«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

1815

Օրերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Լապտերներ» նախագիծը Հյուսիսային պողոտայում «Անկախության սերունդ, ազատ մանկություն» խորագրով ֆլեշմոբ անցկացրին: Այն նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

«Ես ուրախ եմ, որ անկախության սերնդի ներկայացուցիչ եմ ու նաև հպարտ եմ, որ մի փոքրիկ լապտերիկ եմ, լույս մեր անկախ Հայաստանի համար». մեզ հետ զրույցում պատմեց 10-ամյա Անին, ով արդեն մի քանի տարի է՝ հաճախում է «Լապտերներ» խմբակ: Ու թեև Երևանից չէ, բայց դա նրան չի խանգարում ամեն օր գալ և մշակութային կարողություններ ձեռք բերել:

Ֆլեշմոբը սկսեց փոքրիկ մասնակիցների ողջույնի խոսքով, որին հաջորդեց ուրախ երաժշտությունը և անկաշկանդ ստեղծագործական մթնոլորտը: Միջոցառման ողջ ընթացքում նկարիչ  «Լապտերիկներ»-ը   ստեղծագործեցին մեկ ընդհանուր կտավի վրա, իսկ երաժիշտներն ապահովեցին գեղեցիկ կատերումներով:

Միջոցառման մասնակիցները պատահական անցորդներն էին, և քանի որ նրանցից շատերը չգիտեին՝ ինչ է «Լապտերներ» նախագիծը , հենց իրենց հորդորով նախագծի հիմնադիր Էնկա Հուստկան բացեց փակագծերը.

«Լապտերներ» նախագիծը ներկայացնում է 4-16 տարեկան հայ տաղանդավոր մանուկներին և պատանիներին արվեստի բոլոր բնագավառներում՝ նպատակ ունենալով նրանց ներկայացնելու հանրությանը և նրանց առջև բացելու հետաքրքիր, հարուստ և արվեստով հագեցած ապագա: Նախագծի անվանումը խորհրդանշական է: Նրա ակունքներում 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Նարեկացի Արվեստի Միությունում անցկացված «100 Լապտերիկներ» նախագիծն է, որի միջոցով 150 տաղանդավոր հայ մանուկներ և պատանիներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից իրենց տաղանդով և ներկայացրած արվեստի ճյուղերով ողջ տարվա ընթացքում վառեցին հիշատակի, ոգեկոչման և վերածննդի 100 լապտերիկ՝ ցույց տալով աշխարհին, որ Ցեղասպանությունից 100 տարի անց հայի ստեղծարար գենը կենդանի է և շարունակում է վերածնվել և ստեղծագործել՝ ի արևշատություն Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության»:

Ֆլեշմոբի մասնակից Արեն Վարդանյանն  էլ մեզ հետ զրույցում ընդգծեց հանդիպման կազմակերպման կարևորությունները.
«Այս մանուկները ուրիշ Հայաստան չեն տեսել, նրանք ծնվել և ապրում են անկախ Հայաստանում,և մեր նպատակը ոչ միայն իրենց մշակույթին մերձեցնելն է, այլև հնարավորություն տալ, որ հագանքի տուրք մատուցեն դեպի անկախ հայրենիք: Մեզ համար շատ կարևոր է ստեղծել հարթակ, որ իրենց զզարկերակը հասնալի լինի բոլորին, քազնի իրենք են մեր շարունակությունը, մեր անկախության և լինելիության առհավատչյաները»:

Նկարիչների և երաժիշտների ստեղծագործական երկխոսությունը շարունակվեց մինչև ուշ գիշեր, իսկ ավարտին փոքրիկ մասնակիցներն իրենց հետ տարան հանդիսականների ջերմ ժպիտները, հուզված աչքերն ու շնորհակալական խոսքը:

Լիանա Մարտիրոսյան

3-րդ կուրս

Կիսվել