«ԱՅՍ ՏԱՐԻ «ՕՐՐԱՆՈՒՄ» ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ». ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«ԱՅՍ ՏԱՐԻ «ՕՐՐԱՆՈՒՄ» ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ». ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1423

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը այս տարի հունիսի 1-ը կկազմակերպի նոր ձևով: Մայիսի 30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանն է եղել նոր մտահղացման հեղինակը. «Այս տարի շատ ուրախ եմ ասել, որ հունիսի 1-ին «Օրրանում»՝ մեր տանիքի տակ կհյուրընկալենք ազգային փոքրամասնությունների երեխաներին»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ հավելելով. «Ես շնորհավորում եմ նախագահին այդ առումով, որ միշտ թարմ մտքեր է ունենում»: Արմինե Հովհաննիսյանի գլխավոր ակնկալիքը նոր ձևավորված կառավարությունից աշխատատեղերի ավելացումն է: Նրա համոզմամբ՝ աղքատությունն է երեխաների կյանքի ցածր որակի հիմնական պատճառը: Ընդգծեց նաև, որ «Օրրանը» Երևանում և Վանաձորում շատ երեխաների ծնողների ապահովում է աշխատանքով՝ հենց ՀԿ-ի ներսում. « Ամեն մարդ պետք է իր արժանապատվությունը պահի, և այդ ուղու վրա կարևոր է, որ մարդ ինքը ստեղծի, ոչ թե բարեգործություն ստանա: Եթե թողնենք, որ սա տևական դառն, մարդիկ կսովորեն դրան: Կարևոր է մարդկանց աշխատանքով ապահովելը»: Անդրադառնալով թավշյա հեղափոխությանը՝ նա հույս հայտնեց, որ երիտասարդները մեծ ներդրում կունենան երկրում առկա խնդիրների լուծման գործում. «Մի սերունդ տեսանք, որը շատ ակտիվացել էր քաղաքացիական կյանքում: Հիշում եմ, որ 20 տարի առաջ մեր կազմակերպության շնորհիվ դպրոց մտավ քաղաքացիական կրթությունը, մարդիկ կային, ովքեր հեգնանքով էին հարցնում, թե դա ինչ է: 20 տարի հետո մենք փաստացի տեսանք մի սերունդ, որը տեր կանգնեց իր հայրենիքին»:

Ասուլիսին ներկա էր նաև ԱՄՆ-ի կրթական համակարգում,  Հայաստանում, Արցախում և Ջավախքում բարեգործական ներդրումներ իրակնացնող  Ալիս Պետրոսյանը: Նա էլ իր հերթին կարևորեց  գյուղերում աշխատատեղեր ստեղծումը. «Անցյալ անգամ հանդիպեցի մի մարդու, ով նոր էր Հայաստանից ԱՄՆ եկել ու Կալիֆորնիայում մրգերի չորացման նոր մեխանիզմ էր մշակել, և նրան խնդրել էին վերադառնալ և գյուղում սովորեցնել այդ մեթոդը»:

Նշենք, որ ամեն տարի «Օրրանը» նշում է հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության օրը՝ տոնական ընդունելություն կզմակերպելով երեխաների համար:

 

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել