիքների շուկայում կան տարիներ շարունակ գործող  ընկերություններ, որոնց   արտադրությունը կազմակերպվում է նորագույն սարքավորումներով, ժամանակակից տեխնոլոգիաների եւ որակապես բարձր հումքի հիման վրա: Հումքը բացառապես մաքուր նյութեր են` ստեղծված հատուկ խաղալիքների արտադրության համար, որոնց որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Գաղտնի չէ, որ բնական հումք ունեցող ցանկացած արտադրանք, այդ թվում խաղալիները,  հաճախ մատչելի չեն բոլորի համար, սակայն երեխային որակյալ խաղալիք գնելը այն դեպքն է, երբ «թանկից էժանը չկա» կարգախոսը ավելի  քան տեղին է: Բնական հումքից` մասնավորապես փայտից խաղալիքների գինը շուկայում սկսվում է  նվազագույնը 20.000  դրամից հասնելով` 100.000 եւ ավելի դրամի (հոդվածն ամբողջությամբ այստեղ՝ https://impoqrik.am/news/1288-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84.html)

Հոգեբանների անցկացրած փորձերը ցույց են տվել, որ օրինակ Բարբի տիկնիկը կարող է հոգեբանական մեծ ազդցություն ունենալ: Բարբի տիկնիկով խաղացող աղջիկներն ավելի դժգոհ են իրենց քաշից, քան մյուս փոքրիկները: Մասնագետները զգուշացնում են, որ Բարբիի հետ ժամանակ անցկացնող աղջնակները կարող են սննդակարգի հետ կապված խնդիրներ ունենալ: Հոգեբան Սաթեն Գրիգորյանը մայրիկներին խորհուրդ է տալիս, երեխային բացատրել, որ կան մոդելներ որոնց կարելի է հետևել, բայց ոչ նմանվել, կրկնօրինակել։

Հոգեբան Սաթեն Գրիգորյանը նշում է, որ երբ խաղալիքների վարա գրված է լինում ՁԵՌՔ ՉՏԱԼ, դա հոգեբանական տեսանկյունից շատ սխալ է, քանի որ երեխաների մոտ շոշոփելիքը զարգացման փուլում է և երեխան պետք է շոշափի, որ հասկանա այդ խաղալիքը իրեն դու՞ր է գալիս, ուզում է՞ դրանով խաղալ։

-Մամա՜, ույա՞ էն պուճույ արջուկս։

-Էդ քուրիկի մոտ ա, հեսա կգա պարտեզից։

-Չէ՜, ես հիմա եմ ուզո՜ւմ, էդ եմ ուզում, չէ։՜

Հոգեբանը նաև զգուշացնում է, որ ծնողները ուշադիր պետք է լինեն, թե ինչ տեսակի խաղալիքվ է խաղում իրենց երեխան։ Խաղալիքների մեծ աչքերը, մեծ գլուխները, այսինքն պարանորմալ երևույթները՝ գոյություն չունեցող կերպարի նմանվող, շատ վատ են անդրադառնում երեխայի հոգեբանությանը, օրինակ հայտնի մինիոնները, որոնք ունեն մեկ աչք, երեխան նայում է, և ծնողին հարցնում, թե ինչու՞ այդ կենդանին ունի 1 այլ ոչ թե 2 աչք, ծնողը պետք է կարողանա երեխային բացատրել, չնայած նրան, որ նորմալ կենդանիները, մարդիկ ունեն 2 աչք։ Այս ամենը հաշվի առնելով մայրիկները պետք է ուշադիր լինեն, որ փոքրիկները խաղան «Ճիշտ» խաղալիքներով։

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՕՐԵՆՔԸ

Խաղտալիքների անվտանգությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ՀՀ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՈՒՄԸ  ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ:

