ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մուլտիմեդիա կենտրոնում սեպտեմբերի 28-ին կայացավ առաջին հանդիպումը 2019-2020 ուստարվա դիմորդների հետ։
Ավանդույթի համաձայն դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջունեց դիմորդներին և տեղեկացրեց, որ 2019 թվականը հոբելյանական է Երևանի պետական համալսարանի համար© մայր բուհը դառնում է 100 տարեկան։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նույնպես հոբելյանների պակաս չի լինելու. 2019-ին լրանում է Ժուռնալիստիկայի բաժնի հիմնադրաման 70, ֆակուլտետի ստեղծման 20 և հայերեն առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի 225- ամյակները։ Ֆակուլտետն այս հոբելյաններին պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ, այն համոզումով, որ դրանք առիթ են արժևորելու անցած ճանապարհը, ձեռքբերումները և՝ նախանշելու ապագան, – ասաց պարոն Մարտիրոսյանը։
Այնուհետև դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը դիմորդներին ներկայացրեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ընդունելության կարգը, «Բանավոր հաղորդակցման մշակույթ» և «Ստեղծագործական աշխատանք» քննությունների չափորոշիչները:
Հանդիպման ավարտին Ա. Մենեմշյանը պատասխանեց դիմորդների հարցերին, որոնք վերաբերվում էին ֆակուլտետի ուսումնական գործընթացնին, տեխնիկական հնարավորություններին, ԵՊՀ-ում գործող զեղչային համակարգին և այլն: