«ՈՐԵՎԷ ՕՐԵՆՔ, ՈՐԵՎԷ ԵՐԿՐՈՒՄ ՉԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ».ԳՆԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«ՈՐԵՎԷ ՕՐԵՆՔ, ՈՐԵՎԷ ԵՐԿՐՈՒՄ ՉԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ».ԳՆԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

1401

Մեդիան  մեր օրվա հիմնական, բաղկացուցիչ մասն է, մենք դրանից ստացող ինֆորմացիայով կառուցում ենք մեր կյանքը: Մարդը գտնվում է որոշակի ազդեցության տակ և դրանից ելնելով է դրսևորում իր վարքը՝ կամ դրական կողմով, կամ՝ բացասական: Մեդիափորձագետ Գնել Նալբանդյանը անդրադարձել է մեդիայում ագրեսիվ տեղեկատվությանը և դրա ազդեցությանը:

Պարոն Նալբանդյան, ի՞նչ է ագրեսիվ տեղեկատվությունը, ինչու՞ է անհրաժեշտ դրա լուսաբանումը:

-Բռնությունն ու սպանությունը տարբերակենք: Դրանք քրեական թեմաներն են, որոնք ուղղակիորեն բռնություն չենք կարող անվանել, որովհետև դրանք կրիմինագեն, քրեածին միջավայրի դրսևորումներ են, բոլոր երկրներում էլ այդ քրեածին միջավայրը կա: Պարզապես հանցագործություն է տեղի ունեցել հասարակական միջավայրում, հանրային միջավայրում տեղի է ունեցել հակասոցիալական գործողություն, և այդ մասին լրատվամիջոցները պարտավոր են խոսել: Խուլիգանություն լինի,  սպանություն, հայհոյանք, թե բռնություն, լրատվամիջոցները դրա մասին պարտավոր են խոսել:

Ինչպե՞ս պետք է ներկայացվի նմանատիպ ինֆորմացիան:

-Որևէ օրենք,  որևէ երկրում չի սահմանում բռնության դեպքերը ներկայացնելու կանոնները, լրատվամիջոցները սովորաբար մշակում են սեփական վարքականոնները, իրենք են որոշում, թե ինչպես  ներկայացնեն բռնության դեպքերը եթերում: Օրինակ «Ժամը» լրատվականի խմբագրակազմը որոշել է խոշոր պլանով չներկայացնել մահացածի մարմնի մասերը, կամ եթե նա արյան մեջ է, նկարում ենք միայն միջին և ընդհանուր պլանով: Աշխատում ենք դիակը նկարել ծածկած վիճակում, եթե այնուամենայնիվ  խոշոր պլանով նկարվել է մոնտաժողը պարտավոր է չդնել և լրագրողը նույնպես: Միջին և ընդհանուր պլանը կարելի է, եթե խմբագիրն ու պրոդյուսերը թույլ են տվել: Ուրեմն մենք մի քանի փուլով մաքրում եք, մաղում  հնարավոր էքսցեզային կադրերը:

-Ինչու՞ են հայկական լրատվամիջոցները Հայաստանից դուրս կատարված բռնությունները այլ կերպ ներկայացնում:

-Երբ  Աֆղանստանում, Սիրիայում կամ Իասլամական պետությունում գլխատեցին մարդկանց, այդ կադրերը միջազգային բոլոր լրատվամիջոցներում պտտվեցին, այդ կադրերը նույնիսկ մենք ցույց տվեցինք: Սովորաբար փիլիսոփայությունը հետևայալն է. դա կատարվել է մեզնից հեռու, մեզ հետ չի տեղի ունեցել, և դա կարող ենք ցուցադրել: Կարող է գալ մի ժամանակ և որոշենք՝ դա էլ ցույց չտալ: Հեռուստաալիքներ եղան, որոնք այդ կադրերը ցույց տվեցին՝ փակելով գլխատված մասերը:

-Ի՞նչ նպատակով են ցուցադրում ագրեսիվ տեղեկատվությունը:

-Մենք տեսնում ենք, որ որոշ դեպքերում լրատվամիջոցներ ցույց են տալիս կտտանքները, բռնության դեպքերը, հաշվեհարդարները՝ մտածելով, որ դա վերաբերվում է իրենց գաղափարական համառակորդին: Հայաստանում մեր լրատվամիջոցները մեծամասամբ ցույց չեն տալիս, մի մասն էլ դա անում է զուտ ռեյտինգի համար:

Կարո՞ղ ենք ասել, որ որոշ դեպքերում ինչ – կերպ արդարացված է ագրեսիվ տեղեկատվության լուսաբանումը:

-Այո, օրինակ քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում տատիկ-պապիկի խոշտանգումները մենք ցույց տվեցինք: Բնականաբար մենք այդ կադրերը ցույց տվեցինք մարրմինը կողքից, իսկ ականջի կտրված մասը մենք blur էինք արել: Դա արվում էր որպեսզի զանգվածային պսիխոզ չստեղծվի, որովհետև դա դաժան տեսարան էր:

-Ինչո՞վ է պայմանավորված նման տեղեկատվության բարձր դիտելիությունը:

-Վերջին 60  հազար տարում մարդուն միշտ էլ հետաքրքրել են սեքսը, սպանությունը և դոմինացիայի ցուցադրումը: Եթե մի տեղ կատարվել է սպանություն կամ բռնաբարություն, ապա մարդիկ ուզում են իմանալ դրա մասին:  Դա բնական մղում է, այլ հարց է,  որ հասարակության մասնագիտական  շերտը կարող է որոշել ձեռնպահ մնալ նման ինֆորմացիան եթերում սփռելուց, և գուցե հասարակությունը հետ վարժվի այդ պահանջներից::

 

Հարցազրույցը` Լիլիա Արզումանյանի

4-րդ կուրս

Կիսվել