ՉԻՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՉԻՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1653

Ասիայի հնագույն պատմությունը, նրա մշակույթն ու փիլիսոփայությունը սերտորեն փոխկապակցված են չինական խոհանոցի հետ: Երևանը չինական խոհանոցին առաջին անգամ ծանոթացել է ավելի քան 10 տարի առաջ, երբ բացվեց առաջին չինական ռեստորանը:

«Դռագոն Գարդեն» ռեստորանը և Կոնֆուցիոսի ինստիտուտը միասին կազմակերպել են չինական խոհանոցի փառատոն: Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ չինական խոհանոցի փառատոնը՝ նվիրված Կոնֆուցիոսի ինստիտուտի օրվան: Փառատոնին ներկա էր աշխարհահռչակ խոհարար Լի Չառոն, ով ժամանել էր Չինաստանից:

Ներկայացվում էր բույրերով, գույներով և համերով առանձնացվող չինական ուտեստներ: Փառատոնի ընթացքում հավաքվածները հյուրասիրվեցին չինական ավանդական ուտեստներով և գինով: Ռեստորանի մարկետինգի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը նշեց, որ իրենք պարբերաբար հրավիրում են աշխարհահռչակ խոհարարներ, որպեսզի հստակ և օբեկտիվ գնահատեն իրենց խոհանոցը և բարելավեն այն:

 

 

 

 

 Արմանուշ Գևորգյան

3-րդ կուրս

Կիսվել