Ըստ օրենքի՝  անվտանգության տեսանկյունից խաղալիքը պետք է բավարարի մի շարք պահանջների: Նախ պետք է ուշադրություն դարձնել փաթեթավորման, պիտակի և հայերենի մակնշման առկայությանը,  խուսափել գնել այնպիսի խաղալիքներ, որոնցից, թեկուզ աննշան, բայց վատ հոտ է գալիս, Հայաստան ներկրվող խաղալիքները պարտադիր պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատ: (Ընդունված օրենքն ամբողջությամբ այստեղ՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=74823 )

Ցավոք սրտի, հայ  ծնողներից որևէ մեկը տեղյակ չէր իր իրավունքներից; Հարցին, թե խաղալիքները գնելուց առաջ սերտիֆիկատ պահաջում են, նրանք խոստովանում են, որ դրա մասին առաջին անգամ են լսում:

Տիկին Անահիտը զարմացած ասում է․

-Ճիշտն ասած մինչ այս չենք էլ իմացել, որ կարող ենք սերտիֆիկատ պահանջել, գնել ենք այն ինչ երեխան ուզել ա, աղջիկս էլ սիրում ա տիկնիկներով խաղալ, ու  շատ անգամ նկատել ենք տիկնիկի վատ ամրացված մազերը, վախեցել, որ հեշտությամբ կպոկի և առանց հասկանալու կտանի բերանը, համոզել ենք ու մեկ ուրիշը գնել։

Հայկական շուկայում ամենատարածվածը չինական, ոչ որակյալ խաղալիքներն են: Դրանց ճնշող մեծամասնությունը ծայրաստիճան ցածրորակ է և ակնհայտորեն ոչ անվտանգ փոքրիկների առողջության համար։  Չինական փայտե խաղալիքները (հիմնականում տիկնիկային կահույքը) հաճախ պատում են կապարի հիման վրա պատրաստված լաքով։ Դա անասելի թունավոր է։

Խաղալիքների շուկան առավել աշխուժանում է Նոր տարվա նախաշեմին, քանի որ այդ ժամանակ վաճառքը կրկնապատկվում է, իսկ ռիսկերն էլ՝ ավելանում: ժամանակի սղության պատճառով, ինչպես նաև ավելի շատ գումար վաստակելու նպատակով  խաղալիքները չեն սերտիֆիկացվում: Ռիսկերը մեծանում են, բայց քանի որ այն  ուղղակիորեն առնչվում է երեխաների հետ, ուստի պարտադիր է, որ հսկողությունը եղածից ավելի խիստ լինի:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

  • Ամեն պատահած խանութից երեխաների համար խաղալիք չգնել
  • Վաճառողից պահանջել խաղալիքի սերտիֆիկատը
  • Հիշել, որ երեխան չի կարող վտանգավորն ու անվտանգը տարբերակել, ուստի խաղալիքի ընտրությունը լիովին չթողնել փոքրիկի ցանկությանը
  • Երեխայի կապրիզի դեպքում բացատրել երեխային, որ մյուս տարբերակն ավելի լավն է
  • Գնել մեկը, բայց հնարավորինս անվտանգը
  • Չգնել այն խաղալիքը, որից թեկուզ աննշան, բայց վատ հոտ է գալիս
  • Խաղալիքները պետք է լինեն երեխայի տարիքին համապատասխան
  • Պետք է լինեն մանկան բռունցքից մեծ և չպետք է հեշտ կոտրվեն կամ ունենան փոքրիկ, քանդվող մասեր
  • Չպետք է սուր եզրեր և երկար, դուրս ցցված ելունդներ ունենան
  • Պետք է ներկված լինեն անվնաս, կայուն ներկով
  • Պետք է ուշադիր լինել նաև, թե որ տարիքային խմբի համար է  նախատեսված խաղալիքը
  • Ինչպիսին են պահպանման  եւ օգտագործման պայմանները
  • Անթիվ անհամար խաղալիքներ չկուտակել

Երեխայի համար խաղալիք ընտրելը ոչ միայն հաճույք է այլ նաև պատասխանատու գործ։ Զգուշ և ուշադիր եղեք, թե ինչ եք ընտրում ձեր երեխայի համար, չէ որ ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է:

 

Գոհար Աթաբեկյան

3-րդ կուրս

Կիսվել