ԹԱՏՐՈՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ, ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՖԵՄԻՆԻԶՄԸ, ՈՉՆՉԱՑՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ. Ի՞ՆՉ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ...

ԹԱՏՐՈՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ, ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՖԵՄԻՆԻԶՄԸ, ՈՉՆՉԱՑՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ. Ի՞ՆՉ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

1329

«Օրենսդրական նախաձեռնությունների փոփոխության կարիք ունենք, որպեսզի արվեստի ոչ մի ճյուղ կախված չլինի ինչ-որ չինովնիկի «բարի կամքից»,- մայիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Մամուլի ասուլիսի նպատակն էր նոր ձևավորված կառավարությանն ահազանգել մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրների մասին: Ռուբեն Բաբայանը կարևորեց հասարակություն-թատրոն կապի ստեղծումը՝ այն համարելով քաղաքակիրթ հանրության ձևավորման գրավականներից մեկը: Բանախոսի փոխանցմամբ՝ թատերական գործի կազմակերպման տեսակետից վերջին 30 տարում Հայաստանում ոչ մի բարեփոխում տեղի չի ունեցել. «Միայն ֆինանսների կրճատում է եղել, որը բարեփոխում չի կարելի համարել: Մեր պարագայում շատ կարրևոր է մշակույթը կապել կրթությանը: Մեզ մոտ մշակութային կրթություն հասկացությունը կարծես չի գործում, մշակույթն ու ժամանցը տարբեր եզրեր են, պետք չէ նույնացնել»:

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը մատնանշեց մշակույթի ոլորտի առաջխաղացման մի քանի խոչընդոտ. «Գնորդի պակաս կա, որը կարող է սպառել մեծ քանակությամբ գրական մշակույթ: Գրողների սակավ ֆինանսավորման խնդիր ունենք,. հայաստանյան պայմաններում մենք գրողներին իրենց ստեղծածի դիմաց չենք կարողանում ֆինանսով ապահովել, գուցե գրական մամուլի ֆինանսավորմամբ, նրանց հոդվածների հրապարակմամբ հնարավոր լինի հասնել խնդրի լուծմանը»: Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ Կրթության և գիտության նախարարությունն այստեղ ևս անելիք ունի. պետք է վերանայել հանրակրթական ոլորտում առկա դասագրքերի բովանդակությունը և ուսուցման մեթոդաբանությունը: Վստահ է՝ կրթության որակն անմիջական կապ ունի մշակույթի զարգացման հետ. կարևոր է աշակերտներին նյութի մատուցման ձևը. «Օրինակ, Թումանյանի «Մարոն» կամ «Անուշը» կարելի է այնպես ներկայացնել դպրոցում ժամանակակից ֆեմինիստական խնդիրների հետ զուգահեռ, որ դպրոցականը երկխոսության եզր տեսնի այդ ամենի միջև»:

Անդրադառնալով թավշյա հեղփոխությանն ու դրա արդյունքում ձևավորված նոր կառավարությանը՝ Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ Փաշինյանի ընդհանուր մշակութային երզրահանգման մեջ կա միտում՝ դրդելու հանրությանը դառնալ մշակույթի կրող: Գրականագետը համոզված է, որ գրականության տարածմանը լավագույնս կարող է նպաստել գովազդը: Այս համատեքստում անդրադարձավ 2017թ. Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած Գրքի երևանյան փառատոնին, որը նպատակ ուներ հանրությանն իրազեկել արդի հայ գրականության մասին. «Անցյալ տարի կազմակերպվեց Երևանի գրքի փառատոնը, որի նպատական էր գիրքը PR տեխնոլոգիաներով հանրայնացնելը: Անցյալ տարի այն նախնական բնույթի էր՝ փոքր քանակությամբ, բայց կարծում եմ՝ տևական աշխատանքի շնորհիվ կարող ենք ունենալ գրքի փառատոն Հայաստանի ողջ տարածքում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել էր, որ «այլևս որևէ հուշարձան չի քանդվի»: Ասվածին անդրադառնալով՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ընդգծեց, որ վերջին 20-25 տարվա ընթացքում պատմաճարտարապետական հուշարձան ճանաչված և օրենքով պահպանման ենթակա շատ կառույցներ քանդվել են: Համեմատելով խորհրդային և ներկայիս Հայաստանի տնտեսական դաշտի փոփոխությունները՝ կարծիք հայտնեց, որ պետությունը որպես ճարտարապետական կառույցի պատվիրատու չի կարող հանդես գալ՝ սակավ ֆինանսական ռեսուրսների պատճառով. «Մեր էսօրվա տնտեսության շուկայական պայմանները համեմատենք անցյալի հետ, երբ միակ պատվիրատուն և կառուցողը, նախագծողը, շահագործողը և պահպանողը պետությունն էր, միակը, որը օրենսդրական դաշտում: Այսօր արդեն կառուցապատողը ով ուզես, նա է, թեև կա օրենսդրական դաշտ, միևնույնն է, նրանք ունեն իրենց պահանջները, որոնցով շրջանցում են դաշտը»:

Քալաշյանի խոսքով՝ Հայաստանում ճարտարապետական կոթողների հարցն ավելի սրվեց այն ժամանակ, երբ ի հայտ եկավ «պետական գերակա շահ» իրավաբանական ձևակերպումը. «Դրա տակ ամեն ինչ ոչնչացվեց, ոչ միայն հուշարձանները, այն ամենը, ինչը տարածական մշակույթ էր ստեղծում, ամբողջ Երևանի կերպարը, որով մենք հպարտանում էինք: Բոլոր շենքերը չէին, որ հուշարձան էին, բայց չէ՞ որ միջավայր էր ստեղծվում»:

Բանախոսներն ունեն նաև իրենց գնահատականը մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին. «Գուցե Մշակույթի նախարարությունում ամեն ինչ այնքան արագ չի ընթանում, ինչպես ԿԳՆ-ում (Արայիկ Հրությունյանն արագ քայլերով առաջ է գնում), բայց նաև կարծում եմ՝մշակույթն ամենաբարդ ոլորտներից է՝ բոլոր կողմերից թիրախավորված»,- ասաց Հասմիկ Հակոբյանը: Ռուբեն Հակոբյանի համար էլ տարիքը որևէ կապ չունի, ավելի շատ հակված է շեշտը դնել ասելիքի վրա. «Չեմ համարում տարիքը ոչ առավելություն, ոչ թերություն, կարևոր է, թե ինչով ես գալիս և ինչ ես ուզում իրականացնել: Կարծում եմ՝ նորանշանակ նախարարաը չի շտապում, փորձում է լավագույնս ծանոթանալ դաշտին»:

 

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

 

 

Կիսվել